00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանը շատ զգույշ պետք է լինի. Բագրատյանը` դիվերսիֆիկացման քողի տակ արվող քայլերի մասին

© Sputnik / Andranik GhazaryanՀրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2026
Բաժանորդագրվել
Հայաստանը Եվրոպական ներդրումային բանկի հետ հուշագիր է ստորագրել, որով նախատեսվում է խորհրդատվական օգնություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային երթուղիների համար։ Դրանք Թուրքիայի հետ սահմանային անցակետերը կկապեն Հայաստանի ճանապարհային ցանցի հետ։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Եթե ԵՄ–ի հետ ճանապարհաշինական ծրագրերն արվում են այնտեղ, որտեղ կանգնած են ռուս սահմանապահները և արվում են առանց Ռուսաստանի հետ համաձայնեցված կարգի, ապա դա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանային անցակետ տանող ճանապարհների կառուցման գործում ՀՀ–ին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու` Եվրամիության մտադրությունը։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը Բրյուսելում հուշագիր է ստորագրել Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների հետ։ Փաստաթուղթը նախատեսում է օգնություն ռազմավարական Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ճանապարհային երթուղիների նախապատրաստական աշխատանքներին, որոնք կկապեն Թուրքիայի հետ սահմանային անցակետերը Հայաստանի ճանապարհային ցանցի հետ։ Նշվում է, որ նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։
«Ըստ էության` եթե ռուսների հետ չեն աշխատում մերոնք, ուրեմն գործողությունների հիմքում հակառուսականությունն է։ Վախով եմ մտածում այդ մասին, որովհետև ես տեսնում եմ, թե ինչպես է Եվրոպան գրգռված Ռուսաստանի դեմ` ռուսական զորքերի հաջողության ֆոնին։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ զգույշ պետք է լինի»,– նկատում է նախկին վարչապետը։
Հրանտ Բագրատյանի համոզմամբ` ռուսական կողմը չի պատրաստվում զիջել իր դիրքերը և թույլ չի տալու, որ իր թիկունքում որևէ բան կատարվի։
«Մնացածն արդեն Հայաստանի իշխանությունները պիտի դատեն։ Առանց այդ էլ սրված հայ-ռուսական հարաբերությունները ևս մի անգամ լարում են»,– նշում է Բագրատյանը։
ՀՀ–ՌԴ հարաբերությունների լարման համատեքստում նախկին վարչապետն անդրադառնում է նաև դեպի ՌԴ ապրանքների արտահանման սահմանափակումներին` արձանագրելով, որ ՀՀ իշխանություններն այդ գործընթացը ներկայացնում են միակողմանի` ասելով` դե՛, Ռուսաստանն է փակել, մենք ի՞նչ անենք։
«Փակել է, որովհետև հակառուսական քայլեր եք անում, որովհետև Զելենսկուն կանչում եք Երևան, Երևանից հաթաթա է տալիս, թե Մոսկվան կոչնչացնեն։ Դրա համար էլ արել է»,– շեշտում է նախկին վարչապետը։
Ինչ վերաբերում է ՌԴ–ի կողմից սահմանափակումների ֆոնին դեպի ԵՄ շուկա դուրս գալու և արտահանումները դիվերսիֆիկացնելու խոստումներին, Հրանտ Բագրատյանը դրանք հեքիաթ է որակում։
«Դրանք հեքիաթներ են։ Ի՞նչ դիվերսիֆիկացնել. ծիրանը Ռուսաստանից բացի ուրիշ տեղ կարո՞ղ է գնալ, չի կարող, բացառվում է։ Չկա դիվերսիֆիկացիա, ընդհակառակը` մի շուկա ունեինք, հիմա դա էլ կորցրել ենք։ Շուկա կորցնելը ո՞նց կարող է դիվերսիֆիկացիա լինել»,– նշում է Բագրատյանը։
Որպես տնտեսագետ` Բագրատյանը նկատում է, որ դեպի ԵՄ առայժմ 420 միլիոն դոլարից էլ պակաս արտահանում է արվել։ Իսկ այս ցուցանիշը, նրա գնահատմամբ չի կարող բացասաբար չազդել հայ գյուղացու, ՀՀ տնտեսության ու բյուջեի վրա։
Արտահանմանն ուղղված ԵՄ–ի աջակցությունը, Բագրատյանի հաշվարկով, իրական ծախսերի ընդամենը 5 %-ն է ծածկում, իսկ Հայաստանի տնտեսությունը քաղաքական անհեռատես խաղերի մեջ կորցնում է իր դիրքերը։
Հավելենք, որ հունիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ–ի նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը։ Համաժողովի ավարտին Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև համապատասխանաբար ՎԶԵԲ–ի և ԵՆԲ–ի միջև ստորագրվել են մտադրության նամակներ՝ ՀՀ սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհների իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ:
Լրահոս
0