https://arm.sputniknews.ru/20260820/datakhazutjuny-pahanjum-e-armen-ashvotjanic-brnagandzel-shurj-385-mln-dram-ev-3-ansharzh-gujq-105931005.html
Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 մլն դրամ և 3 անշարժ գույք
Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 մլն դրամ և 3 անշարժ գույք
Sputnik Արմենիա
Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել: 20.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-20T13:32+0400
2026-08-20T13:32+0400
2026-08-20T17:46+0400
հայաստան
հհ դատախազություն
արմեն աշոտյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_0:0:1600:901_1920x0_80_0_0_00170e46a2030d3c360161a088142993.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ և 3 անշարժ գույք։«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման հետ կապված պահանջ է ներկայացրել դատարանին»,- ասված է հաղորդագրությունում:Դատախազությունը պահանջում է բռնագանձել`Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։Աշոտյանը հունիսի 5-ին կալանավորվեց, հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/14/97927768_39:0:1462:1067_1920x0_80_0_0_46f39170f32f4fd33d4fbc8837b4435f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ դատախազություն, արմեն աշոտյան
հայաստան, հհ դատախազություն, արմեն աշոտյան
Դատախազությունը պահանջում է Արմեն Աշոտյանից բռնագանձել շուրջ 385 մլն դրամ և 3 անշարժ գույք
13:32 20.08.2026 (Թարմացված է: 17:46 20.08.2026) Գլխավոր դատախազության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել:
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ և 3 անշարժ գույք։
«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Դատախազությունը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Գևորգի Աշոտյանից և վերջինիս հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման հետ կապված պահանջ է ներկայացրել դատարանին»,- ասված է հաղորդագրությունում:
Դատախազությունը պահանջում է բռնագանձել`
3 անշարժ գույքի գնման իրավունք, որոնցից 1-ը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում, իսկ 2-ը Ավան վարչական շրջանում կառուցվող թաունհաուսներ են,
շուրջ 47 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ.
338 միլիոն 366 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, 2005-2026 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել:
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն
ձերբակալման որոշումներ կայացրեց 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Ըստ ՔԿ–ի հաղորդագրության` Աշոտյանն այդ անձանց հետ հանցակցությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Աշոտյանը հունիսի 5-ին
կալանավորվեց, հուլիսի 30–ին
հայտնի դարձավ, որ բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։