https://arm.sputniknews.ru/20260821/akcia-datarani-dimac-pahanjum-en-azat-ardzakel-avetiq-chalabjanin-105974436.html
Ակցիա դատարանի դիմաց․ պահանջում են ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
Ակցիա դատարանի դիմաց․ պահանջում են ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանի կինը հունիսի 24–ից հետո այսօր առաջին անգամ կտեսնի ամուսնուն։ 21.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-21T14:09+0400
2026-08-21T14:09+0400
2026-08-21T14:12+0400
ավետիք չալաբյան
բողոքի ակցիա
դատարան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105974270_0:0:1280:720_1920x0_80_0_0_b3c1c8dfe70bb4a2d92b620127692940.jpg
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են՝ ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի։Նրանք «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին» գրությամբ պաստառներով ու շապիկներով ակցիայի ժամանակ պնդում են, որ նրա դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է։Նրա խոսքով՝ Չալաբյանը դասական իմաստով քաղբանտարկյալ է, քանի որ կալանավորումը զուտ քաղաքական շարժառիթներով է։ Ադամյանը հիշեցրեց, որ տեսակցություններն արգելված են, և հունիսի 24-ից հետո այսօր առաջին անգամ է տեսնելու ամուսնուն։Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Նշենք, որ այսօր Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է։ Քննվում է նաև նրա խափանման միջոցի հարցը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Члены «Айакве» проводят акцию с требованием освобождения Аветика Чалабяна
Sputnik Արմենիա
Члены "Айакве" проводят акцию с требованием освобождения Аветика Чалабяна
2026-08-21T14:09+0400
true
PT0M26S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105974270_161:0:1121:720_1920x0_80_0_0_c812996a3ad8b6d13a6fb7b3ab3eb0de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավետիք չալաբյան, բողոքի ակցիա, դատարան, դատ, видео
ավետիք չալաբյան, բողոքի ակցիա, դատարան, դատ, видео
Ակցիա դատարանի դիմաց․ պահանջում են ազատ արձակել Ավետիք Չալաբյանին
14:09 21.08.2026 (Թարմացված է: 14:12 21.08.2026) Ավետիք Չալաբյանի կինը հունիսի 24–ից հետո այսօր առաջին անգամ կտեսնի ամուսնուն։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել են՝ ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի։
Նրանք «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին» գրությամբ պաստառներով ու շապիկներով ակցիայի ժամանակ պնդում են, որ նրա դեմ հարուցված քրեական գործն ապօրինի է։
«Գործն ինքնին ապօրինի է, կալանքն էլ՝ անհամաչափ։ Մենք այստեղ ենք, որպեսզի սատարենք ու զորակցենք Ավետիքին, ցույց տանք մեր միասնությունը»,– ասաց Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։
Նրա խոսքով՝ Չալաբյանը դասական իմաստով քաղբանտարկյալ է, քանի որ կալանավորումը զուտ քաղաքական շարժառիթներով է։ Ադամյանը հիշեցրեց, որ տեսակցություններն արգելված են, և հունիսի 24-ից հետո այսօր առաջին անգամ է տեսնելու ամուսնուն։
Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների աշխատակիցները հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն։ Նույն օրը
Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Նշենք, որ այսօր Ավետիք Չալաբյանի գործով առաջին դատական նիստն է։ Քննվում է նաև նրա խափանման միջոցի հարցը։