https://arm.sputniknews.ru/20260804/turqiajin-barekam-erkir-hamareln-ughghaki-absurd-e-ruben-melqvonjan-105413363.html
Թուրքիային բարեկամ երկիր համարելն ուղղակի աբսուրդ է. Ռուբեն Մելքոնյան
Թուրքիային բարեկամ երկիր համարելն ուղղակի աբսուրդ է. Ռուբեն Մելքոնյան
Sputnik Արմենիա
Թուրքագետն ընդգծում է, որ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք: 04.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-04T19:39+0400
2026-08-04T19:39+0400
2026-08-04T19:43+0400
տեսանյութեր
տեսանյութ
թուրքիա
հայաստան
ռուբեն մելքոնյան (թուրքագետ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105406835_0:0:1280:720_1920x0_80_0_0_9fd7b341070e74f2b17425e952cf42c7.jpg
Թուրքական պետության քաղաքականությունն ու ծրագրերը պատմականորեն միտված են եղել հայկական գործոնի և Հայաստան պետության սահմանափակմանը։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի պետական ծրագրերին, հայ-թուրքական հարաբերությունների էությանը, ինչպես նաև պատմական տարբեր փուլերում հայերի և տարածաշրջանային տերությունների փոխհարաբերություններին։Մելքոնյանի խոսքով՝ թուրքական պետության պատկերացումներում Հայաստանն ու հայկական գործոնը միշտ եղել են կա՛մ անընդունելի, կա՛մ խիստ սահմանափակ։Երևանն ու Անկարան այլևս հատուկ բանագնացների կարիք չունեն․ արևելագետՆա նշում է, որ Հայաստան պետությունը և հայկական գործոնը թուրքական պետության համար անընդունելի են կամ իրենց պատկերացումներով՝ շատ սահմանափակ։ Օրինակ, թուրքական պետության պատկերացմամբ` պատմական Հայաստանի Մուշ նահանգում հայերը չպետք է լինեն մեծամասնություն։ Դա իրենց պետական ծրագիրն էր՝ սկսած 19-րդ դարից։ Հայկական քաղաքական ներկայությունը պետք է լիներ սահմանափակ, և այդ նույն մոտեցումը հետագայում տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրքագետը ընդգծում է, որ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք: այդ երեք հայկական նահանգները չպետք է լինեն Հայաստանի կազմում, կամ եթե անգամ լինեն էլ, նրանք պետք է լիովին չլինեն Հայաստանի վերահսկողության ներքո։ «Մենք տեսանք` Նախիջևանը 100 տարի առաջ ինչպես անցավ Ադրբեջանին, Արցախի դեպքը 6 տարի առաջ, և հիմա տեսնում ենք Սյունիքի նկատմամբ ինչեր են տեղի ունենում։ Այսինքն, Սյունիքի նկատմամբ ասում են՝ լավ, կամ Սյունիքը թեկուզ լինի Հայաստանինը, բայց չպետք է լինի լիովին Հայաստանի վերահսկողության ներքո»,- ընդգծում է Մելքոնյանը։ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբեն ՌուբինյանԱրդյոք այդ պետությունը բարեկամակա՞ն, չեզո՞ք, թե՞ թշնամական պետություն է։ Թուրքագետը Թուրքիային Հայաստանի համար բարեկամ երկիր համարելն ուղղակի աբսուրդ է համարում։Մանրամասն` տեսանյութում։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/04/105406835_198:0:1158:720_1920x0_80_0_0_2983172160f6fd7dee0f2d8daa4d82c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, թուրքիա, հայաստան, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), видео
տեսանյութեր, տեսանյութ, թուրքիա, հայաստան, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), видео
Թուրքիային բարեկամ երկիր համարելն ուղղակի աբսուրդ է. Ռուբեն Մելքոնյան
19:39 04.08.2026 (Թարմացված է: 19:43 04.08.2026) Թուրքագետն ընդգծում է, որ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք:
Թուրքական պետության քաղաքականությունն ու ծրագրերը պատմականորեն միտված են եղել հայկական գործոնի և Հայաստան պետության սահմանափակմանը։ «Աբովյան Time»-ի եթերում այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի պետական ծրագրերին, հայ-թուրքական հարաբերությունների էությանը, ինչպես նաև պատմական տարբեր փուլերում հայերի և տարածաշրջանային տերությունների փոխհարաբերություններին։
Մելքոնյանի խոսքով՝ թուրքական պետության պատկերացումներում Հայաստանն ու հայկական գործոնը միշտ եղել են կա՛մ անընդունելի, կա՛մ խիստ սահմանափակ։
Նա նշում է, որ Հայաստան պետությունը և հայկական գործոնը թուրքական պետության համար անընդունելի են կամ իրենց պատկերացումներով՝ շատ սահմանափակ։ Օրինակ, թուրքական պետության պատկերացմամբ` պատմական Հայաստանի Մուշ նահանգում հայերը չպետք է լինեն մեծամասնություն։ Դա իրենց պետական ծրագիրն էր՝ սկսած 19-րդ դարից։ Հայկական քաղաքական ներկայությունը պետք է լիներ սահմանափակ, և այդ նույն մոտեցումը հետագայում տարածվել է նաև Հայաստանի Հանրապետության վրա։
«Հետագայում արդեն Հայաստան պետությունը, ըստ թուրքական պատկերացումների, պետք է ունենար շատ փոքր տարածք։ Օրինակ՝ Ալեքսանդրապոլի պայմանագիրը, օրինակ՝ Բաթումի պայմանագիրը․ այնպիսի քարտեզ, որը տալիս է նիշային պետություն, բայց ոչ իրական պետություն»։
Թուրքագետը ընդգծում է, որ թուրքական պետական ծրագրերը Հայաստանի նկատմամբ ունեցել են երեք առանցքային թիրախ` Արցախ, Նախիջևան, Սյունիք: այդ երեք հայկական նահանգները չպետք է լինեն Հայաստանի կազմում, կամ եթե անգամ լինեն էլ, նրանք պետք է լիովին չլինեն Հայաստանի վերահսկողության ներքո։
«Մենք տեսանք` Նախիջևանը 100 տարի առաջ ինչպես անցավ Ադրբեջանին, Արցախի դեպքը 6 տարի առաջ, և հիմա տեսնում ենք Սյունիքի նկատմամբ ինչեր են տեղի ունենում։ Այսինքն, Սյունիքի նկատմամբ ասում են՝ լավ, կամ Սյունիքը թեկուզ լինի Հայաստանինը, բայց չպետք է լինի լիովին Հայաստանի վերահսկողության ներքո»,- ընդգծում է Մելքոնյանը։
Արդյոք այդ պետությունը բարեկամակա՞ն, չեզո՞ք, թե՞ թշնամական պետություն է։ Թուրքագետը Թուրքիային Հայաստանի համար բարեկամ երկիր համարելն ուղղակի աբսուրդ է համարում։