https://arm.sputniknews.ru/20260802/erevann-u-ankaran-ajlevs-hatuk-banagnacneri-kariq-chunen-arevelaget-105272749.html
Երևանն ու Անկարան այլևս հատուկ բանագնացների կարիք չունեն․ արևելագետ
Երևանն ու Անկարան այլևս հատուկ բանագնացների կարիք չունեն․ արևելագետ
Sputnik Արմենիա
Ստեղծված իրավիճակում հայ-թուրքական բանակցություններն ավելի շատ տեխնիկական բնույթ ունեն։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T20:33+0400
2026-08-02T20:33+0400
2026-08-02T20:33+0400
արմեն պետրոսյան
թուրքիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90414129_0:151:1600:1051_1920x0_80_0_0_690c3c71dd7dd38629ee939b64735b7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` Երևանը դեռ չի շտապում նոր հատուկ բանագնաց նշանակել Անկարայի հետ բանակցություններում այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունն արդեն չկա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ կողմերի միջև շփման նոր հնարավորություններ են ի հայտ եկել, քննարկվում է նաև հարաբերություններն առավել ինստիտուցիոնալ դարձնելու հարցը։Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնացի պաշտոնը թափուր է մնացել Ռուբեն Ռուբինյանի՝ խորհրդարանի նախագահի թեկնածու ընտրվելուց հետո։ Հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ բանակցություններում Հայաստանի նոր ներկայացուցչի թեկնածությունը դեռ որոշված չէ: Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ փոխգործակցության ձևաչափի շրջանակներում պետք է որոշել, թե ինչպես հետագայում աշխատել, ինչ տրամաբանությամբ և ինչ ձևաչափով առաջնորդվել:Հարաբերությունների կարգավորման համատեքստում գործընթացը մի կողմից մասամբ շարունակվում է, մյուս կողմից մասամբ սառեցված է՝ թուրքական նախապայմանների պատճառով։ Սակայն կարգավորման գործընթացում գլխավոր գործոնը մնում է ադրբեջանականը։ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը պայմանավորել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով։ Հաշվի առնելով Ադրբեջանի ուժեղ ազդեցությունն Անկարայում կայացվող որոշումների վրա՝ փորձագետը հակված է պնդել, որ հայ-թուրքական բանակցությունները կարգավորման շուրջ ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում: Նրա կարծիքով՝ հենց դրանով էլ բացատրվում է վարչապետի վերոնշյալ հայտարարությունը։Այն, որ Երևանին այդպես էլ չհաջողվեց առանձնացնել Անկարայի հետ կարգավորման գործընթացը հայ-ադրբեջանականից, Պետրոսյանը օրինաչափ է համարում։ Նրա խոսքով՝ կան բազմաթիվ աշխարհաքաղաքական գործոններ, որոնք ազդում են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշման վրա, և միայն Հայաստանն իր դիրքորոշմամբ, նպատակներով ու քաղաքականությամբ չէր կարող ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների դասավորության վրա։ Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են Անկարայի կողմից Արցախի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը սատարելու և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքի հետ: 2022 թվականի հունվարին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Իսկ արդեն նույն տարվա ամռանը պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հատելու հնարավորությունը: Սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։ Զուգահեռ քննարկվում է երկրների միջև երկաթուղային մի քանի հատվածների վերակառուցման հարցը։
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90414129_0:0:1600:1200_1920x0_80_0_0_d5955609bf9e4f9a40fe264f80320860.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն պետրոսյան, թուրքիա, հայաստան
արմեն պետրոսյան, թուրքիա, հայաստան
Երևանն ու Անկարան այլևս հատուկ բանագնացների կարիք չունեն․ արևելագետ
Ստեղծված իրավիճակում հայ-թուրքական բանակցություններն ավելի շատ տեխնիկական բնույթ ունեն։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` Երևանը դեռ չի շտապում նոր հատուկ բանագնաց նշանակել Անկարայի հետ բանակցություններում այն պատճառով, որ դրա անհրաժեշտությունն արդեն չկա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արևելագետ, «Օրբելի» կենտրոնի փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ կողմերի միջև շփման նոր հնարավորություններ են ի հայտ եկել, քննարկվում է նաև հարաբերություններն առավել ինստիտուցիոնալ դարձնելու հարցը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնացի պաշտոնը թափուր է մնացել Ռուբեն Ռուբինյանի՝ խորհրդարանի նախագահի թեկնածու ընտրվելուց հետո։ Հուլիսի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ բանակցություններում Հայաստանի նոր ներկայացուցչի թեկնածությունը դեռ որոշված չէ: Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ փոխգործակցության ձևաչափի շրջանակներում պետք է որոշել, թե ինչպես հետագայում աշխատել, ինչ տրամաբանությամբ և ինչ ձևաչափով առաջնորդվել:
Պետրոսյանի խոսքով՝ երբ 2021 թվականին հատուկ բանագնացներ էին նշանակվում, երկրների միջև շփումները զրոյական մակարդակի վրա էին։ Այժմ կապեր են հաստատվել ինչպես ղեկավարների, այնպես էլ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով։
Հարաբերությունների կարգավորման համատեքստում գործընթացը մի կողմից մասամբ շարունակվում է, մյուս կողմից մասամբ սառեցված է՝ թուրքական նախապայմանների պատճառով։ Սակայն կարգավորման գործընթացում գլխավոր գործոնը մնում է ադրբեջանականը։ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը պայմանավորել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքներով։
Հաշվի առնելով Ադրբեջանի ուժեղ ազդեցությունն Անկարայում կայացվող որոշումների վրա՝ փորձագետը հակված է պնդել, որ հայ-թուրքական բանակցությունները կարգավորման շուրջ ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում: Նրա կարծիքով՝ հենց դրանով էլ բացատրվում է վարչապետի վերոնշյալ հայտարարությունը։
«Երևանի և Անկարայի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունները մինչ այժմ չեն իրագործվում հայ-ադրբեջանական գործընթացի պատճառով․ խոսքը վերաբերում է սահմանների՝ թեկուզ մասնակի բացմանը, հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։ Բաքուն իր հերթին շարունակում է օգտագործել հայ-թուրքական կարգավորումը որպես ծանրակշիռ լծակ Հայաստանի հետ հարաբերություններում իր պահանջկոտ դիրքորոշումները բավարարելու համար»,- նշեց արևելագետը։
Այն, որ Երևանին այդպես էլ չհաջողվեց առանձնացնել Անկարայի հետ կարգավորման գործընթացը հայ-ադրբեջանականից, Պետրոսյանը օրինաչափ է համարում։ Նրա խոսքով՝ կան բազմաթիվ աշխարհաքաղաքական գործոններ, որոնք ազդում են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշման վրա, և միայն Հայաստանն իր դիրքորոշմամբ, նպատակներով ու քաղաքականությամբ չէր կարող ազդել թուրք-ադրբեջանական հարաբերությունների դասավորության վրա։
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են Անկարայի կողմից Արցախի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը սատարելու և 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքի հետ:
2022 թվականի հունվարին Մոսկվայում կայացավ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Իսկ արդեն նույն տարվա ամռանը պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հատելու հնարավորությունը: Սակայն այդ պայմանավորվածությունը դեռ չի իրականացվել։ Զուգահեռ քննարկվում է երկրների միջև երկաթուղային մի քանի հատվածների վերակառուցման հարցը։