https://arm.sputniknews.ru/20260709/karavarutjuny-1-amsva-hamar-artahanvoghnerin-kvtshari-3-mlrd-140-mln-dram-pvokhhatucum-104398926.html
Կառավարությունը 1 ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում
Կառավարությունը 1 ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում
Sputnik Արմենիա
Հունիս-հուլիս ամիսներին միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր։ 09.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-09T11:32+0400
2026-07-09T11:32+0400
2026-07-09T11:32+0400
ներմուծում
արտահանում
գյուղմթերք
գևորգ պապոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_0:133:2560:1573_1920x0_80_0_0_c784f3165f12fa3b78108e6ba024ee1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում հունիս ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում։ Այսօր կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Նրա խոսքով՝ հուլիսի 7-ի դրությամբ արդեն արտահանվել է 5405 տոննա ծիրան (հունիսի տվյալները ներառյալ)։ Հունիս-հուլիս ամիսներին միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր։ Պապոյանը նշում է, թե տեսանելի գնանկում եղել է միայն լոլիկի դեպքում։ «Մեր խնդիրն այն է, որ առաջիկա մեկ տարում պատրաստվենք այն իրավիճակին, որ գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացվեն, որ մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարը շուկաների դիվերսիֆիկացումը կապեց իր հայտարարած «իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ՝ նշելով, թե անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0b/103368985_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b3c20b3a478a92c1001bef88ca314bf0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ներմուծում, արտահանում, գյուղմթերք, գևորգ պապոյան
ներմուծում, արտահանում, գյուղմթերք, գևորգ պապոյան
Կառավարությունը 1 ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում
Հունիս-հուլիս ամիսներին միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի – Sputnik․ Կառավարությունը շուկաների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում հունիս ամսվա համար արտահանողներին կվճարի 3 մլրդ 140 մլն դրամ փոխհատուցում։ Այսօր կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հունիսին Հայաստանից արտահանվել է 784 տոննա պղպեղ, 200 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, մոտ 3000 տոննա ծիրան, 1400 տոննա կեռաս, 1,5 մլն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և այլն»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ հուլիսի 7-ի դրությամբ արդեն արտահանվել է 5405 տոննա ծիրան (հունիսի տվյալները ներառյալ)։ Հունիս-հուլիս ամիսներին միրգ արտահանվել է աշխարհի 15 երկիր, ծաղիկ՝ 25 և բանջարեղեն՝ 8 երկիր։ Պապոյանը նշում է, թե տեսանելի գնանկում եղել է միայն լոլիկի դեպքում։
«Մեր խնդիրն այն է, որ առաջիկա մեկ տարում պատրաստվենք այն իրավիճակին, որ գյուղմթերքի արտահանումները մաքսիմալ դիվերսիֆիկացվեն, որ մենք որևէ մեկ շուկայից անհամաչափ կախվածություն չունենանք»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շուկաների դիվերսիֆիկացումը կապեց իր հայտարարած «իրական Հայաստանի» գաղափարախոսության հետ՝ նշելով, թե անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։