https://arm.sputniknews.ru/20260802/hhadrbejan-gvortsyntacy-hima-aveli-araj-e-qan-hhturqia-gvortsyntacy-ruben-rubinjan-105319993.html
ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
Sputnik Արմենիա
Ռուբեն Ռուբինյանը չգիտի, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։ 02.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-02T12:35+0400
2026-08-02T12:35+0400
2026-08-02T12:37+0400
հայաստան
ադրբեջան
թուրքիա
ռուբեն ռուբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316828_0:83:1600:983_1920x0_80_0_0_01faa2aeff5c5439cae6056e3317d475.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը։ Նա այդ մասին ասաց նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին։Ընդդիմադիր պատգամավորը նշեց`դեռ 2022թ․ հայտարարվել է, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են առանց նախապայմանների, մինչդեռ նախորդ 4 տարիներին Թուրքիան բոլոր հարցերը պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Այս համատեքստում, ըստ Մանուկյանի, սուտ է «առանց նախապայմանների» ձևակերպումը, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը մնացել է սառույցի վրա գրված, քանի որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով։Ռուբինյանը նշեց, որ գործընթացն իր պատկերացրած արագությամբ տեղի չի ունենում, բայց վստահ է, որ կարգավորումը մոտ է, զուտ ժամանակի հարց է։Մանուկյանը չհամաձայնեց Ռուբինյանի հետ, թե հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի առաջ են գնացել, քանի որ Ադրբեջանը անկյունաքարային նախապայման է դրել՝ Հայաստանի «Անկախության հռչակագիրն» ու ՀՀ Սահմանադրությունը։Հիշեցնենք` Ռուբինյանն ավելի վաղ ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեռ որոշում չունի, թե այդ պաշտոնում ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին։
ադրբեջան
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105316828_90:0:1511:1066_1920x0_80_0_0_f3270b4d5a5aec56d232f8d677ccd4b7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուբեն ռուբինյան
հայաստան, ադրբեջան, թուրքիա, ռուբեն ռուբինյան
ՀՀ–Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան ՀՀ–Թուրքիա գործընթացը. Ռուբեն Ռուբինյան
12:35 02.08.2026 (Թարմացված է: 12:37 02.08.2026) Ռուբեն Ռուբինյանը չգիտի, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ։
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի թեկնածու, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացը հիմա ավելի առաջ է, քան Հայաստան-Թուրքիա գործընթացը։ Նա այդ մասին ասաց նոր գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ` պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց`դեռ 2022թ․ հայտարարվել է, որ Հայաստանն ու Թուրքիան բանակցում են առանց նախապայմանների, մինչդեռ նախորդ 4 տարիներին Թուրքիան բոլոր հարցերը պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով։ Այս համատեքստում, ըստ Մանուկյանի, սուտ է «առանց նախապայմանների» ձևակերպումը, իսկ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը մնացել է սառույցի վրա գրված, քանի որ Թուրքիան շարունակում է խոսել նախապայմաններով։
Ռուբինյանը նշեց, որ գործընթացն իր պատկերացրած արագությամբ տեղի չի ունենում, բայց վստահ է, որ կարգավորումը մոտ է, զուտ ժամանակի հարց է։
«Հայաստան-Ադրբեջան գործընթացում, օրինակ, ադրբեջանական կողմն ավելի շուտ հանեց սահմանափակումները Հայաստանից երկաթուղային տրանզիտի, քան Թուրքիան։ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հիմա ուղիղ առևտուր կա, նկատի ունեմ՝ նավթամթերքի։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի թուրքական կողմից լինի ավելի ակտիվ առաջընթաց Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, դա վաղուց հասունացած է։ Ես չգիտեմ պատճառը, թե ինչու հենց վաղը Հայաստանն ու Թուրքիան չպետք է ունենան դիվանագիտական հարաբերություններ, և ինչու հենց վաղը սահմանը չպետք է բացված լինի»,- ասաց նա։
Մանուկյանը չհամաձայնեց Ռուբինյանի հետ, թե հայ-ադրբեջանական հարաբերություններն ավելի առաջ են գնացել, քանի որ Ադրբեջանը անկյունաքարային նախապայման է դրել՝ Հայաստանի «Անկախության հռչակագիրն» ու ՀՀ Սահմանադրությունը։
Հիշեցնենք` Ռուբինյանն ավելի վաղ ասել էր, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում չի շարունակի պաշտոնավարել որպես Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, իսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
հայտարարել էր, որ դեռ որոշում չունի, թե այդ պաշտոնում ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին։