https://arm.sputniknews.ru/20260807/neghutjunneri-mej-e-naev-zvoranum-mer-havatqy-vehapary-dimec-majr-tatsharum-havaqvatsnerin-105539945.html
Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը․ վեհափառը դիմեց Մայր տաճարում հավաքվածներին
Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը․ վեհափառը դիմեց Մայր տաճարում հավաքվածներին
Sputnik Արմենիա
Կաթողիկոսը կոչ արեց համախմբվել ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։ 07.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-07T18:22+0400
2026-08-07T18:22+0400
2026-08-07T18:32+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105539100_0:84:1600:984_1920x0_80_0_0_9ce7cef7ccf4ddfea8afc07cbbcb48fc.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Հայ հոգևորականները շարունակելու իրենց առաքելությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և արգելքներին։ Այսօր երեկոյան ժամերգությունից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով Մայր տաճարում հավաքված հավատավորներին։Նա ընդգծեց, որ եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրորության, պետության հզորացման կարևոր գործոններից մեկն է եղել բոլոր ժամանակներում, իսկ այսօր եկեղեցին և հոգևորականներն իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում։Միաժամանակ, վեհափառը հիշեցրեց, որ նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում նվիրումն Աստծուն, հայրենիքին, եկեղեցուն, մեր սրբազան արժեքներին։Նա կոչ արեց ամրապնդել ազգային միաբանությունը՝ ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։Վերջում վեհափառ հայրապետն օրհնություն բաժանեց հավաքվածներին։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/07/105539100_89:0:1512:1067_1920x0_80_0_0_460ec25c79007fd7a36644c700506650.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը․ վեհափառը դիմեց Մայր տաճարում հավաքվածներին
18:22 07.08.2026 (Թարմացված է: 18:32 07.08.2026) Կաթողիկոսը կոչ արեց համախմբվել ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik․ Հայ հոգևորականները շարունակելու իրենց առաքելությունը՝ չնայած բոլոր դժվարություններին և արգելքներին։ Այսօր երեկոյան ժամերգությունից հետո ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ դիմելով Մայր տաճարում հավաքված հավատավորներին։
«Հայոց եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր սուրբ եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված և փրկություն, աննահանջ պահապան հայոց ինքնության ու ազգային, հոգևոր ժառանգության։ Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվում եկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և եկեղեցին իրենց կամքին հպատակեցնելու»,- նշեց վեհափառ հայրապետը։
Նա ընդգծեց, որ եկեղեցու ինքնավարությունն ազգի բարօրորության, պետության հզորացման կարևոր գործոններից մեկն է եղել բոլոր ժամանակներում, իսկ այսօր եկեղեցին և հոգևորականներն իշխանությունների կողմից հետապնդումների են ենթարկվում։
Միաժամանակ, վեհափառը հիշեցրեց, որ նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում նվիրումն Աստծուն, հայրենիքին, եկեղեցուն, մեր սրբազան արժեքներին։
Նա կոչ արեց ամրապնդել ազգային միաբանությունը՝ ընդդեմ արտաքին և ներքին մարտահրավերների։
Վերջում վեհափառ հայրապետն օրհնություն բաժանեց հավաքվածներին։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների «գործով» դատական առաջին նիստին դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ հայտնեց։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: Նույն «գործով» անցնում են նաև Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոսը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոսը, Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոսը, Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոսը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոսը և Նաթան արքեպիսկոպոսը։