https://arm.sputniknews.ru/20260727/tankacumner-ev-krtshatumner-hunvari-1-ic-inch-kta-plastiki-kirarman-nvor-sahmanapakumy-105019787.html
Թանկացումներ և կրճատումներ հունվարի 1-ից. ի՞նչ կտա պլաստիկի կիրառման նոր սահմանափակումը
Թանկացումներ և կրճատումներ հունվարի 1-ից. ի՞նչ կտա պլաստիկի կիրառման նոր սահմանափակումը
Sputnik Արմենիա
30 տարի պլաստիկի արտադրության ոլորտում աշխատող գործարարը չի պատկերացնում, թե ինչ է անելու հաջորդ տարվանից, և իր 100 աշխատակիցներից քանիսը կկորցնեն աշխատանքը։... 27.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-27T08:55+0400
2026-07-27T08:55+0400
2026-07-27T09:05+0400
պլաստիկ
օրենք
արգելք
հայաստան
էկոլոգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1690/65/16906584_0:0:1601:901_1920x0_80_0_0_8135d270ac8e1db20bcde997a5ff0c1f.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Պոլիէթիլենե և պլաստիկե ապրանքների արտադրության և վաճառքի արգելքը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման և նոր թանկացումների։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեկանգամյա օգտագործման տարաների արտադրությամբ զբաղվող «Ռոյալ փրինթ» ՍՊԸ–ի տնօրեն Հովհաննես Ամլիկյանը։Ինչպես հայտնի է, ըստ 2025թ–ին ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների` 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու է 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությունն ու վաճառքը (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող և աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրվածների)։ Արգելքը տարածվելու է նաև պլաստիկից և փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների` ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների վրա։ Կառավարությունը համոզված է, որ սա նպաստավոր պայմաններ կստեղծի պլաստիկի գործածության աստիճանական նվազեցման և թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կնպաստի հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը. նախարարԳործարարի համոզմամբ` նոր սահմանափակումն առաջին հերթին կհարվածի ոլորտում աշխատող քաղաքացիների սոցիալական վիճակին և սպառողների գրպանին։«Կլինի թանկացում, ժողովրդի գրպանի վրա կազդի, բոլորիս վրա։ Այսօր չկա աշխարհում մի երկիր, որտեղ պլաստիկ չեն օգտագործում, որտեղ պլաստիկ գոյություն չունի։ Ավելին ասեմ` մենք կոնկրետ հենց հիմա պլաստիկ բաժակների արտահանում ենք անում ԱՄՆ և Եվրոպա»,– ասում է Ամլիկյանը։1997թ–ից այդ ոլորտում աշխատող գործարարը դեռ չի պատկերացնում, թե ինչ հարված կհասցնի նոր արգելքը իրենց արտադրամասին և 100 աշխատակիցներից քանիսը դրա արդյունքում կկորցնեն իրենց աշխատանքը։ Չի բացառում անգամ, որ ստիպված լինեն ընդհանրապես դադարեցնել արտադրությունը։Հովհաննես Ամլիկյանը պատմում է, որ բիզնեսը վերազինելու համար այս ընթացքում պետության սուբսիդավորմամբ 0% վարկավորմամբ 3-4 հարյուր հազար դոլարանոց նոր սարքավորումներ է ներկրել։ Պետական մակարդակով որևէ մեկը չի էլ զգուշացրել սպասվող օրենսդրական փոփոխությունների մասին։«Հիմա այդ սարքավորումը ի՞նչ պետք է անենք մենք։ Պետությունը պետք է այդ մասին էլ մտածի, չէ՞։ Մի տարի առաջ դիմել ենք, որ պլաստիկի սարքավորում առնենք, գումարը տվել են, առել ենք։ Մի տարի աշխատել ենք։ Հիմա ասում են՝ պետք է հանեք։ Վարկի տոկոսներն իրենք են տալիս, բա մայր գումարը ի՞նչ պետք է լինի»,– տարակուսում է Ամլիկյանը։Ով կտուժի, և որն է այլընտրանքը. պոլիէթիլենային