00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
55 ր
Ուղիղ եթեր
11:01
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:29
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:56
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գևորգ Պապոյանը համոզված է` այս տարի լոլիկի մթերման խնդիր չենք ունենալու

© SputnikՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2026
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Լոլիկի մթերման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3–ից։
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշել է, որ լոլիկի մթերման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3–ից և մթերված շուրջ 4700 տոննա լոլիկից 1800 տոննան մթերել է «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ–ն։
«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը»,– վստահեցրել է նախարարը։
Նշենք, որ 2025 թվականի օգոստոսի վերջի տվյալներով` գործարանները մթերել էին 8800 տոննա լոլիկ, իսկ 2024 թվականին այս ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմել է 15200 տոննա: ՀՀ կառավարությունն ավելի վաղ վեց ամսով արգելել էր լոլիկի մածուկի ներմուծումը երկիր, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից։
Ռուսաստանի կողմից հայկական լոլիկի արտահանման սահմանափակումներ մտցնելուց հետո` մայիսի 22-ից մինչև հուլիսի 22-ը ջերմոցային լոլիկի արտահանումը կազմել է ընդամենը 800 տոննա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մոտ 7000 տոննայի համեմատ։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Հուլիսի 27-ից սահմանափակվել է նաև Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։
Լրահոս
0