https://arm.sputniknews.ru/20260806/katvoghikvosy-ev-episkvopvosnery-masnakcelu-en-datakan-arajin-nistin-ara-zvohrabjan-105458957.html
Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
Sputnik Արմենիա
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի... 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T10:05+0400
2026-08-06T10:05+0400
2026-08-06T10:10+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
արա զոհրաբյան
դատարան
եպիսկոպոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103143215_0:133:2560:1573_1920x0_80_0_0_3b8f9b2b1b2372240143278421a712a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։Նշենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:Հիշեցրել է, որ հայոց հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։«Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,–տեղեկացրել է պաշտպանը։Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:Մամիջանյանը կոչ է արել օգոստոսի 7-ին լինել դատարանի մոտ ու աջակցել կաթողիկոսին և ՀԱԵ-ին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103143215_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b200490248626fba5f87f97ee2a0e54a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, դատարան, եպիսկոպոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, արա զոհրաբյան, դատարան, եպիսկոպոս
Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին. Արա Զոհրաբյան
10:05 06.08.2026 (Թարմացված է: 10:10 06.08.2026) Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին։ Տեղեկությունը սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ
գործն ուղարկվել է դատարան։
Նշենք, որ օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
«Թեմակալ առաջնորդի պաշտոնից ետ կանչելու և եպիսկոպոսի կարգավիճակից զրկելու վերաբերյալ Ամենայն Հայոց Կաթողիկոսի որոշումներին պետության միջամտությունը Եկեղեցու ինքնավարության, պետություն–Եկեղեցի սահմանադրական հարաբերությունների և կրոնական ազատության հիմնարար սկզբունքի խախտում է և պատմական ամոթալի իրադարձություն»,–գրել է Զոհրաբյանը։
Հիշեցրել է, որ հայոց հայրապետը ենթարկվում է քրեական հետապնդման՝ իր եկեղեցական և կանոնական պարտականությունը կատարելու համար։
«Այս քրեական գործով դատարանը քննելու է ոչ միայն առանձին անձանց ներկայացված մեղադրանքները, այլ կարևոր մեկ այլ հարց՝ կարո՞ղ է արդյոք աշխարհիկ իշխանությունը ներխուժել եկեղեցու ներքին կյանք և քրեականացնել Ամենայն Հայոց կաթողիկոսի կանոնական իշխանության իրացումը»,–տեղեկացրել է պաշտպանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից: