00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
11 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Բարոյական տեռորի օրինակ է. ՀԱԵ Մոսկվայի թեմը` Գարեգին Բ կաթողիկոսի դատավարության մասին

© Sputnik / Кирилл Каллиников / Անցնել մեդիապահոցԳարեգին Բ
Գարեգին Բ - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2026
Բաժանորդագրվել
Թեմը նշել է, որ պետական ​​լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի 6 եպիսկոպոսների դատավարությունը հայկական իշխանությունների կողմից սեփական ժողովրդի դեմ աննախադեպ բարոյական տեռոր է։ Այս մասին ասվում է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարության մեջ։
Օգոստոսի 7-ին Էջմիածնում տեղի կունենա Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված գործով առաջին դատական ​​նիստը։ Կաթողիկոսը որոշել է անձամբ ներկա գտնվել ​​նիստին։ Ընդդիմադիր խորհրդարանական «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ, մտադիր են դատարանի շենքի դիմաց ցույց անցկացնել՝ ի պաշտպանություն կաթողիկոսի։
«Այս օրը պատմության մեջ կմտնի որպես ամոթի և դավաճանության էջ... Սա չարագործություն է ինքնության դեմ, քանի որ հայ ժողովուրդն է դատվում ի դեմս ազգի ընտրած կաթողիկոսի և հոգևորականության, ոտնահարում են Սահմանադրությունը և կրոնական ազատության վերաբերյալ միջազգային օրենքները: Սա դատավարություն չէ, այլ անաստվածների վրեժխնդրություն, որը վկայում է ավտորիտար կառավարիչների բացահայտ հակաեկեղեցական և հակապետական ​​դիրքորոշման մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Թեմը նշել է, որ այն պայմաններում, երբ պետական ​​լծակները հոգևորականության և այլախոհության դեմ օգտագործվում են որպես պատժիչ գործիք, իսկ իշխանությունները հասարակական կարծիքը ձևավորում են պիտակների, զրպարտության և վախի միջոցով, յուրաքանչյուր հայրենասեր քրիստոնյա պարտավոր է լինել առաջնագծում՝ պայքարելու անարդարության և անօրինականության դեմ՝ ինքնությունը, սրբավայրերը և արժանապատվությունը պահպանելու համար։
Ավելի վաղ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն կաթողիկոսին դատարան կանչելը անընդունելի և դատապարտելի էր համարել: Նա կոչ էր արել ՀՀ իշխանություններին հարգանքով վերաբերվել եկեղեցուն և Գարեգին Բ-ին, առկա հարցերն էլ քննարկել փոխըմբռնման մթնոլորտում: Երուսաղեմի հայոց պատրիարքությունն իր հերթին հայտարարել է, որ այս դատավարությունը վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանում գործող կրոնական կառույցի ղեկավարն է, այլև ամբողջ աշխարհի հայության առաջնորդը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ կաթողիկոսի անձի և կարգավիճակի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն անխուսափելիորեն կազդի Հայ առաքելականեկեղեցու մյուս նվիրապետական ​​աթոռների և նրանց առաջնորդների վիճակի վրա։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Լրահոս
0