https://arm.sputniknews.ru/20260624/hakakvorupcivony-merzhec-mijnvordutjuny-arush-arushanjani-patizhy-chi-pvokharinvi-azatazrkmamb-103787181.html
Հակակոռուպցիոնը մերժեց միջնորդությունը. Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ
Հակակոռուպցիոնը մերժեց միջնորդությունը. Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ
Sputnik Արմենիա
Դատարանն արձանագրել է, որ դատապարտյալի վրա չի կարող դրվել պատիժն ինքնուրույն կատարելու պարտականություն, եթե պետությունը դրա համար բավարար իրավական մեխանիզմներ... 24.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-24T11:43+0400
2026-06-24T11:43+0400
2026-06-24T11:50+0400
առուշ առուշանյան
դատարան
սյունիք
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80448172_0:100:960:640_1920x0_80_0_0_22a53f0b32036e1b6f7deb9da9bb6b6c.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։Դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ նրա կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ չեն եղել։Հիշեցնենք` քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցը կրկին օրակարգում էԱվելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/0a/80448172_0:10:960:730_1920x0_80_0_0_cec4edb339fec34e814cc918d9aeec82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առուշ առուշանյան, դատարան, սյունիք, ազատազրկում
առուշ առուշանյան, դատարան, սյունիք, ազատազրկում
Հակակոռուպցիոնը մերժեց միջնորդությունը. Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ
11:43 24.06.2026 (Թարմացված է: 11:50 24.06.2026) Դատարանն արձանագրել է, որ դատապարտյալի վրա չի կարող դրվել պատիժն ինքնուրույն կատարելու պարտականություն, եթե պետությունը դրա համար բավարար իրավական մեխանիզմներ չի ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված պատիժը ազատազրկմամբ չի փոխարինվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։
«ՏԻՄ մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելն ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկատարելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժ չկրելու վերաբերյալ որոշումը մերժել»,– որոշումը կարդաց դատավոր Դավթյանը։
Դատարանը համաձայնել է պաշտպանական կողմի դիրքորոշմանը՝ նշելով, որ գործող իրավակարգավորումները վատթարացնում են Առուշանյանի իրավական վիճակը, քանի որ նրա կողմից արարքը կատարելու և դատապարտվելու պահին նման կարգավորումներ չեն եղել։
Հիշեցնենք`
քրեական գործը, որի շրջանակում Առուշանյանը մեղավոր է ճանաչվել, վերաբերում է պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն։
2022 թվականին Առուշ Առուշանյանը մեկ դրվագով արդարացվել էր, իսկ մյուսով՝ դատապարտվել 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Հաշվի առնելով կալանքի տակ անցկացրած ժամանակը՝ վերջնական պատիժ էր սահմանվել 6 ամիս ազատազրկումը, որը պայմանականորեն չէր կիրառվել։ Բացի այդ, նա զրկվել էր 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Ավելի ուշ Պրոբացիայի ծառայությունը փորձել էր այդ պատիժը փոխարինել ազատազրկմամբ՝ պնդելով, որ Առուշանյանը խուսափում է պատժի կատարումից։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր միջնորդությունը՝ 5 տարվա պաշտոնավարման արգելքը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ազատազրկմամբ, իսկ վերաքննիչ դատարանը վերջնական պատիժ էր սահմանել 1 տարի 11 ամիս ազատազրկումը։
Սակայն վճռաբեկ դատարանը հետագայում արձանագրել էր ընդդատության խախտում և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Վերջինս էլ մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը։