https://arm.sputniknews.ru/20260811/hhi-hamar-gazi-matakararman-nvor-aghbjur-karvogh-e-karucvel-tripp-i-shrjanakum-khandanjan-105643367.html
ՀՀ–ի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում. Խանդանյան
ՀՀ–ի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում. Խանդանյան
Sputnik Արմենիա
ՔՊ ներկայացուցիչը չի բացառում նաև Ադրբեջանից գազի ուղղակի մատակարարումների հնարավորությունը։ 11.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-11T13:44+0400
2026-08-11T13:44+0400
2026-08-11T13:52+0400
սարգիս խանդանյան
գազ
ռուսաստան
հայաստան
ադրբեջան
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637798_0:0:1280:721_1920x0_80_0_0_b45b4e04d6ffafcd9a7e09527eb7ad33.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար գազի մատակարարման նոր աղբյուրը կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ ՔՊ–ական պատգամավորը չբացառեց, որ այս համատեքստում հնարավոր է նաև Ադրբեջանից Հայաստան գազի ուղղակի մատակարարում։ Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա նրա խոսքով ՝ եթե գնի վերանայման հարց առաջանա, ապա Հայաստանը բարեկամաբար կքննարկի հարցը ռուս գործընկերների հետ։ Սակայն, նրա կարծիքով, դիվերսիֆիկացիան այս հարցում կարևոր է։Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` Իրան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազին այլընտրանք:Մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0b/105637798_153:0:1280:845_1920x0_80_0_0_bc851e6f4b815e124d663cf3a0728115.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սարգիս խանդանյան, գազ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)
սարգիս խանդանյան, գազ, ռուսաստան, հայաստան, ադրբեջան, թրամփի ուղի (tripp)
ՀՀ–ի համար գազի մատակարարման նոր աղբյուր կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակում. Խանդանյան
13:44 11.08.2026 (Թարմացված է: 13:52 11.08.2026) ՔՊ ներկայացուցիչը չի բացառում նաև Ադրբեջանից գազի ուղղակի մատակարարումների հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի համար գազի մատակարարման նոր աղբյուրը կարող է կառուցվել TRIPP-ի շրջանակներում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«TRIPP նախագիծը միայն երկաթուղու մասին չէ, այն նաև վերաբերում է գազատարին։ Այսինքն ՝ դրա շրջանակներում Հայաստանի տարածքով գազամուղ է անցնելու։ Եվ դա ևս մեկ հնարավորություն է որպես լրացուցիչ գազի աղբյուր»,– ասաց Խանդանյանը ու հավելեց, որ թեև ամեն ինչ դեռ տեսական է, բայց գործնականում դա դժվար չէ իրականացնել։
ՔՊ–ական պատգամավորը չբացառեց, որ այս համատեքստում հնարավոր է նաև Ադրբեջանից Հայաստան գազի ուղղակի մատակարարում։ Ինչ վերաբերում է ռուսական գազին, ապա նրա խոսքով ՝ եթե գնի վերանայման հարց առաջանա, ապա Հայաստանը բարեկամաբար կքննարկի հարցը ռուս գործընկերների հետ։ Սակայն, նրա կարծիքով, դիվերսիֆիկացիան այս հարցում կարևոր է։
Նա հիշեցրեց նաև, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` Իրան կատարած վերջին այցի ընթացքում քննարկվել է գազի մատակարարումների ավելացման հնարավորությունը:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարել էր, որ Երևանը իրանական գազը չի դիտարկում որպես ռուսական գազին այլընտրանք:
Մայիսի 27-ին
հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 11-ին
հայտարարեց, որ դժվար է պատկերացնում, թե ինչպես ռուսական կողմը կարող է միակողմանի չեղարկել ՀՀ–ին գազ վաճառելու պայմանագիրը։ Նա նշեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։