https://arm.sputniknews.ru/20260801/nujnisk-ete-4-evrvo-lini-voreve-evrvopaci-chi-gni-mer-tsirany-gvortsarary-artahanman-masin-105274443.html
Նույնիսկ եթե 4 եվրո լինի, որևէ եվրոպացի չի գնի մեր ծիրանը․ գործարարը՝ արտահանման մասին
Նույնիսկ եթե 4 եվրո լինի, որևէ եվրոպացի չի գնի մեր ծիրանը․ գործարարը՝ արտահանման մասին
Sputnik Արմենիա
Գործարարը նշում է, որ ծիրանը Ռուսաստան արտահանելը մշտապես հեշտ է եղել, քանի որ այնտեղ սովոր են հայկական արտադրանքին։ 01.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-01T09:55+0400
2026-08-01T09:55+0400
2026-08-01T09:55+0400
հայաստան
ծիրան
եվրամիություն
հարություն մնացականյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490904_0:83:1600:983_1920x0_80_0_0_d7c713a36d8a1640e62babe564bd7dac.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայկական ծիրանը եվրոպական երկրների շուկաներում մրցակցային չէ, և անգամ էժան վաճառելու դեպքում որևէ եվրոպացի հայկական ծիրան չի գնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը՝ խոսելով արտահանման այլընտրանքների մասին։Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ ՀՀ իշխանությունը փոխհատուցում է տրամադրում արտահանող տնտեսավարողներին և փորձում է հայկական արտադրանքը արտահանել այլ երկրներ։Նրա խոսքով՝ այժմ կոտրած տաշտակի առաջ կանգնած հայ ֆերմերներ ունենք ու միֆականացված արտահանումներ։ Ըստ փորձագետի` որպեսզի Եվրոպան ընդունի հայկական արտադրանքը, պետք է միանման որակի ու մեծ քանակի արտադրանք լինի ու հնարավորություն լինի ապրանքը հստակ ժամանակահատվածում հստակ գրաֆիկով խանութներ մատակարարելու համար։Դրա համար, ըստ Մնացականյանի, պետք են լոգիստիկ կենտրոններ, մթերման կայաններ, ինչը ՀՀ-ում չկա։ Անհրաժեշտ է նաև ընդհանուր ապրանքի հետագծելիություն, լաբորատորիաներ և այլն։Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա գործարարը նշեց, որ միայն նախորդ տարի մոտ 50 000 տ ծիրան է արտահանվել Ռուսաստան։«Ռուսաստանն ԱՊՀ երկիր է ու դեռ ԽՍՀՄ տարիներից հայկական ծիրանը տարածվել ու ծանոթ է եղել այդ տարածաշրջանի սպառողին ու տնտեսվարողին։ Նրանք սովոր են և՛ տեսքին, և՛ համին, և՛ որակին։ Ռուսաստանը մեծ երկիր է, հեշտությամբ գնում է մեզնից ծիրանը, իսկ Եվրոպա արտահանելը շատ դժվար է»,- եզրափակեց Մնացականյանը։Հիշեցնենք` հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ հունիսին ՀՀ-ից 784 տ պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլ ապրանք է արտահանվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/15/61490904_90:0:1510:1065_1920x0_80_0_0_9ec19bf42ae852219103fc1d635890d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ծիրան, եվրամիություն, հարություն մնացականյան
հայաստան, ծիրան, եվրամիություն, հարություն մնացականյան
Նույնիսկ եթե 4 եվրո լինի, որևէ եվրոպացի չի գնի մեր ծիրանը․ գործարարը՝ արտահանման մասին
Գործարարը նշում է, որ ծիրանը Ռուսաստան արտահանելը մշտապես հեշտ է եղել, քանի որ այնտեղ սովոր են հայկական արտադրանքին։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հայկական ծիրանը եվրոպական երկրների շուկաներում մրցակցային չէ, և անգամ էժան վաճառելու դեպքում որևէ եվրոպացի հայկական ծիրան չի գնի։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց գյուղատնտես, գործարար Հարություն Մնացականյանը՝ խոսելով արտահանման այլընտրանքների մասին։
Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու
ծաղիկները, ապա`
միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից
Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ ՀՀ իշխանությունը փոխհատուցում է տրամադրում արտահանող տնտեսավարողներին և փորձում է հայկական արտադրանքը արտահանել այլ երկրներ։
«Եվրոպայում հայկական գյուղմթերքը վաճառվում է բացառապես հայկական խանութներում։ Հայկական ծիրանն էլ հանդիպում է միայն հայկական խանութներում, իսկ գերմանական, ֆրանսիական կամ այլ երկրների խոշոր ցանցերում երբեք հայկական ծիրան չի հայտնվել։ Ի դեպ, նույնիսկ եթե մեր ծիրանը 4 եվրո լինի, որևէ եվրոպացի չի գնի, քանի որ սովոր չեն երկարավուն ու դեղին ծիրանին, իրենց մոտ կարմիր, կլոր ծիրան է։ Այդ տարածաշրջանում ժողովուրդը կոնսերվատիվ է, ու երկարատև աշխատանք է պետք՝ եվրոպացուն հայկական ծիրանին «սովորացնելու» համար»,- ասաց Մնացականյանը։
Նրա խոսքով՝ այժմ կոտրած տաշտակի առաջ կանգնած հայ ֆերմերներ ունենք ու միֆականացված արտահանումներ։ Ըստ փորձագետի` որպեսզի Եվրոպան ընդունի հայկական արտադրանքը, պետք է միանման որակի ու մեծ քանակի արտադրանք լինի ու հնարավորություն լինի ապրանքը հստակ ժամանակահատվածում հստակ գրաֆիկով խանութներ մատակարարելու համար։
Դրա համար, ըստ Մնացականյանի, պետք են լոգիստիկ կենտրոններ, մթերման կայաններ, ինչը ՀՀ-ում չկա։ Անհրաժեշտ է նաև ընդհանուր ապրանքի հետագծելիություն, լաբորատորիաներ և այլն։
Ինչ վերաբերում է ռուսական շուկային, ապա գործարարը նշեց, որ միայն նախորդ տարի մոտ 50 000 տ ծիրան է արտահանվել Ռուսաստան։
«Ռուսաստանն ԱՊՀ երկիր է ու դեռ ԽՍՀՄ տարիներից հայկական ծիրանը տարածվել ու ծանոթ է եղել այդ տարածաշրջանի սպառողին ու տնտեսվարողին։ Նրանք սովոր են և՛ տեսքին, և՛ համին, և՛ որակին։ Ռուսաստանը մեծ երկիր է, հեշտությամբ գնում է մեզնից ծիրանը, իսկ Եվրոպա արտահանելը շատ դժվար է»,- եզրափակեց Մնացականյանը։
Հիշեցնենք` հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
հայտարարեց, որ հունիսին ՀՀ-ից 784 տ պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլ ապրանք է արտահանվել։