00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Քնեսեթի որոշումը հարված էր ցեղասպանությունների ճանաչման գաղափարին. Բալյան

CC BY 2.0 / Ze'ev Barkan / Winter & KnessetԻսրայելի խորհրդարան
Իսրայելի խորհրդարան - Sputnik Արմենիա, 1920, 01.08.2026
Բաժանորդագրվել
Իսրայելի հայ համայնքի ներկայացուցչի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը երկար տարիներ օգտագործվել է որպես արտաքին քաղաքականության գործիք: Նա նաև մեկնաբանել է Թուրքիայի, Ադրբեջանի դերը և Իսրայելի հասարակության արձագանքը:
ԵՐԵՎԱՆ,1 օգոստոսի - Sputnik. Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկումը հետաձգելու մասին Իսրայելի Քնեսեթի որոշումը հարված էր ոչ միայն երկրի հայ համայնքին, այլև ցեղասպանությունների՝ որպես պատմական հանցագործությունների միջազգային ճանաչման գաղափարին: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Save the ArQ («Փրկեք հայկական թաղամասը») շարժման համահիմնադիր Սեդրակ Բալյանը։
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը հավանություն տվեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագծին և այն ուղարկեց Քնեսեթ: Սակայն հուլիսի 13-ին խորհրդարանը հետաձգեց քվեարկությունը։ Haaretz-ի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել էր փաստաթղթի քննարկումը Ադրբեջանի նախագահի խորհրդականի՝ իր գրասենյակ դիմելուց հետո:
Բալյանի խոսքով՝ Իսրայելը տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկել է որպես արտաքին քաղաքականության գործիք Թուրքիայի հետ հարաբերություններում: Սակայն ներկա իրավիճակը, նրա կարծիքով, պարադոքսալ է թվում։
«Այսօր Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները գտնվում են թերևս ցածրագույն մակարդակներից մեկում։ Սակայն, մյուս կողմից, իրավիճակը պարադոքսալ է թվում. ադրբեջանական նավթը շարունակում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով Իսրայել հոսել թուրքական Ջեյհան նավահանգստով»,- ասաց Բալյանը։
Նա հավելեց, որ միջնորդների, մասնավորապես` Կիպրոսի և Հունաստանի միջոցով, Իսրայել շարունակում են մուտք գործել թուրքական ապրանքներ, այդ թվում՝ մետաղ, ցեմենտ և այլն:
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ շատ առումներով պոպուլիստական բնույթ է կրում։
«Էրդողանը հասկանում է, որ իր հասարակությունը մեծապես աջակցում է պաղեստինյան կողմին, ուստի նա ստիպված է բարձրագոչ հայտարարություններ անել։ Սակայն դրա հետ մեկտեղ նա չի ձեռնարկում քայլեր, որոնք իսկապես կարող են լուրջ վնաս հասցնել Իսրայելին»,- նշեց Բալյանը։
Մեկնաբանելով Բաքվի արձագանքը՝ Բալյանը չբացառեց, որ Ադրբեջանի ճնշումն ավելի ուժեղ է եղել, քան սպասվում էր: Նրա կարծիքով՝ իրենց դերը կարող էին ունենալ նաև արևմտյան երկրները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի համատեքստում։
Բալյանը նշեց՝ Քնեսեթում միշտ եղել են պատգամավորներ, որոնք կողմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, սակայն քաղաքական և աշխարհաքաղաքական հանգամանքներն ամեն անգամ խանգարել են այդ գործընթացն ավարտին հասցնելուն:
«Մեզ համար դա շատ ցավալի է։ Դժվար է գտնել մեկ այլ երկիր, որն այսքան անգամ բարձրացներ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, անընդհատ խոսեր դրա ճանաչման հնարավորության մասին՝ լինեն դրանք կառավարություններ, Քնեսեթի խոսնակներ, թե պատգամավորներ, բայց արդյունքում ամեն անգամ հրաժարվեր այդ քայլից»,- ասաց նա։
Ըստ Բալյանի` հատկապես ցավալի է այն, որ պատմական հիշողության հարցը քաղաքականացվեց հենց Իսրայելում։ Նա նշեց, որ Հոլոքոստի թեմայի նկատմամբ ցանկացած քամահրական վերաբերմունք երկրում կոշտ արձագանք է առաջացնում, մինչդեռ Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ այլ մոտեցում է ցուցաբերվում:
«Անձամբ ինձ համար ավելի լավ կլիներ, եթե այդ հարցն ընդհանրապես չբարձրացվեր, քան ամեն անգամ օգտագործվեր այն ժամանակ, երբ Իսրայելի և Թուրքիայի միջև հերթական քաղաքական տարաձայնություններն են առաջանում», - ընդգծեց Բալյանը:
Ընդ որում, Քնեսեթի որոշումը, նրա կարծիքով, չի արտացոլում իսրայելական հասարակության զգալի մասի տրամադրությունները։ Բալյանը նշեց, որ շատ իսրայելցիներ, որոնց հետ շփվել է, առաջին հերթին հիշատակել են Հայոց ցեղասպանության մասին։ Նա նաև հիշեցրեց, որ տարիներ շարունակ դրա պաշտոնական ճանաչման օգտին են հանդես գալիս Հոլոքոստի առաջատար հետազոտողները և Իսրայելի խոշորագույն համալսարանների գիտնականները:
Բալյանի կարծիքով՝ տեղի ունեցածը դուրս է հայ-իսրայելական օրակարգի շրջանակներից. Քնեսեթի որոշումը հիասթափություն էր ոչ միայն հայ համայնքի, այլև շատ իսրայելցի գիտնականների համար, ովքեր սպասում էին, որ երկիրը վերջապես սկզբունքային մարդասիրական դիրքորոշում կորդեգրի և կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Իսրայելի սառը հաշվարկը և Հայաստանի լռությունը. ուր է տանում Ցեղասպանության ընդունման թեման
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Ռուսաստանը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, ԱՄՆ–ն։
Լրահոս
0