տոպրակի և պլաստիկ տարաների արգելքի հետքերովԻնչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, մեր զրուցակիցն առաջարկում է անարդյունավետ արգելքների փոխարեն զարգացած երկրների օրինակով սուբսիդավորել երկրորդական հումք մշակող արտադրողներին։ Հայաստանում, նրա դիտարկմամբ, ճիշտ հակառակն է` երկրորդային հումք մշակողները մյուսներին հավասար հարկային բեռի տակ են, ինչի հետևանքով էլ այդ ոլորտը մեր երկրում չի զարգանում։ Հիշեցնենք` պլաստիկ աղտոտիչների դեմ պայքարի առաջին քայլը ՀՀ–ում դարձավ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու սահմանափակմանն ուղղված օրենսդրական կարգավորումը, որով 2025թ–ից արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների գործածությունը։ 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող տոպրակները` որպես բազմակի օգտագործման համար նախատեսված արտադրանք, դեռ կվաճառվեն մինչև 2027թ–ի հունվարի 1-ը։Արգելքի առաջին փուլի արդյունքում փոփոխությունը եղավ այն, որ տոպրակների գինը խանութներում մի քանի անգամ բարձրացավ։ Իսկ թե որքանով փոխվեցին պլաստիկի սպառման դինամիկան ու ՀՀ էկոլոգիական վիճակը, պաշտոնական որևէ հետազոտություն մինչ օսր չի հրապարակվել։Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար2025թ–ին ընդունած նոր օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ բերվում էր 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ԵՏՀ նիստում ներկայացված զեկույցը, որի համաձայն` ՀՀ–ում պոլիմերային արտադրանքի կիրառման հետևանքով տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկե թափոն, որից վերամշակվում է ընդամենը 25 տոկոսը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1690/65/16906584_0:0:1421:1065_1920x0_80_0_0_922a9533a7fb60d5daad7a0bd5bb949c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պլաստիկ, օրենք, արգելք, հայաստան, էկոլոգիա
պլաստիկ, օրենք, արգելք, հայաստան, էկոլոգիա
Թանկացումներ և կրճատումներ հունվարի 1-ից. ի՞նչ կտա պլաստիկի կիրառման նոր սահմանափակումը
08:55 27.07.2026 (Թարմացված է: 09:05 27.07.2026) 30 տարի պլաստիկի արտադրության ոլորտում աշխատող գործարարը չի պատկերացնում, թե ինչ է անելու հաջորդ տարվանից, և իր 100 աշխատակիցներից քանիսը կկորցնեն աշխատանքը։ Չի բացառում անգամ, որ ստիպված լինեն ընդանրապես դադարեցնել արտադրությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Պոլիէթիլենե և պլաստիկե ապրանքների արտադրության և վաճառքի արգելքը կհանգեցնի աշխատատեղերի կրճատման և նոր թանկացումների։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց մեկանգամյա օգտագործման տարաների արտադրությամբ զբաղվող «Ռոյալ փրինթ» ՍՊԸ–ի տնօրեն Հովհաննես Ամլիկյանը։
Ինչպես հայտնի է, ըստ 2025թ–ին ՀՀ մի շարք օրենքներում կատարված փոփոխությունների` 2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու է 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող պոլիէթիլենային պարկերի և տոպրակների արտադրությունն ու վաճառքը (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող և աղբի համար նախատեսված երկրորդային հումքից արտադրվածների)։ Արգելքը տարածվելու է նաև պլաստիկից և փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների` ափսեների, բաժակների, բաժակի կափարիչների, գդալների, պատառաքաղների, դանակների, ըմպելու կամ խառնելու համար նախատեսված ձողիկների վրա։ Կառավարությունը համոզված է, որ սա նպաստավոր պայմաններ կստեղծի պլաստիկի գործածության աստիճանական նվազեցման և թափոնների ծավալների կրճատման համար, ինչը կնպաստի հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։
