00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:19
1 ր
Ուղիղ եթեր
09:21
39 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:48
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կտրականապես և ամբողջությամբ հերքում եմ. Արմեն Աշոտյանը` դատախազության նոր հայցի մասին

© SputnikԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 20.08.2026
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը պատրաստվում է իր իրավունքները պաշտպանել դատարանում։
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերքում է իրեն կամ կամ իր ընտանիքին պատկանող որևէ ապօրինի ֆինանսական միջոցի կամ անշարժ գույքի առկայությունը։ Աշոտյանն այդ մասին հայտարարել է «Ձորաղբյուր» ՏԿՀ–ից (տևական կարանտինի կամ կալանքի հիմնարկ)` արձագանելով ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ և 3 անշարժ գույք։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
«Գլխավոր դատախազության այսօրվա տարածած հայտարարությունը «սպասված» էր, նույնիսկ՝ ուշացած, քանզի հերթական հորինված գործն իմ դեմ դատարան էր ուղարկվել դեռ 20 օր առաջ։ Գործող ռեժիմը քաղաքական օպոնենտների դեմ գործի է դրել բոլոր հնարավոր լծակները, այդ թվում՝ այսպես կոչված ապօրինի գույքի բռնագանձման զենքը»,– գրել է Աշոտյանը։
Ըստ նրա` այս գործընթացի հարուցման հիմքում ընկած է մեկ այլ պրոցես, որն իր դեմ սկսվել է 2022 թվականին և ուղեկցվել է ավելի քանի երկու տարի տևած ապօրինի կալանքով։
«Ես կտրականապես և ամբողջությամբ հերքում եմ ինձ կամ իմ ընտանիքին պատկանող կամ վերագրվող որևէ ապօրինի ֆինանսական միջոցի կամ անշարժ գույքի առկայությունը։ Իրականում ապօրինի են ոչ թե ինձ կամ իմ ազգականներին պատկանող գույքը, այլ այն քրեական և քաղաքացիական գործերը, որ հարուցվել են իմ և իմ թիմակիցների հանդեպ»,– ընդգծել է ՀՀԿ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա Աշոտյանը նշել է` նույն հաջողությամբ իրեն վերագրվող գումարների չափով կարող էին երկու զրո ավել գրել` էլ ավելի աստղաբաշխական թիվ նկարելով, և դա նույնքան կապ կունենար իրականության հետ, որքան այս պահին հորինվածը։
«Որևէ առնչություն ապօրինությունների հետ ես չունեմ և չեմ ունեցել ո՛չ իմ պաշտոնավարումից առաջ, ոչ պաշտոնավարման ընթացքում և ո՛չ պաշտոնավարումից հետո, և իրավունքները, անկախ այսօրվա գործող դատական համակարգի ողբալի վիճակից, պատրաստվում եմ պաշտպանել նաև դատարանում։ Հ.Գ. 8 տարի է` փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել։ Տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. ձեր հորինած մեղադրանքներն ու քրգործերը վկա»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Լրահոս
0