https://arm.sputniknews.ru/20260809/vehapari-gvortsi-hamar-karvogh-en-jurajin-datavvornerin-ardzakurdic-het-kanchel-pastinfvo-105574994.html
Վեհափառի գործի համար կարող են «յուրային» դատավորներին արձակուրդից հետ կանչել. Փաստինֆո
Վեհափառի գործի համար կարող են «յուրային» դատավորներին արձակուրդից հետ կանչել. Փաստինֆո
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է։ 09.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-09T11:55+0400
2026-08-09T11:55+0400
2026-08-09T11:58+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատ
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105525123_0:66:1280:786_1920x0_80_0_0_45aff498c1d15ecfb8fa7b5ff959b991.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործը կարող է մակագրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներից մեկին՝ Սերժ Ռուշանյանին կամ Արման Բաբախանյանին։ Այս մասին գրում է «Փաստինֆոն»` հղում անելով իր աղբյուրներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով գործի մակագրման համար փաստացի երկու դատավոր է հասանելի։ԶԼՄ–ն նկատել է, որ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատավորների արձակուրդների ժամանակացույցում Արմավիրի մարզի դատավորների վերաբերյալ տվյալներ չկան։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105525123_72:0:1208:852_1920x0_80_0_0_046ca94b13b4450098d485623dee7956.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատավոր
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատավոր
Վեհափառի գործի համար կարող են «յուրային» դատավորներին արձակուրդից հետ կանչել. Փաստինֆո
11:55 09.08.2026 (Թարմացված է: 11:58 09.08.2026) Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործը կարող է մակագրվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի երկու դատավորներից մեկին՝ Սերժ Ռուշանյանին կամ Արման Բաբախանյանին։ Այս մասին գրում է
«Փաստինֆոն»` հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քրեական գործեր քննող դատավորների հիմնական մասն այս պահին արձակուրդում է, ինչի պատճառով գործի մակագրման համար փաստացի երկու դատավոր է հասանելի։
ԶԼՄ–ն նկատել է, որ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված դատավորների արձակուրդների ժամանակացույցում Արմավիրի մարզի դատավորների վերաբերյալ տվյալներ չկան։
«Չի բացառվում, որ կփորձեն յուրային դատավորներին արձակուրդից հետ կանչել՝ մակագրելու գործը»,– գրել է լրատվամիջոցը։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։