https://arm.sputniknews.ru/20260806/ishkhanutjunekegheci-haraberutjunnern-antujlatreli-sahmanagtsum-en-miasnutjan-tever-105491765.html
Իշխանություն–եկեղեցի հարաբերություններն անթույլատրելի սահմանագծում են․ «Միասնության թևեր»
Իշխանություն–եկեղեցի հարաբերություններն անթույլատրելի սահմանագծում են․ «Միասնության թևեր»
Sputnik Արմենիա
Կուսակցությունում կարծում են, որ իշխանությունը չի կարող իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորել Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը։ 06.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-06T22:05+0400
2026-08-06T22:05+0400
2026-08-06T23:08+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
դատ
դատարան
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
իշխանություն
«միասնության թևեր» նախաձեռնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_0:110:1395:895_1920x0_80_0_0_3de964c86368db3a1358fac8a8de1d89.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պետությունը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, սակայն չի կարող օրենքը վերածել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու գործիքի։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստին։Իրավական հարթությունից դուրս բարոյական աղետ․ Ռոբերտ Ամստերդամը՝ կաթողիկոսի գործի մասին«Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը սահմանադրական սկզբունք է, որը պարտադրում է պետական իշխանությանը հարգել նրա ներքին, կանոնական և ինստիտուցիոնալ ինքնավարությունը։ Քաղաքական իշխանության նման միջամտությունը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների, այլև քաղաքացիների և կրոնական համայնքների՝ խղճի, կրոնի ու դավանանքի ազատության հիմնարար իրավունքը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։Շեշտվում է, որ վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների նկատմամբ քրեական դատավարության մեկնարկը իշխանություն-եկեղեցի հարաբերությունները տեղափոխում է վտանգավոր և անթույլատրելի սահմանագիծ։Ընդգծում են՝ այս դատավարությունը չի կարող ընկալվել որպես քաղաքական համատեքստից լիովին զերծ սովորական քրեական գործընթաց։«Միասնության թևեր» կուսակցությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին, պահանջում է դադարեցնել քաղաքական ճնշումները՝ շեշտելով, որ պաշտպանելու են մեր եկեղեցու սահմանադրական կարգավիճակն ու ինքնավարությունը։ Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/03/70736074_19:0:1439:1065_1920x0_80_0_0_32c49252df549643265da654dde03067.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատարան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, իշխանություն, «միասնության թևեր» նախաձեռնություն
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, դատ, դատարան, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, իշխանություն, «միասնության թևեր» նախաձեռնություն
Իշխանություն–եկեղեցի հարաբերություններն անթույլատրելի սահմանագծում են․ «Միասնության թևեր»
22:05 06.08.2026 (Թարմացված է: 23:08 06.08.2026) Կուսակցությունում կարծում են, որ իշխանությունը չի կարող իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորել Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Պետությունը պարտավոր է ապահովել իրավունքի գերակայությունը, սակայն չի կարող օրենքը վերածել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ քաղաքական վերահսկողություն հաստատելու գործիքի։ Այս մասին
հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» կուսակցությունը՝ անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործով առաջին դատական նիստին։
«Եկեղեցու՝ պետությունից անջատ լինելը սահմանադրական սկզբունք է, որը պարտադրում է պետական իշխանությանը հարգել նրա ներքին, կանոնական և ինստիտուցիոնալ ինքնավարությունը։ Քաղաքական իշխանության նման միջամտությունը ոտնահարում է ոչ միայն հոգևորականների, այլև քաղաքացիների և կրոնական համայնքների՝ խղճի, կրոնի ու դավանանքի ազատության հիմնարար իրավունքը»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ վեհափառի և բարձրաստիճան մյուս հոգևորականների նկատմամբ քրեական դատավարության մեկնարկը իշխանություն-եկեղեցի հարաբերությունները տեղափոխում է վտանգավոր և անթույլատրելի սահմանագիծ։
«Քաղաքական իշխանությունն իրավունք չունի քրեական հետապնդման միջոցով միջամտելու եկեղեցու ներքին կանոնական կյանքին, որոշելու հոգևորականների կարգավիճակը կամ իր քաղաքական նպատակներին համապատասխան վերաձևավորելու Հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը»–ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծում են՝ այս դատավարությունը չի կարող ընկալվել որպես քաղաքական համատեքստից լիովին զերծ սովորական քրեական գործընթաց։
«Միասնության թևեր» կուսակցությունն իր անվերապահ զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոսին, պահանջում է դադարեցնել քաղաքական ճնշումները՝ շեշտելով, որ պաշտպանելու են մեր եկեղեցու սահմանադրական կարգավիճակն ու ինքնավարությունը։
Հիշեցնենք` փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, արգելվել է նրա ելքը Հայաստանից:
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16։00-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը։ Գործը քննելու է դատավոր Հակոբ Մանուկյանը: