https://arm.sputniknews.ru/20260808/ekeghecineri-hamashkharhajin-khvorhurdy-mtahvogvats-e-haei-shurj-steghtsvats-iravitshakvov-105560107.html
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է ՀԱԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակով
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է ՀԱԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակով
Sputnik Արմենիա
Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել եկեղեցու ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ։ 08.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-08T14:39+0400
2026-08-08T14:39+0400
2026-08-08T14:39+0400
հայ առաքելական եկեղեցի
եկեղեցիների համաշխարհային խորհուրդ
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105541417_0:67:1280:787_1920x0_80_0_0_1202b2476781c099a281b0cf43f2eb1b.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով՝ կարևորելով դրա դերը հայկական մշակույթում։Հայտնել էինք, որ օգոստոսի 7–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105541417_72:0:1209:853_1920x0_80_0_0_e3785c03c18752f3ad46474ba2d2067b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ առաքելական եկեղեցի, եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, հայտարարություն
հայ առաքելական եկեղեցի, եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, հայտարարություն
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մտահոգված է ՀԱԵ–ի շուրջ ստեղծված իրավիճակով
Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել եկեղեցու ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) մտահոգված է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակով՝ կարևորելով դրա դերը հայկական մշակույթում։
Հայտնել էինք, որ օգոստոսի 7–ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։
«ԵՀԽ-ն՝ որպես եկեղեցիների համաշխարհային միություն, վերահաստատում է Հայ առաքելական եկեղեցու կենսական դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում և քրիստոնեական ընտանիքում: Որպես ԵՀԽ, մենք մեր մտահոգությունն ենք հայտնում եկեղեցու ներքին գործերին անօրինական միջամտության վերաբերյալ», - ասվում է ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի համակարգող Հենրիխ Բեդֆորդ-Շտրոմի և ԵՀԽ գլխավոր քարտուղար Ջերի Փիլեյի հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։