https://arm.sputniknews.ru/20260821/papikjani-chhajtararvats-ajcery-hh-zvoramaser-qarvozchakan-bnujt-unen-pvordzageti-gnahatakany-105996312.html
Պապիկյանի չհայտարարված այցերը ՀՀ զորամասեր քարոզչական բնույթ ունեն. փորձագետի գնահատականը
Պապիկյանի չհայտարարված այցերը ՀՀ զորամասեր քարոզչական բնույթ ունեն. փորձագետի գնահատականը
Sputnik Արմենիա
Վահագն Սարոյանի գնահատմամբ` բանակն այն կառույցը չէ, որ պետք է աշխատի լացող երեխայի սինդրոմով` ձայն հանի, դժգոհություններ լինեն, նոր սկսեն ինչ-որ... 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T21:15+0400
2026-08-21T21:15+0400
2026-08-21T21:15+0400
բանակ
զորամաս
սուրեն պապիկյան
զինծառայող
սպանություն
ինքնասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105995236_0:60:1279:779_1920x0_80_0_0_9f140c313fbd44dc9d110839bf426213.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում Հայաստանի պաշտպանության նախարարի չհայտարարված այցերը ՀՀ զորամասեր ավելի շատ քարոզչական բնույթ և հանրության դժգոհությունը մեղմելու նպատակ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ ԶՈւ–ում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին ու դրանց նկատմամբ հանրության ու պետության արձագանքին։Բանակում այս տարվա ընթացքում գրանցված մեկ տասնյակից ավելի մահվան դեպքերը հանրության շրջանում լուրջ դժգոհության առիթ են դարձել։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ սկսել է անակնկալ այցեր կատարել զորամասեր` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։Փորձագետի գնահատմամբ` բանակն այն կառույցը չէ, որ պետք է աշխատի լացող երեխայի սինդրոմով` ձայն հանի, դժգոհություններ լինեն, նոր սկսեն ինչ-որ գործողություններ անել։ «Բանակն ինքնառեֆերենտ համակարգ է։ Այն աշխատեցնելու համար պարտադիր չէ անձի փոխես, այլ անուն-ազգանունով մեկին բերես, որ սկսի լավ աշխատել։ Համակարգը պետք է ինքնուրույն աշխատի»,– նկատում է փորձագետը։ Ինչ վերաբերում է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու որոշմանը, Սարոյանն արձանագրում է, որ կառավարության նախաձեռնությունը ոչ թե կանխարգելման ինստիտուտ ստեղծելու փորձ է, այլ միայն արձագանքող օղակ։ Բացի այդ, ոլորտի մասնագետի համար անհասկանալի է, թե միջգերատեսչական այդ կառույցն ինչ մեխանիզմներով է աշխատելու, որպեսզի կանխարգելի նմանատիպ դեպքերի կրկնությունը, ով է ղեկավարելու և ովքեր են ներգրավված լինելու խմբի կազմում։ Պարզ չէ նաև, թե ինչ գործողություններ են նախատեսում, որպեսզի ՀՀ–ով սփռված բոլոր զինվորական անձնակազմերում կառույցն ունենա որոշակի ներկայություն։«Մինչդեռ բանակի կանոնադրությունը հենց դրա մասին է, որ զինվորական անձնակազմի, ընդհանրապես բանակի և զինվորականության բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատվության օղակները սկսվում են ջոկի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար։ Հիմա մեր մոտ ջոկի հրամանատարները, այսինքն՝ սերժանտական ինստիտուտը, դասակի հրամանատարական ինստիտուտը, վաշտի հրամանատար, դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալներ և այլն, բոլոր օղակները ունեն կոնկրետ բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, բարոյահոգեբանական մակարդակի ամրապնդման ֆունկցիա»,– նշում է փորձագետը` արտաքին միջամտությունից ավելի կարևորելով հենց այս` կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումն ու վերահսկողությունը։Հիշեցնենք` բանակում ոչ մարտական պայմաններում զինվորի մահվան վերջին դեպքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համակարգում կլինեն պաշտոնանկություններ, նաև որոշում ընդունեց զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ԱԺ–ում մեկ րոպե լռությամբ հարգեցին վրաերթի զոհ դարձած զինծառայողի հիշատակը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105995236_80:0:1199:839_1920x0_80_0_0_95b7727451d1ae37bfcc8983c7286d9f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բանակ, զորամաս, սուրեն պապիկյան, զինծառայող, սպանություն, ինքնասպանություն
