00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինֆանտինոն Թրամփին կխնդրի օգնել իրեն պահպանելու ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնը. ԶԼՄ

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցՋանի Ինֆանտինո
Ջանի Ինֆանտինո - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2026
Բաժանորդագրվել
Ջանի Ինֆանտինոյին չի հաջողվել ուղիղ կապ հաստատել Դոնալդ Թրամփի հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն կդիմի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմին՝ խնդրելով օգնել իրեն պահպանել պաշտոնը FIFA Forward Enterprise նախագծի ձախողումից հետո։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) անդամները մտադիր են բոլորը միասին հետ կանչել կազմակերպության ղեկավարի պաշտոնում Ինֆանտինոյի վերընտրվելուն աջակցող նամակները։ Ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտին։
Հրաժարական կամ անվստահության քվե. ՈւԵՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել ՖԻՖԱ-ի ղեկավարին
Աղբյուրների փոխանցմամբ՝ Ինֆանտինոն այսօր հեռախոսազրույց կունենա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նշվում է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարին չի հաջողվել ուղղակիորեն կապ հաստատել Թրամփի հետ։
Հուլիսին ՖԻՖԱ-ն հայտնել էր 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին՝ մասնավոր ներդրողներին վաճառելով նոր կառույցի բաժնետոմսերի շուրջ 20%-ը, որին նախատեսվում էր փոխանցել կազմակերպության մեդիա և կոմերցիոն իրավունքները, այդ թվում՝ աշխարհի առաջնությունների համար։ ԶԼՄ-ները հայտնում էին, որ բաժնետոմսերը կարող է ձեռք բերել Ջոշուա Քուշների՝ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների եղբոր հիմնադրամը։
Ավելի ուշ ՈւԵՖԱ-ն հայտարարեց միության բոլոր անդամների կողմից ՖԻՖԱ-ի մրցաշարերի բոյկոտի մասին՝ մինչև առաջարկի ամբողջական հետկանչումը։ Օգոստոսի 1–ի գիշերը Ինֆանտինոն հայտնեց, որ առաջացած տարաձայնությունների ֆոնին ֆեդերացիան հրաժարվել է կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ նախագծի իրականացման դեպքում ՖԻՖԱ-ի ղեկավարի տարեկան աշխատավարձը 3 միլիոն եվրոյից կբարձրանար մինչև 30 միլիոնի։
Սկանդալ ԱԱ–ում. կարմիր քարտի չեղարկման պատճառով ՖԻՖԱ–ի նախագահին կարող են պաշտոնանկ անել
Լրահոս
0