ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի և այլ բանտարկյալների ակցիա է ընթանում Երևանի Սարյանի պուրակում։«Ազատազրկումը դարձել է քաղաքական գործիք։ Ազատ խոսքն այսօր շղթայված է։ ՀՀ-ում գործում է այնպիսի վարչախումբ, որը թույլ չի տալիս` իրենից բացի որևէ այլ գործիչ քաղաքականությամբ զբաղվի։ Հանրության ուղեղն ու օրակարգը լցնում են տեղեկատվական այնպիսի աղբով, որ հիշողության տարածքը գնալով փոքրանա։ Քաղաքական, խղճի բանտարկյալներին ուզում են արագ մոռացության տալ։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հանրությանը հիշեցնենք՝ կան անձինք, որոնք պայքարել են իրենց ապագայի համար ու հայտնվել բանտում»,- ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։Ակցիայի մասնակիցները նաև շղթայված խոսափող են բերել, որի տակ պաստառ է կախված. «Այս խոսափողը լռեցված է, քանի որ Ավետիք Չալաբյանն ազատազրկված է»։Դրված է նաև գրատախտակ, որի վրա մարդիկ կարող են Չալաբյանին նամակ գրել։Հավաքվածներն իրենց ձեռքերում պահում են Չալաբյանի նկարով և տարբեր գրություններով պաստառներ` «Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ, սա ազգային ողբերգություն է», «Մեր նպատակը պետք է լինի փոխշահավետ հարաբերությունների կառուցումը բոլոր ուժային կենտրոնների հետ», «Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը» և այլն։«Սիրելի Ավետիք, քաղաքականությունը հանցագործություն չէ, ազգային-պետական շահերը պաշտպանելը դատավճիռ չէ։ Դու դա քո օրինակով ես ապացուցել»,- գրեց մասնակիցներից մեկը։ Մեկ այլ մասնակից էլ գրեց. «Հարգելի պարոն Չալաբյան, ձեր ձերբակալությունը մեզ չի կոտրել։ Մենք շարունակում ենք մեր պայքարը նույն ոգով»։ Հասարակական գործիչ, արցախցի Նարե Սիմոնյանը նշեց, որ կալանքը չի կիրառվում շատ ակնհայտ տարբեր հանցագործությունների դեպքում, իսկ քաղաքական խոսքի զսպման համար կիրառվում է։ Ըստ նրա՝ 2020 թվականից ի վեր պետական համակարգը գնալով ավելի շատ է օգտագործվում որպես քաղաքական մահակ, ու առաջինը հենց դատաիրավական համակարգն է կալանք կիրառում քաղաքական ընդդիմախոսության համար։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը նույնպես մասնակցում էր ակցիային։ Նա նշեց, որ Չալաբյանին վաղուց է ճանաչում։«Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է, թող ոչ ոքի չթվա, թե «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ասողների դուռն այդ քաղաքականությունը քացով չի ջարդելու ու մտնելու իրենց տուն։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Գագիկ Ծառուկյանի շուրջ, կարելի է համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում սովորեցնել՝ ինչպես են հետապնդում քաղաքական մտքերի համար»,- ասաց Աբովյանը։Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):Չալաբյանը հուլիսի 27-ին «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել էր ժողովրդին և հորդորել պայքարել ՀՀ ներկայիս իշխանության և երկրում ստեղծված իրավիճակի դեմ։ Նա նշել էր, որ մեկ ամսում ազատությունից զրկվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ սրբազանը և նրա ընկերները, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ անձինք, որոնք, Չալաբյանի խոսքով, համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
252
60
Ազատ խոսքը շղթայված է․ ի պաշտպանություն Չալաբյանի և այլ քաղբանտարկյալների ակցիա է ընթանում Երևանի Սարյանի պուրակում
Sputnik Արմենիա
Ազատ խոսքը շղթայված է․ ի պաշտպանություն Չալաբյանի և այլ քաղբանտարկյալների ակցիա է ընթանում Երևանի Սարյանի պուրակում
2026-08-12T11:48+0400
true
PT1M46S
Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հանրությանը հիշեցնենք՝ կան անձինք, ովքեր պայքարել են իրենց ապագայի համար ու այսօր հայտնվել են բանտում»,- հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը
