Պետական դավաճանություն, լրտեսություն․ ինչ քրեական վարույթներ է նախաձեռնել ԱԱԾ-ն այս տարում
20:24 07.08.2026 (Թարմացված է: 20:52 07.08.2026)

ՀՀ ԱԱԾ. Արխիվային լուսանկար
© Sputnik / Aram Nersesyan
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԱԾ-ն ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքն ու նախաձեռնված վարույթները։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում 2026 թվականի առաջին կիսամյակում առերևույթ հանցանքի մասին 573 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից 4-ը պետական դավաճանությանն են վերաբերում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 22 քրեական վարույթ, որից՝ 4-ը՝ պետական դավաճանության, 5-ը՝ լրտեսության, 5-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով, 2-ը՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերած անձի կողմից դրանք հրապարակելու հատկանիշներով»,- ասված է հաղորդագրությունում։
Ընդհանուր առմամբ 1-ական քրեական վարույթ էլ նախաձեռնվել է պետական դավաճանության և լրտեսության փորձի, լրտեսության փորձի, ինչպես նաև պետական դավաճանության, լրտեսության, իշխանության յուրացման նախապատրաստության, սահմանադրական կարգի տապալման նախապատրաստության հատկանիշներով։
Ըստ ԱԱԾ-ի՝ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 44 քրեական վարույթ, որից 1-ը՝ ահաբեկչության նախապատրաստության, 2-ը՝ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, 3-ը՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հատկանիշներով։

ՀՀ պետական սահմանի պահպանության և պետական սահմանում անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտված կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել 197 քրեական վարույթ։ Դրանցից 97-ը պետական սահմանն ապօրինի հատելուն են վերաբերում, 83-ը՝ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ դրանք իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, իսկ 3-ը՝ անօրինական միգրացիայի կազմակերպման հատկանիշներով:
Ինչ վերաբերում է թմրամիջոցների օրինական շրջանառությանը, ապա դրա վերաբերյալ նախաձեռնվել է 44 քրեական վարույթ։ Դրանցից 28-ը թմրամիջոցի ապօրինի շրջանառությանն ու դրանց ապօրինի իրացմանն է վերաբերում, 12-ը՝ մաքսանենգությանը, իսկ 4-ը՝ ապօրինի շրջանառությանը։
Սահմանադրական իրավունքների և ազատությունների դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 33 քրեական վարույթ, որից՝ 23-ը՝ ընտրակաշառք ստանալու և/կամ տալու, 3-ը՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, 3-ը՝ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։
Քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև փողերի լվացման, ֆինանսական բուրգեր ստեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք տալու կամ ստանալու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։
Քրեական վարույթներ են նախաձեռնվել նաև փողերի լվացման, ֆինանսական բուրգեր ստեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, կաշառք տալու կամ ստանալու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ պետական դավաճանության, լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հատկանիշներով նախաձեռնված աղմկահարույց քրեական վարույթները «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի, կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ է եղել։
Ահաբեկչության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված վարույթն էլ վերաբերում է Բագրատ սրբազանին և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 անդամի։
Ահաբեկչության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված վարույթն էլ վերաբերում է Բագրատ սրբազանին և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 անդամի։