00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվեց

© SputnikԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Աթանեսյանի խոսքով` դատարանը որևէ հիմնավորում չի տվել Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը բավարարելուն։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ, կրթության ու գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվեց։ Տեղեկությունը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
Նա նշեց, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քիչ առաջ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը, որը բավարարվել է։
«Հիմնավորում չկա, խայտառակ դատավարություն և միջնորդություն էր, խոսքեր չունեմ։ էս մակարդակի իրավաբանության հետ ես չեմ կարող աշխատել, դա իրավաբանություն չէ»,–հայտարարեց Աթանեսյանը։
Հիշեցնենք` հունիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր կայացրել 7 նախկին պաշտոնյաների, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ։
ՔԿ-ից հայտնել էին 7 անձանց անունների սկզբանատառերը միայն ՝ նշելով, որ վարույթը վերաբերում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։
Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը, այդ անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է պաշտոնեական դիրքն ու ֆինանսերի նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն՝ Արտյոմ Խաչատրյանին, օժանդակել ձեռք բերել օտարման ոչ ենթակա գույք։
Մասնավորապես, ՀՀ սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս են բերվել Երևանի Պուշկինի փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 ՀՀ դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը, դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել Գագիկ Խաչատրյանի և նրա որդու սեփականության ֆոնդ:
Լրահոս
0