https://arm.sputniknews.ru/20260706/skandal-aaum-karmir-qarti-chegharkman-pattsharvov-fifai-nakhagahin-karvogh-en-pashtvonank-anel-104281194.html
Սկանդալ ԱԱ–ում. կարմիր քարտի չեղարկման պատճառով ՖԻՖԱ–ի նախագահին կարող են պաշտոնանկ անել
Սկանդալ ԱԱ–ում. կարմիր քարտի չեղարկման պատճառով ՖԻՖԱ–ի նախագահին կարող են պաշտոնանկ անել
Sputnik Արմենիա
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ բողոքարկելու է Բալոգունի մասնակցությունը խաղին, և որ հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի... 06.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-06T20:41+0400
2026-07-06T20:41+0400
2026-07-06T21:09+0400
ֆիֆա
ուեֆա
ջանի ինֆանտինո
ֆուտբոլ
ֆուտբոլի աշխարհի առաջնություն
սկանդալ
դոնալդ թրամփ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_0:180:3003:1869_1920x0_80_0_0_0692cd7eada4174907f8b3b8d5d5e120.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ցանկանում են փոխարինել՝ ԱԱ-2026-ին կարմիր քարտի չեղարկման սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Guardian պարբերականի լրագրող Ռոմեն Մոլինան։Մոլինայի տեղեկություններով` ՈւԵՖԱ-ն արդեն աշխատում է սեփական թեկնածուի առաջադրման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունների կուլիսային դիմակայությունը վերածվել է բացահայտ հակամարտության։Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը հեռացվել էր դաշտից, նա պետք է բաց թողներ Բելգիայի հետ 1/8 եզրափակիչի հանդիպումը, սակայն ՖԻՖԱ-ն չեղարկեց պատիժը՝ այն փոխարինելով պայմանականով։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Թրամփի աշխատակազմից զանգի պատճառով։ Այս տեղեկությունը հաստատել են բրիտանացի մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը և Daily Mail-ի աղբյուրները՝ հստակեցնելով, որ ԱՄՆ նախագահը զանգահարել է Ինֆանտինոյին, «որպեսզի ավելի լավ հասկանա կարմիր քարտ ցույց տալու պատճառը»։Պատմական իրադարձություն․ Հայաստանը և Վրաստանը կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական ԱԱ–նPolitico-ն պարզել է, որ Բալոգունի որակազրկման չեղարկման պատմությունը սկսվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետի որդուց՝ Էնդրյու Ջուլիանիից, որն էլ Թրամփին հայտնել է ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտի մասին։ՈւԵՖԱ-ում կատարվածն անվանել են «աննախադեպ, անհասկանալի և անհիմն որոշում», նախադեպ, և հավելել. «Խաղի ազնվությունը վտանգված է, մրցաշարի հանդեպ վստահությունը՝ խարխլված»։Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ բողոքարկելու է Բալոգունի մասնակցությունը խաղին, և որ հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի ստացել։Հավելենք, որ սա Ինֆանտինոյի շուրջ ծավալված միակ սկանդալը չէ. շատերը քննադատում էին կազմակերպությանը աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 32-ից 48-ի հասցնելու համար՝ նշելով մրցաշարի որակի անկումը։Թրամփը ՖԻՖԱ-ի խաղաղության առաջին դափնեկիրն է դարձելԱռանձնակի քննադատության են արժանացել ԱԱ-2026-ի յուրաքանչյուր խաղակեսի մեջտեղում ջուր խմելու դադարները։ Պաշտոնապես դա արվում է շոգի ու տոթի պատճառով, սակայն շատերը համոզված են, որ իրական պատճառը ամերիկյան հեռուստատեսությամբ գովազդային բլոկներ հեռարձակելն է։Գրում են նաև, որ Ինֆանտինոն որոշել է խախտել արարողակարգը և թույլ տալ Թրամփին անձամբ հանձնել գավաթը աշխարհի առաջնության հաղթողին եզրափակիչ խաղից հետո (որպես կանոն՝ հաղթող հավաքականի ավագն ինքն է այն վերցնում պատվանդանից)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/1e/23935820_135:0:2866:2048_1920x0_80_0_0_e35a42ddc07bcbed07f54e7355ea0e91.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆիֆա, ուեֆա, ջանի ինֆանտինո, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, սկանդալ, դոնալդ թրամփ