բանակ, զորամաս, սուրեն պապիկյան, զինծառայող, սպանություն, ինքնասպանություն
Պապիկյանի չհայտարարված այցերը ՀՀ զորամասեր քարոզչական բնույթ ունեն. փորձագետի գնահատականը
Վահագն Սարոյանի գնահատմամբ` բանակն այն կառույցը չէ, որ պետք է աշխատի լացող երեխայի սինդրոմով` ձայն հանի, դժգոհություններ լինեն, նոր սկսեն ինչ-որ գործողություններ անել։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Վերջին շրջանում Հայաստանի պաշտպանության նախարարի չհայտարարված այցերը ՀՀ զորամասեր ավելի շատ քարոզչական բնույթ և հանրության դժգոհությունը մեղմելու նպատակ ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը` անդրադառնալով վերջին շրջանում ՀՀ ԶՈւ–ում տեղի ունեցած ողբերգական միջադեպերին ու դրանց նկատմամբ հանրության ու պետության արձագանքին։
Բանակում այս տարվա ընթացքում գրանցված մեկ տասնյակից ավելի մահվան դեպքերը հանրության շրջանում լուրջ դժգոհության առիթ են դարձել։ Իսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ սկսել է
անակնկալ այցեր կատարել զորամասեր` տեղում իրավիճակին ծանոթանալու համար։
«Ողբերգական միջադեպերից հետո հանրության շրջանում գեներացվել է մեծ դժգոհություն, ավելացել են հարցերն ու պրոբլեմների վերաբերյալ խոսակցությունները։ Այս ֆոնին նախարարի այցերը ես ավելի շատ կգնահատեի որպես քարոզչական, PR աջակցություն, որպեսզի, այսպես ասած, ստվերի դժգոհությունները»,– ասում է Սարոյանը։
Փորձագետի գնահատմամբ` բանակն այն կառույցը չէ, որ պետք է աշխատի լացող երեխայի սինդրոմով` ձայն հանի, դժգոհություններ լինեն, նոր սկսեն ինչ-որ գործողություններ անել։ «Բանակն ինքնառեֆերենտ համակարգ է։ Այն աշխատեցնելու համար պարտադիր չէ անձի փոխես, այլ անուն-ազգանունով մեկին բերես, որ սկսի լավ աշխատել։ Համակարգը պետք է ինքնուրույն աշխատի»,– նկատում է փորձագետը։
Ինչ վերաբերում է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու որոշմանը, Սարոյանն արձանագրում է, որ կառավարության նախաձեռնությունը ոչ թե կանխարգելման ինստիտուտ ստեղծելու փորձ է, այլ միայն արձագանքող օղակ։
Բացի այդ, ոլորտի մասնագետի համար անհասկանալի է, թե միջգերատեսչական այդ կառույցն ինչ մեխանիզմներով է աշխատելու, որպեսզի կանխարգելի նմանատիպ դեպքերի կրկնությունը, ով է ղեկավարելու և ովքեր են ներգրավված լինելու խմբի կազմում։ Պարզ չէ նաև, թե ինչ գործողություններ են նախատեսում, որպեսզի ՀՀ–ով սփռված բոլոր զինվորական անձնակազմերում կառույցն ունենա որոշակի ներկայություն։
«Մինչդեռ բանակի կանոնադրությունը հենց դրա մասին է, որ զինվորական անձնակազմի, ընդհանրապես բանակի և զինվորականության բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատվության օղակները սկսվում են ջոկի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար։ Հիմա մեր մոտ ջոկի հրամանատարները, այսինքն՝ սերժանտական ինստիտուտը, դասակի հրամանատարական ինստիտուտը, վաշտի հրամանատար, դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալներ և այլն, բոլոր օղակները ունեն կոնկրետ բարոյահոգեբանական վիճակի բարձրացման, բարոյահոգեբանական մակարդակի ամրապնդման ֆունկցիա»,– նշում է փորձագետը` արտաքին միջամտությունից ավելի կարևորելով հենց այս` կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումն ու վերահսկողությունը։
Հիշեցնենք` բանակում ոչ մարտական պայմաններում զինվորի մահվան վերջին դեպքից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարեց, որ համակարգում կլինեն պաշտոնանկություններ, նաև որոշում ընդունեց զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։