Գործարարի համոզմամբ` նոր սահմանափակումն առաջին հերթին կհարվածի ոլորտում աշխատող քաղաքացիների սոցիալական վիճակին և սպառողների գրպանին։
«Կլինի թանկացում, ժողովրդի գրպանի վրա կազդի, բոլորիս վրա։ Այսօր չկա աշխարհում մի երկիր, որտեղ պլաստիկ չեն օգտագործում, որտեղ պլաստիկ գոյություն չունի։ Ավելին ասեմ` մենք կոնկրետ հենց հիմա պլաստիկ բաժակների արտահանում ենք անում ԱՄՆ և Եվրոպա»,– ասում է Ամլիկյանը։
1997թ–ից այդ ոլորտում աշխատող գործարարը դեռ չի պատկերացնում, թե ինչ հարված կհասցնի նոր արգելքը իրենց արտադրամասին և 100 աշխատակիցներից քանիսը դրա արդյունքում կկորցնեն իրենց աշխատանքը։ Չի բացառում անգամ, որ ստիպված լինեն ընդհանրապես դադարեցնել արտադրությունը։
«Եթե, օրինակ, ջուր խմելու համար հիմնականում պլաստիկե բաժակ են օգտագործում, հաջորդ տարվանից ստիպված կլինեն անցնել թղթե բաժակների, ու եթե պլաստիկե բաժակն արժե 3 դրամ, թղթի բաժակը այսօր 15 դրամ է։ Բացի այդ, ասում ենք` թղթե բաժակ, բայց այդ թղթե բաժակի մեջ կա պոլիէթիլենային թաղանթ` 15-20 միկրոն, որպեսզի թուղթը տաքությունից չկպչի իրար։ Այսինքն` էլի գործ ունենք պոլիէթիլենի հետ, մեջը պոլիէթիլեն է, դուրսը` թուղթ. դա է տարբերությունը»,– նկատում է գործարարը։
Հովհաննես Ամլիկյանը պատմում է, որ բիզնեսը վերազինելու համար այս ընթացքում պետության սուբսիդավորմամբ 0% վարկավորմամբ 3-4 հարյուր հազար դոլարանոց նոր սարքավորումներ է ներկրել։ Պետական մակարդակով որևէ մեկը չի էլ զգուշացրել սպասվող օրենսդրական փոփոխությունների մասին։
«Հիմա այդ սարքավորումը ի՞նչ պետք է անենք մենք։ Պետությունը պետք է այդ մասին էլ մտածի, չէ՞։ Մի տարի առաջ դիմել ենք, որ պլաստիկի սարքավորում առնենք, գումարը տվել են, առել ենք։ Մի տարի աշխատել ենք։ Հիմա ասում են՝ պետք է հանեք։ Վարկի տոկոսներն իրենք են տալիս, բա մայր գումարը ի՞նչ պետք է լինի»,– տարակուսում է Ամլիկյանը։
Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, մեր զրուցակիցն առաջարկում է անարդյունավետ արգելքների փոխարեն զարգացած երկրների օրինակով սուբսիդավորել երկրորդական հումք մշակող արտադրողներին։ Հայաստանում, նրա դիտարկմամբ, ճիշտ հակառակն է` երկրորդային հումք մշակողները մյուսներին հավասար հարկային բեռի տակ են, ինչի հետևանքով էլ այդ ոլորտը մեր երկրում չի զարգանում։
Հիշեցնենք` պլաստիկ աղտոտիչների դեմ պայքարի առաջին քայլը ՀՀ–ում դարձավ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու սահմանափակմանն ուղղված օրենսդրական կարգավորումը, որով 2025թ–ից արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների գործածությունը։ 50 միկրոնից ավելի հաստություն ունեցող տոպրակները` որպես բազմակի օգտագործման համար նախատեսված արտադրանք, դեռ կվաճառվեն մինչև 2027թ–ի հունվարի 1-ը։
Արգելքի առաջին փուլի արդյունքում փոփոխությունը եղավ այն, որ տոպրակների գինը խանութներում մի քանի անգամ բարձրացավ։ Իսկ թե որքանով փոխվեցին պլաստիկի սպառման դինամիկան ու ՀՀ էկոլոգիական վիճակը, պաշտոնական որևէ հետազոտություն մինչ օսր չի հրապարակվել։
2025թ–ին ընդունած նոր օրենսդրական նախագծի հիմնավորման մեջ բերվում էր 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ԵՏՀ նիստում ներկայացված զեկույցը, որի համաձայն` ՀՀ–ում պոլիմերային արտադրանքի կիրառման հետևանքով տարեկան առաջանում է 6000 տոննա պլաստիկե թափոն, որից վերամշակվում է ընդամենը 25 տոկոսը: