00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ավետիք Չալաբյանը կալանավորվեց

© SputnikАветик Чалабян отвечает на вопросы прессы (9 мая 2026). Еревaн
Аветик Чалабян отвечает на вопросы прессы (9 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Չալաբյանը կալանքը կանցկացնի «Արմավիր» ՔԿՀ-ում։ Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ տեսակցությունները փակ են բոլորի համար, բացառությամբ պաշտպանների։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող, քաղաքական–հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 24-ի առավոտյան ձերբակալվել է «ՀայաՔվեի» համակարգողը` ՔԿ–ում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Նման որոշում կայացրեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանը։
«Ավետիք Չալաբյանը կալանավորվել է 2 ամիս ժամկետով»,– ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Չալաբյանը կալանքը կանցկացնի «Արմավիր» ՔԿՀ-ում։ Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ տեսակցությունները փակ են բոլորի համար, բացառությամբ պաշտպանների։

«Ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով բավարար չէր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, ավելին՝ բավարար չէին որևէ խափանման միջոց ընտրելու համար»,- ասաց պաշտպանը։

Հարությունյանը հայտարարեց՝ որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու են։
Մինչ դատարանի որոշման հրապարակումը փաստաբան Վարազդատ Հարությունյանը, խոսելով Ավետիք Չալաբյանի գործի մասին, այն զավեշտալի անվանեց։ Ըստ նրա՝ ՔԿ վկայակոչածը գոյություն չունեցող փաստական հանգամանքներ են։
Հարությունյանի խոսքով՝ շատմանրամասներ չի կարող ասել, քանի որկաշկանդված է նախաքննական գաղտնիքով։ Ըստ նրա՝ անհասականալի ձայնագրություն է, որը վերագրվում էՉալաբյանին։ Նրա կալանքի հիմքերի շարքում նշված են նախաքննությանը խոչընդոտելը, փախչելու և նոր հանցանք կատարելու ռիսկերը։
«18 օր է՝ ձայնագրությունը հրապարակված է, քրեական վարույթն էլ նախաձեռնվել է հենց հաջորդ օրը, սակայն 17 օր է՝ թողնում են, որ էդ շատ «վտանգավոր» անձնավորությունը, որը և՛ կփախչի, և՛ կխոչընդոտի, և՛ նոր հանցանք կկատարի, ունենա էդ երեքն անելու հնարավորությունները»,- ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակից առավոտյան ժամը 07։10-ի սահմաններում այցելել են Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները, դեռ քնած են եղել։ Կինը` Անահիտ Ադամյանը հայտնել է, որ բնակարանում որևէ ապօրինի իր չի հայտնաբերվել, սակայն հեռախոսն առգրավվել է։
Լրահոս
0