https://arm.sputniknews.ru/20260801/hrazharakan-kam-anvstahutjan-qve-uefa-n-verjnagir-e-nerkajacrel-fifa-i-ghekavarin-105304712.html
Հրաժարական կամ անվստահության քվե. ՈւԵՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել ՖԻՖԱ-ի ղեկավարին
Հրաժարական կամ անվստահության քվե. ՈւԵՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել ՖԻՖԱ-ի ղեկավարին
Sputnik Արմենիա
Քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ են 43 ազգային ասոցիացիաների ձայները։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T18:56+0400
2026-08-01T18:56+0400
2026-08-01T18:56+0400
ջանի ինֆանտինո
ֆիֆա
ուեֆա
https://cdn.am.sputniknews.ru/img/175/83/1758309_0:160:3073:1888_1920x0_80_0_0_7335b9e114b05b91286cf4a30deead0d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՈՒԵՖԱ-ն ուլտիմատում է ներկայացրել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Նա կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ նրան անվստահության քվե է սպառնում։Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին, կառույցի ընդհանուր արժեքը գնահատվում էր 20 միլիարդ դոլար։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագծին պետք է մասնակցեր ամերիկյան Thrive Capital ներդրումային ընկերությունը, որը պատկանում է Ջոշուա Քուշներին, իսկ գործարքի խորհրդատուն JPMorgan բանկն էր։Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը քննադատել էին Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԿՈՆԿԱԿԱՖ), իսկ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել էր կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերի բոյկոտի մասին։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԱՖԿ) հիասթափություն էին հայտնել, որ նման մասշտաբի նախագիծը հանրայնացվել է նախքան շահագրգիռ կողմերի հետ նախնական քննարկում անցկացնելը։ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) հայտարարել էր, որ չի ծրագրում կոմերցիոն բաղադրիչը սպորտային արժեքներից վեր դասել։Այսօր հայտնի դարձավ, որ Ինֆանտինոն հրաժարվել է ՖԻՖԱ-ի կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/175/83/1758309_170:0:2901:2048_1920x0_80_0_0_68d801c3cae337804b2592661cfb37c0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջանի ինֆանտինո, ֆիֆա, ուեֆա
ջանի ինֆանտինո, ֆիֆա, ուեֆա
Հրաժարական կամ անվստահության քվե. ՈւԵՖԱ-ն վերջնագիր է ներկայացրել ՖԻՖԱ-ի ղեկավարին
Քվեարկություն անցկացնելու համար անհրաժեշտ են 43 ազգային ասոցիացիաների ձայները։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. ՈՒԵՖԱ-ն ուլտիմատում է ներկայացրել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։ Նա կա՛մ պետք է հրաժարական տա, կա՛մ նրան անվստահության քվե է սպառնում։
Ինչպես գրում է The Telegraph-ը, բոլոր 55 ազգային ասոցիացիաները պատրաստ են աջակցել Ջանի Ինֆանտինոյի պաշտոնանկությանը, եթե նա կամավոր չլքի պաշտոնը։ Հոդվածում նշվում է՝ որպեսզի քվեարկությունը կայանա, հարկավոր է ընդամենը 43 անդամի աջակցությունը։
Հուլիսի 28-ին ՖԻՖԱ-ն հայտարարել էր FIFA Forward Enterprise նոր կոմերցիոն կառույցի բաժնետոմսերի շուրջ 20%-ի վաճառքի հաշվին մինչև 4.2 միլիարդ դոլար ներգրավելու մտադրության մասին, կառույցի ընդհանուր արժեքը գնահատվում էր 20 միլիարդ դոլար։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նախագծին պետք է մասնակցեր ամերիկյան Thrive Capital ներդրումային ընկերությունը, որը պատկանում է Ջոշուա Քուշներին, իսկ գործարքի խորհրդատուն JPMorgan բանկն էր։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախաձեռնությունը քննադատել էին Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԿՈՆԿԱԿԱՖ), իսկ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարել էր կազմակերպության հովանու ներքո անցկացվող մրցաշարերի բոյկոտի մասին։ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայում (ԱՖԿ) հիասթափություն էին հայտնել, որ նման մասշտաբի նախագիծը հանրայնացվել է նախքան շահագրգիռ կողմերի հետ նախնական քննարկում անցկացնելը։ Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) հայտարարել էր, որ չի ծրագրում կոմերցիոն բաղադրիչը սպորտային արժեքներից վեր դասել։
Այսօր հայտնի դարձավ, որ
Ինֆանտինոն հրաժարվել է ՖԻՖԱ-ի կոմերցիոն իրավունքների մի մասի վաճառքի ծրագրից։