https://arm.sputniknews.ru/20260727/votqi-kangneq-ev-pajqareq-avetiq-chalabjany-qkhic-dimel-e-zhvoghvovrdin-105092614.html
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք. Ավետիք Չալաբյանը ՔԿՀ–ից դիմել է ժողովրդին
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք. Ավետիք Չալաբյանը ՔԿՀ–ից դիմել է ժողովրդին
Sputnik Արմենիա
Ավետիք Չալաբյանը նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուրի փոխարեն պայքարի պետք է դուրս գան հարյուրները և հազարները, որպեսզի թշնամին կրկին ընկրկի։ 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T13:00+0400
2026-07-27T13:00+0400
2026-07-27T13:06+0400
հայաստան
ավետիք չալաբյան
բանտ
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88089367_0:84:1600:984_1920x0_80_0_0_2434ee3e4d5f4f6e824dc749402c09ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, քաղաքական և հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է ժողովրդին և հորդորել է պայքարել ՀՀ ներկայիս իշխանության և երկրում ստեղծված իրավիճակի դեմ։Չալաբյանը նամակում նշել է, որ ինքն արդեն ավելի քան 1 ամիս է` անազատության մեջ է, ու դա որակել է ապօրինություն:Նա հիշեցրել է, որ այս մեկ ամսում ազատությունից զրկվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ սրբազանը և նրա ընկերները, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ անձինք, որոնք, Չալաբյանի խոսքով, համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։Նա նաև նշել է՝ ազատությունից զրկված յուրաքանչյուրի փոխարեն պայքարի պետք է դուրս գան հարյուրները և հազարները, որպեսզի թշնամին կրկին ընկրկի։ Քաղաքական գործիչը շեշտել է՝ այսօրվա կռիվը յուրաքանչյուրինն է:Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/16/88089367_88:0:1512:1068_1920x0_80_0_0_18dabb6e5cc73a958efd59690cf1d81e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ավետիք չալաբյան, բանտ, ադրբեջան
հայաստան, ավետիք չալաբյան, բանտ, ադրբեջան
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք. Ավետիք Չալաբյանը ՔԿՀ–ից դիմել է ժողովրդին
13:00 27.07.2026 (Թարմացված է: 13:06 27.07.2026) Ավետիք Չալաբյանը նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուրի փոխարեն պայքարի պետք է դուրս գան հարյուրները և հազարները, որպեսզի թշնամին կրկին ընկրկի։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, քաղաքական և հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է ժողովրդին և հորդորել է պայքարել ՀՀ ներկայիս իշխանության և երկրում ստեղծված իրավիճակի դեմ։
Չալաբյանը նամակում նշել է, որ ինքն արդեն ավելի քան 1 ամիս է` անազատության մեջ է, ու դա որակել է ապօրինություն:
Նա հիշեցրել է, որ այս մեկ ամսում ազատությունից զրկվել են ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ
Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ սրբազանը և նրա ընկերները, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ
Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ
Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ անձինք, որոնք, Չալաբյանի խոսքով, համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։
«Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը։ Ողջ երկրին փորձում են զրկել մտքի և գործի առաջնորդներից, ապագայի հեռանկարից, այդ ապագան սեփական կամքով ընտրելու ազատությունից։ Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը, նրա անցյալը, ներկան, և փորձ է արվում ազատազրկելու նաև նրա ապագան։ Պետք չէ սպասել այն օրվան, երբ քննչական կոմիտեն կգա անձամբ ձեր հետևից՝ ինչ-որ իմաստով այն արդեն եկել է։ Ուստի ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես 100 տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում։ Թշնամին, պարտվելով Սարդարապատում, այսօր մեր երկիրը փորձում է գրավել ներսից՝ իր կամակատարների միջոցով»,- գրել է Չալաբյանը:
Նա նաև նշել է՝ ազատությունից զրկված յուրաքանչյուրի փոխարեն պայքարի պետք է դուրս գան հարյուրները և հազարները, որպեսզի թշնամին կրկին ընկրկի։ Քաղաքական գործիչը շեշտել է՝ այսօրվա կռիվը յուրաքանչյուրինն է:
Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը
Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):