ֆիֆա, ուեֆա, ջանի ինֆանտինո, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն, սկանդալ, դոնալդ թրամփ
Սկանդալ ԱԱ–ում. կարմիր քարտի չեղարկման պատճառով ՖԻՖԱ–ի նախագահին կարող են պաշտոնանկ անել
20:41 06.07.2026 (Թարմացված է: 21:09 06.07.2026) Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ բողոքարկելու է Բալոգունի մասնակցությունը խաղին, և որ հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի ստացել։
ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի – Sputnik. ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ցանկանում են փոխարինել՝ ԱԱ-2026-ին կարմիր քարտի չեղարկման սկանդալի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Guardian պարբերականի լրագրող Ռոմեն Մոլինան։
Մոլինայի տեղեկություններով` ՈւԵՖԱ-ն արդեն աշխատում է սեփական թեկնածուի առաջադրման ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ կազմակերպությունների կուլիսային դիմակայությունը վերածվել է բացահայտ հակամարտության։
Նշենք, որ Բոսնիա և Հերցեգովինայի դեմ խաղում ԱՄՆ հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգունը հեռացվել էր դաշտից, նա պետք է բաց թողներ Բելգիայի հետ 1/8 եզրափակիչի հանդիպումը, սակայն ՖԻՖԱ-ն չեղարկեց պատիժը՝ այն փոխարինելով պայմանականով։ Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Թրամփի աշխատակազմից զանգի պատճառով։ Այս տեղեկությունը հաստատել են բրիտանացի մարզական լրագրող Բեն Ջեյքոբսը և Daily Mail-ի աղբյուրները՝ հստակեցնելով, որ ԱՄՆ նախագահը զանգահարել է Ինֆանտինոյին, «որպեսզի ավելի լավ հասկանա կարմիր քարտ ցույց տալու պատճառը»։
Politico-ն պարզել է, որ Բալոգունի որակազրկման չեղարկման պատմությունը սկսվել է Նյու Յորքի նախկին քաղաքապետի որդուց՝ Էնդրյու Ջուլիանիից, որն էլ Թրամփին հայտնել է ֆուտբոլիստի ստացած կարմիր քարտի մասին։
ՈւԵՖԱ-ում կատարվածն անվանել են «աննախադեպ, անհասկանալի և անհիմն որոշում», նախադեպ, և հավելել. «Խաղի ազնվությունը վտանգված է, մրցաշարի հանդեպ վստահությունը՝ խարխլված»։
Բելգիայի թագավորական ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ բողոքարկելու է Բալոգունի մասնակցությունը խաղին, և որ հարցի վերաբերյալ որևէ պարզաբանում դեռ չի ստացել։
Հավելենք, որ սա Ինֆանտինոյի շուրջ ծավալված միակ սկանդալը չէ. շատերը քննադատում էին կազմակերպությանը աշխարհի առաջնության մասնակիցների թիվը 32-ից 48-ի հասցնելու համար՝ նշելով մրցաշարի որակի անկումը։
Առանձնակի քննադատության են արժանացել ԱԱ-2026-ի յուրաքանչյուր խաղակեսի մեջտեղում ջուր խմելու դադարները։ Պաշտոնապես դա արվում է շոգի ու տոթի պատճառով, սակայն շատերը համոզված են, որ իրական պատճառը ամերիկյան հեռուստատեսությամբ գովազդային բլոկներ հեռարձակելն է։
Գրում են նաև, որ Ինֆանտինոն որոշել է խախտել արարողակարգը և թույլ տալ Թրամփին անձամբ հանձնել գավաթը աշխարհի առաջնության հաղթողին եզրափակիչ խաղից հետո (որպես կանոն՝ հաղթող հավաքականի ավագն ինքն է այն վերցնում պատվանդանից)։