00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:23
2 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
2 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ն կանգնած է ցնցումների մեծ վտանգի առաջ. Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից

© Photo : Social media of Gagik TsarukyanԳագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյան - Sputnik Արմենիա, 1920, 31.07.2026
Բաժանորդագրվել
Ծառուկյանն ընդգծել է` աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ. խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ շատ իրական, ամիսների հեռանկարի մասին է։ Այս մասին ասված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձում, որը նա հղել է «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։
Ծառուկյանը նշել է` աք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում. ռուս-ուկրաինական հակամարտություն ու Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը արդեն իսկ բավական են սա հասկանալու համար։
«Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական պրոբլեմները, և արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ, արհեստական ջրբաժանի։ Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները։ Սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել»,– գրել է Ծառուկյանը։
Նա նշել է՝ Հայաստանը պետք է խուսափի աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ ներքաշվելուց։
«Հայաստանը աշխարհաքաղաքական մոտիվացիաներով չպետք է մտնի ցնցումների մեջ։ Ձևեր կան, քայլեր կան՝ սրությունը հանելու, ուժեղների բախումների ժամանակ «ոտնատակ» չլինելու համար»,– հավելել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է` այդ հարցն արդեն իշխանության և ընդդիմության պայքարի շրջանակներից դուրս է, քանի որ հնարավոր բացասական հետևանքները կրելու են բոլորը՝ առանց բացառության։
Հիշեցնենք` հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ «Արարատցեմենտը» հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը, «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին, իսկ դատախազությունը պահանջում է Ծառուկյանից բռնագանձել 75 անշարժ գույք և շուրջ 106 մլրդ դրամ։
Լրահոս
0