https://arm.sputniknews.ru/20260824/pashinjann-iravapahnerin-hrahangec-unezrkel-rvobert-qvocharjanin-ev-serzh-sargsjanin-106073041.html
Փաշինյանն իրավապահներին հրահանգեց ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Փաշինյանն իրավապահներին հրահանգեց ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Sputnik Արմենիա
ԱԺ ամբիոնից Փաշինյանը պնդեց, որ ՀՀ ժողովրդի անունից պահանջում է դա ՀՀ դատաիրավական համակարգից։ 24.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-24T18:18+0400
2026-08-24T18:18+0400
2026-08-24T18:33+0400
նիկոլ փաշինյան
սերժ սարգսյան
ռոբերտ քոչարյան
լևոն քոչարյան
տեսանյութեր
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106073540_4:0:1275:715_1920x0_80_0_0_9cf79e83b0c3b7ff31959a6839d6ca45.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի ներկայացումից հետո ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, հարց բարձրացրեց դատական համակարգի, արդարադատության խնդիրների վերաբերյալ։ Քոչարյանը նաև նշեց, որ քաղաքացիներն իրենց են դիմում՝ հարցնելով, թե «Արցախը կործանած պիղծ դավաճանն ինչո՞ւ է վարչապետ»։Նա ընդգծեց, որ իր մանդատը և պարտավորությունն է, որ «քոչարյանասերժական կլանը» պետք է ունեզրկվի օր առաջ, րոպե առաջ։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը պնդեց, որ ՀՀ ժողովրդի անունից պահանջում է դա ՀՀ դատաիրավական համակարգից։Լևոն Քոչարյանն էլ այս ամենին ի պատասխան շեշտեց՝ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։Եկել է մաֆիայի վերջին 3 գլուխները հատելու ժամանակը. Փաշինյանը կրկին սպառնաց ընդդիմությանը«Ձեզ մոտ (նկատի ունի թիմակիցների շրջանում–խմբ․) և՛ նախկիններ կան, և՛ նախկինների նախկիններ, և՛ նախկին մարզպետներ, որոնց մասին ժամանակին հոդվածներ եք գրել։ Բայց հիմա դուք այդ ամենի հետ կապված խնդիր չունեք։ Եթե իմ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ապա այստեղ չէի լինի, այլ մի տեղ հանգիստ նստած կլինեի ինձ համար՝ հեռու այս ամենից»,- ասաց Լևոն Քոչարյանը։Փաշինյանն էլ ի պատասխան «Նոր կտակարանից» մեջբերում արեց․ «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, այդ դատով էլ դատվելու ես։ Միևնույն ժամանակ պնդեց՝ ինքը դատում է Քոչարյանին ու դատելու է, ու պատրաստ է նույն դատով նաև ինքը դատվել։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար սպառնում էր նոր քրեական գործերով։ Ընտրություններից շատ չանցած սկսվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու գործընթացը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանն ԱԺ ամբիոնից իրավապահներին հրահանգեց ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
Sputnik Արմենիա
Փաշինյանն ԱԺ ամբիոնից իրավապահներին հրահանգեց ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
2026-08-24T18:18+0400
true
PT7M17S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/18/106073540_163:0:1116:715_1920x0_80_0_0_6e6aca361a596fc2da2567997bfce4db.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
նիկոլ փաշինյան, սերժ սարգսյան, ռոբերտ քոչարյան, լևոն քոչարյան, видео, տեսանյութեր, տեսանյութ
Փաշինյանն իրավապահներին հրահանգեց ունեզրկել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին
18:18 24.08.2026 (Թարմացված է: 18:33 24.08.2026) ԱԺ ամբիոնից Փաշինյանը պնդեց, որ ՀՀ ժողովրդի անունից պահանջում է դա ՀՀ դատաիրավական համակարգից։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։
ԱԺ 9-րդ գումարման առաջին նստաշրջանում ՀՀ կառավարության
հնգամյա ծրագրի ներկայացումից հետո ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, հարց բարձրացրեց դատական համակարգի, արդարադատության խնդիրների վերաբերյալ։ Քոչարյանը նաև նշեց, որ քաղաքացիներն իրենց են դիմում՝ հարցնելով, թե «Արցախը կործանած պիղծ դավաճանն ինչո՞ւ է վարչապետ»։
«Դուք ինչո՞ւ եք միլիոնատեր, ինչո՞ւ է ձեր ընտանիքը միլիոնատեր։ Գնում ես քաղաքի հյուսիս` ձերն է, գնում ես արևմուտք՝ էլի ձերն է։ Դուք 10 տարի իշխանության եք եղել, ես էլ 8 տարի եմ իշխանության, բայց ինչո՞ւ եք դուք միլիոնատեր, ես միլիոնատեր չեմ։ Բացատրեք։ Դնենք դատարանները մի կողմ։ Ինձ համար սա քաղաքական խնդիր է, որ դա արվել է ՀՀ քաղաքացու հաշվին, ոչ թե անձնավորված հարց է։ Հատիկ-հատիկ ամեն ինչ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը։ ՀՀ այսօրվա իշխանությունը լեգիտիմության պրոբլեմ ունի այնքան ժամանակ, քանի դեռ Քոչարյանի կլանը չի ունեզրկվել մինչև վերջին կոպեկը»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ իր մանդատը և պարտավորությունն է, որ «քոչարյանասերժական կլանը» պետք է ունեզրկվի օր առաջ, րոպե առաջ։ ԱԺ ամբիոնից Փաշինյանը պնդեց, որ ՀՀ ժողովրդի անունից պահանջում է դա ՀՀ դատաիրավական համակարգից։
Լևոն Քոչարյանն էլ այս ամենին ի պատասխան շեշտեց՝ ժողովրդավարական երկրում պետք է դատարանը որոշի, թե ինչն ում պետք է վերադարձվի, ոչ թե փաստացի երկրի առաջին դեմքը։ Քոչարյանը նշեց՝ երկրի գլխավոր ամբիոնից ճնշում է գործադրվում դատարանի վրա։
«Ձեզ մոտ (նկատի ունի թիմակիցների շրջանում–խմբ․) և՛ նախկիններ կան, և՛ նախկինների նախկիններ, և՛ նախկին մարզպետներ, որոնց մասին ժամանակին հոդվածներ եք գրել։ Բայց հիմա դուք այդ ամենի հետ կապված խնդիր չունեք։ Եթե իմ կյանքի իմաստը լիներ ինչ-որ բան ժառանգելը, ապա այստեղ չէի լինի, այլ մի տեղ հանգիստ նստած կլինեի ինձ համար՝ հեռու այս ամենից»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Փաշինյանն էլ ի պատասխան «Նոր կտակարանից» մեջբերում արեց․ «Մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, այդ դատով էլ դատվելու ես։ Միևնույն ժամանակ պնդեց՝ ինքը դատում է Քոչարյանին ու դատելու է, ու պատրաստ է նույն դատով նաև ինքը դատվել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս տևած նախընտրական քարոզարշավի ժամանակ, ընդդիմությանը «պատերազմի եռագլուխ կուսակցություններ» անվանելով, պարբերաբար
սպառնում էր նոր քրեական գործերով։ Ընտրություններից շատ չանցած սկսվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու գործընթացը։