Sputnik Արմենիա
Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հանրությանը հիշեցնենք՝ կան անձինք, ովքեր պայքարել են իրենց ապագայի համար ու այսօր հայտնվել են բանտում»,- հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը
Հավաքվածները տարբեր կոչերով պաստառներ են բերել իրենց հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Ի պաշտպանություն «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի և այլ բանտարկյալների ակցիա է ընթանում Երևանի Սարյանի պուրակում։
«Ազատազրկումը դարձել է քաղաքական գործիք։ Ազատ խոսքն այսօր շղթայված է։ ՀՀ-ում գործում է այնպիսի վարչախումբ, որը թույլ չի տալիս` իրենից բացի որևէ այլ գործիչ քաղաքականությամբ զբաղվի։ Հանրության ուղեղն ու օրակարգը լցնում են տեղեկատվական այնպիսի աղբով, որ հիշողության տարածքը գնալով փոքրանա։ Քաղաքական, խղճի բանտարկյալներին ուզում են արագ մոռացության տալ։ Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հանրությանը հիշեցնենք՝ կան անձինք, որոնք պայքարել են իրենց ապագայի համար ու հայտնվել բանտում»,- ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Ակցիայի մասնակիցները նաև շղթայված խոսափող են բերել, որի տակ պաստառ է կախված. «Այս խոսափողը լռեցված է, քանի որ Ավետիք Չալաբյանն ազատազրկված է»։
Դրված է նաև գրատախտակ, որի վրա մարդիկ կարող են Չալաբյանին նամակ գրել։
Հավաքվածներն իրենց ձեռքերում պահում են Չալաբյանի նկարով և տարբեր գրություններով պաստառներ` «Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ, սա ազգային ողբերգություն է», «Մեր նպատակը պետք է լինի փոխշահավետ հարաբերությունների կառուցումը բոլոր ուժային կենտրոնների հետ», «Իրավապահ համակարգը չպետք է մասնակից լինի այս վտանգավոր արկածախնդրությանը» և այլն։
«Սիրելի Ավետիք, քաղաքականությունը հանցագործություն չէ, ազգային-պետական շահերը պաշտպանելը դատավճիռ չէ։ Դու դա քո օրինակով ես ապացուցել»,- գրեց մասնակիցներից մեկը։
Մեկ այլ մասնակից էլ գրեց. «Հարգելի պարոն Չալաբյան, ձեր ձերբակալությունը մեզ չի կոտրել։ Մենք շարունակում ենք մեր պայքարը նույն ոգով»։
Հասարակական գործիչ, արցախցի Նարե Սիմոնյանը նշեց, որ կալանքը չի կիրառվում շատ ակնհայտ տարբեր հանցագործությունների դեպքում, իսկ քաղաքական խոսքի զսպման համար կիրառվում է։ Ըստ նրա՝ 2020 թվականից ի վեր պետական համակարգը գնալով ավելի շատ է օգտագործվում որպես քաղաքական մահակ, ու առաջինը հենց դատաիրավական համակարգն է կալանք կիրառում քաղաքական ընդդիմախոսության համար։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արման Աբովյանը նույնպես մասնակցում էր ակցիային։ Նա նշեց, որ Չալաբյանին վաղուց է ճանաչում։
«Քաղբանտարկյալների խնդիրը բոլորիս խնդիրն է, թող ոչ ոքի չթվա, թե «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ասողների դուռն այդ քաղաքականությունը քացով չի ջարդելու ու մտնելու իրենց տուն։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Ավետիք Չալաբյանի, Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Գագիկ Ծառուկյանի շուրջ, կարելի է համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում սովորեցնել՝ ինչպես են հետապնդում քաղաքական մտքերի համար»,- ասաց Աբովյանը։
Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
Չալաբյանը հուլիսի 27-ին «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել էր ժողովրդին և հորդորել պայքարել ՀՀ ներկայիս իշխանության և երկրում ստեղծված իրավիճակի դեմ։ Նա նշել էր, որ մեկ ամսում ազատությունից զրկվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ սրբազանը և նրա ընկերները, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ անձինք, որոնք, Չալաբյանի խոսքով, համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։