https://arm.sputniknews.ru/20260821/avetiq-chalabjann-anhapagh-azat-ardzakvec-datarani-dahlitshic-105975936.html
Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Sputnik Արմենիա
Չալաբյանի գործով առաջին դատական նիստին փաստաբանները միջնորդել էին խափանման միջոց կալանքը փոխել ազատությամբ` կիրառելով մինչև 15 մլն դրամ գրավ։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T14:40+0400
2026-08-21T14:40+0400
2026-08-21T15:50+0400
ավետիք չալաբյան
դատարան
կալանք
«հայաքվե»
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105978608_0:0:1200:675_1920x0_80_0_0_62fed1aa4dd8a5e7d4be57b350233a32.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։Չալաբյանի գործով առաջին դատական նիստին փաստաբանները միջնորդել էին խափանման միջոց կալանքը փոխել ազատությամբ` կիրառելով մինչև 15 մլն դրամ գրավ։Հանրային մեղադրողն առարկել էր` նշելով, որ գործը դեռևս նախնական դատաքննության փուլում է։ Նա նշել էր, որ գործի ելքի վրա ազդելու, ինչպես նաև փախուստի դիմելու ռիսկ կա և միջնորդել էր երկարացնել կալանքը 3 ամսով։Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105978608_300:0:1200:675_1920x0_80_0_0_751d7d57f7056253351cf7624b577288.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, դատարան, կալանք, «հայաքվե», դատ
ավետիք չալաբյան, դատարան, կալանք, «հայաքվե», դատ
Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից
14:40 21.08.2026 (Թարմացված է: 15:50 21.08.2026) Չալաբյանի գործով առաջին դատական նիստին փաստաբանները միջնորդել էին խափանման միջոց կալանքը փոխել ազատությամբ` կիրառելով մինչև 15 մլն դրամ գրավ։
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճից. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը։
«Ազատ արձակել հենց նիստերի դահլիճից`չկիրառելով որևէ այլլ խափանման միջոց»,– ասաց դատավոր Բալայանը։
Չալաբյանի գործով առաջին դատական նիստին փաստաբանները միջնորդել էին խափանման միջոց կալանքը փոխել ազատությամբ` կիրառելով մինչև 15 մլն դրամ գրավ։
Հանրային մեղադրողն առարկել էր` նշելով, որ գործը դեռևս նախնական դատաքննության փուլում է։ Նա նշել էր, որ գործի ելքի վրա ազդելու, ինչպես նաև փախուստի դիմելու ռիսկ կա և միջնորդել էր երկարացնել կալանքը 3 ամսով։
Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը
Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):