https://arm.sputniknews.ru/20260729/depi-rd-artahanvvogh-katnamterqi-sahmanapakumy-hhi-hamar-lurj-risk-e-hamashkharhajin-bank-105175715.html
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Sputnik Արմենիա
Բանկն անդրադարձել է նաև երկրում աղքատության և զբաղվածության ցուցանիշներին` շեշտելով, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ գտնվում են... 29.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-29T12:46+0400
2026-07-29T12:46+0400
2026-07-29T13:36+0400
համաշխարհային բանկ (հբ)
կանխատեսում
հայաստան
տնտեսություն
արտահանում
կաթնամթերք
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1546/92/15469274_0:0:1600:900_1920x0_80_0_0_408de00f8456b74ae2f3843824895d17.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից և բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների (գնաճի) ու սոցիալական վիճակի վրա: Այս մասին նշված է «Armenia's Economic Pulse» (Հայաստանի տնտեսական զարկերակը) ամենամյա զեկույցում։Զեկույցը ներկայացնելու նպատակով Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի ներկայացուցիչները նշեցին, որ արտահանման ռիսկերից առանձնացվել է այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի և կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա (մայիսին դեպի ՌԴ արտահանումը նվազել է 15 %-ով)։Բանկից նշել են, որ հուլիսի 27–ից «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից կաթնամթերքի ներմուծման սահմանափակման արդյունքում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր կաթնամթերքի արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը, քանի որ վերջին տվյալներով՝ արտահանվող կաթնամթերքի շուրջ 78.3%-ն ուղղվում էր հենց ռուսական շուկա։ Զեկույցում անդրադարձ է եղել նաև երկրում աղքատության և զբաղվածության ցուցանիշներին` շեշտելով, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ գտնվում են սահմանագծին և խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։ «Խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասն է, այլ դրանց ցածր արտադրողականությունն ու ցածր վարձատրությունը»,– ընդգծել են բանկից։2026–ին ինչպիսին կլինի ՀՆԱ–ի աճը Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում. ՀԲ–ի գնահատականըՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է (90% հավանականությամբ նույն 4 խոշոր ընկերություններն են մնում գերիշխող), ինչը թույլ չի տալիս գների արդար ձևավորում։Ի դեպ, Համաշխարհային բանկը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5,9 %–ից իջեցրել է 5,3%–ի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1546/92/15469274_200:0:1400:900_1920x0_80_0_0_473e69434844d5eaa8268be7e941cb5b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համաշխարհային բանկ (հբ), կանխատեսում, հայաստան, տնտեսություն, արտահանում, կաթնամթերք, ռուսաստան
համաշխարհային բանկ (հբ), կանխատեսում, հայաստան, տնտեսություն, արտահանում, կաթնամթերք, ռուսաստան
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
12:46 29.07.2026 (Թարմացված է: 13:36 29.07.2026) Բանկն անդրադարձել է նաև երկրում աղքատության և զբաղվածության ցուցանիշներին` շեշտելով, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ գտնվում են սահմանագծին և խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի կողմից սահմանափակումների աստիճանական ընդլայնումը կարող է դուրս գալ զուտ առևտրի շրջանակից և բացասաբար անդրադառնալ Հայաստանի ընդհանուր տնտեսական աճի, գների (գնաճի) ու սոցիալական վիճակի վրա: Այս մասին նշված է «Armenia's Economic Pulse» (Հայաստանի տնտեսական զարկերակը) ամենամյա զեկույցում։
Զեկույցը ներկայացնելու նպատակով Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բանկի ներկայացուցիչները նշեցին, որ արտահանման ռիսկերից առանձնացվել է այն, որ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի և կաթնամթերքի սահմանափակումները լրջորեն ազդում են արտահանման ծավալների վրա (մայիսին դեպի ՌԴ արտահանումը նվազել է 15 %-ով)։
Բանկից նշել են, որ հուլիսի 27–ից «Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից
կաթնամթերքի ներմուծման սահմանափակման արդյունքում Հայաստանը ռիսկի տակ է դնում իր կաթնամթերքի արտահանման եկամուտների ճնշող մեծամասնությունը, քանի որ վերջին տվյալներով՝ արտահանվող կաթնամթերքի շուրջ 78.3%-ն ուղղվում էր հենց ռուսական շուկա։
«Քանի որ գյուղմթերքի և կաթի արտադրությամբ զբաղվում են հազարավոր անհատ գյուղացիներ, արտահանման կանգը անմիջապես հարվածում է նրանց եկամուտներին։ Բանկը նախագուշակում է, որ սա կարող է հանգեցնել տեղական շուկայում գների տատանումների»,– նշել են ՀԲ ներկայացուցիչները։
Զեկույցում անդրադարձ է եղել նաև երկրում աղքատության և զբաղվածության ցուցանիշներին` շեշտելով, որ թեև աղքատությունը նվազել է, բազմաթիվ տնային տնտեսություններ գտնվում են սահմանագծին և խոցելի են ցանկացած տնտեսական ցնցման հանդեպ։
«Խնդիրը ոչ թե աշխատատեղերի պակասն է, այլ դրանց ցածր արտադրողականությունն ու ցածր վարձատրությունը»,– ընդգծել են բանկից։
ՀԲ–ն արձանագրել է, որ խոշոր խանութների ու առևտրի ցանցերի կենտրոնացվածությունը Հայաստանում չափազանց բարձր է (90% հավանականությամբ նույն 4 խոշոր ընկերություններն են մնում գերիշխող), ինչը թույլ չի տալիս գների արդար ձևավորում։
Ի դեպ, Համաշխարհային բանկը Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 5,9 %–ից իջեցրել է 5,3%–ի։