https://arm.sputniknews.ru/20260730/arush-arushanjany-chi-azatazrkvi-veraqnnich-datarany-merzhec-datakhazutjan-bvoghvoqy-105230903.html
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը
Sputnik Արմենիա
Քրեական գործը, որով Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու... 30.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-30T16:22+0400
2026-07-30T16:22+0400
2026-07-30T16:22+0400
առուշ առուշանյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622489_0:0:1600:901_1920x0_80_0_0_e61ff47ac11807059c8d11b78e48b398.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ այդպիսով անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։Այս տարվա հունիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ կիրառված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը համաձայնել էր պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ նրա կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ չեն եղել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/02/89622489_179:0:1600:1066_1920x0_80_0_0_6d2bd41ccd4cbf308d3bdc84f8810b70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, դատ, դատարան
առուշ առուշանյան, դատ, դատարան
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազության բողոքը
Քրեական գործը, որով Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Ժենյա Մելիքսեթյանի նախագահությամբ, մերժել է դատախազության վերաքննիչ բողոքը՝ այդպիսով անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը։
Հիշեցնենք`
քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։
Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
Այս տարվա հունիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ,
մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ կիրառված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։ Դատարանը համաձայնել էր պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ նրա կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ չեն եղել։