00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:15
2 ր
Ուղիղ եթեր
09:18
42 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
12 ր
Ուղիղ եթեր
17:00
13 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մոսկվան հետևում է Երևանի՝ խաղադրույքները բարձրացնելու և շանտաժի անցնելու փորձերին. ՌԴ ԱԳՆ

© SputnikԱլեքսեյ Ֆադեև
Ալեքսեյ Ֆադեև - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2026
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը:
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Մոսկվան հետևում է Հայաստանի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում խաղադրույքները բարձրացնելու և շանտաժի անցնելու փորձերին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը։
«Հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում կառուցողական երկխոսության փոխարեն, մենք նկատում ենք խաղադրույքների բարձրացման փորձեր կամ պարզապես անցում շանտաժի։ Այդ նույն ժանրից են նաև ռուսամետ գործիչների հալածանքները, արբիտրաժային վարույթների սպառնալիքները հանրապետությունում խոշոր հարկատու հանդիսացող ռուսական ձեռնարկությունների նկատմամբ և Մոսկվայիn մեկ միլիարդ դոլար վճարելու պահանջը այն օբյեկտների համար, որոնցից ներկայիս իշխանություններն իրենց գործունեության սկզբում ցանկանում էին հրաժարվել», – նշել է ռուսաստանցի դիվանագետը։
Ֆադեևը կոչ է արել Երևանին ուսումնասիրել իրավապայմանագրային բազան, որտեղ նշված է, թե ով ում և ինչքան պարտավորություն ունի:
Նրա խոսքով՝ Երևանը հրաժարվում է Մոսկվայի հետ բացառիկ հարաբերություններից՝ փոխարենն առաջարկելով արևմտյան երկրների հետ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրեր: Մինչդեռ, դիվանագետի խոսքով, գրավիչ արտահայտություններ պարունակող այդ փաստաթղթերը իրավաբանորեն պարտավորեցնող չեն և գործնականում ոչնչի չեն հանգեցնում` ի տարբերություն ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի զանգվածի:
«Նշված գիծը և Կիևի հետ Հայաստանի իշխանությունների ցուցադրական սիրախաղը կասկածներ են առաջացնում Ռուսաստանի հետ դաշնակցային փոխգործակցության պատրաստակամության մասով։ Եթե Երևանում ձգտում են հասնել իրենց շահերը հաշվի առնելուն, ապա ինչո՞ւ Մոսկվան չպետք է նման մոտեցում ունենա հայ գործընկերների հետ հարաբերություններում»,- հայտարարել է Ֆադեևը։
Ռուսաստանցի դիվանագետի տեսանկյունից Հայաստանը ՌԴ-ի հետ կապերի հեռանկարներն ընկալում է որպես «միակողմանի շարժով ճանապարհ»: Ռուսաստանը, նրա խոսքով, ակնկալում է ավելի իրատեսական և հավասարակշռված մոտեցում:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանելու դժվարությունները, հայտարարել էր, որ եթե Հայաստանի հարցով լուծում չգտնվի, դա կլինի ԵԱՏՄ-ի «վերջի սկիզբը»: Նա նաև նշել էր, որ դժվարություններն առաջացել են, քանի որ հանրապետությունը որդեգրել է «այլընտրանքների քաղաքականություն»:
Բացի այդ, Փաշինյանը հնարավոր էր համարել, որ Հարավկովկասյան երկաթուղու հարցով կարող են իրավական որոշումներ ընդունվել, ընդհուպ մինչև միջազգային արբիտրաժ դիմելը: Վարչապետն ընդգծել էր, որ կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, և պետությունը պետք է այն օգտագործի այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում:
Հայաստանը շատ զգույշ պետք է լինի. Բագրատյանը` դիվերսիֆիկացման քողի տակ արվող քայլերի մասին
Հայկական երկաթուղու ռուսական կոնցեսիոն համաձայնագրի հարցը Փաշինյանն առաջին անգամ բարձրացրել է 2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջան և Թուրքիա տանող երկաթուղու հատվածների վերանորոգման համատեքստում։ Խոսքը Երասխից մինչև Նախիջևան 1,6 կմ և Ախուրիկ գյուղից մինչև Թուրքիայի սահման 12,4 կմ հատվածի մասին է։ Արդեն այս տարվա մայիսի 24-ին Շիրակի մարզում քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն իր վրա կվերցնի այդ երկաթգծի վերակառուցումը։
Ավելի ուշ նա ՌԴ-ին առաջարկել էր վերանայել հայկական երկաթուղու կառավարումը՝ հայտարարելով բարեկամ երկրներից որևէ մեկին՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին կոնցեսիայի հնարավոր վաճառքի մասին։ Երևանը հայտարարել է, որ չի առարկում երկաթուղու կառավարումը ղազախստանյան ընկերությանը փոխանցելուն՝ եթե դրան ռուսական կողմը համաձայն լինի: Իր հերթին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը նշել էր, որ Ռուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանին կոնցեսիայի փոխանցման շուրջ: Արդեբ հուլիսի 30–ին Փաշինյանը հայտարարեց` ՀԿԵ–ի հարցը կարող է քննարկվել արբիտրաժում, բայց ուզում ենք լուծել բարեկամաբար։
Լրահոս
0