00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Մարիա Զախարովա
Անդրանիկ Միհրանյանի մուտքը ՀՀ արգելելը Մոսկվան դիտարկում է որպես ոչ բարեկամական քայլ. Մարիա Զախարովա
13:06
1 ր
Մարիա Զախարովա
Արժե պաշտոնական Երևանից հետաքրքրվել, թե ինչպես է նա վերաբերվում Բաքվի հայտարարություններին. Մարիա Զախարովա
13:07
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը. նախարար

© Sputnik / Aram NersesyanՊոլիէթիլենային տոպրակ
Պոլիէթիլենային տոպրակ - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2023
Բաժանորդագրվել
Նախարարն ակնկալում է, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը։ ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե խանութներում իրեն ապրանքը տվել են այն նույն տոպրակներով, որոնք կային դեռ 5 տարի առաջ, այսինքն` տոպրակների հաստությունը չի ավելացվել։
«2019 թ. կարգավորումով, որն ուժի մեջ մտավ 2022 թ. հուվարի 1–ին, մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել է։ Վերահսկողությունը հանձնված էր համայնքներին, սակայն ամբողջական արդյունք այն չտվեց։ Այդ պատճառով որոշել ենք պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելել»,– նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարն ակնկալում է, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զուգահեռ անդրադարձավ սրճարաններում ծխելու արգելքին` նշելով, որ անգամ բացօթյա սրճարաններում շարունակում են ծխել։
ՀՀ կառավարությունը մտադիր է ավելի խստացնել տոպրակների վաճառքի արգելքը
ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը վստահեցրեց, որ 2023 թ. հունվարի 1–ին կազմվել է 7186 վարչական արձանագրություն, որից 790–ը հանրային սննդի օբյեկտներում ծխելու հետ է կապված եղել։ «Կակտիվացնենք մեր աշխատանքները և ամեն ինչ կանենք, որ ունենանք դրական արդյունքներ»,– նշեց նա։
ՀՀ վարչապետն իր հերթին նկատեց, որ նպատակը տուգանքներ գրելը չէ, այլ այն, որ մարդիկ չծխեն. ծխողի համար դիսկոմֆորտ ստեղծել, որ ծխելու համար պայմանները հարմարավետ չլինեն։
«Ուզում ենք բոլոր հնարավոր ձևերով արգելակենք ծխելու հնարավորությունը։ Պատասխանատվությունը պետք է դնենք նաև սննդի օբյեկտների սեփականատերերի և աշխատողների վրա, որ նրանք ևս թույլ չտան»,– ընդգծեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն եղել ու շարունակում է մնալ ամենածխող երկրների շարքում, ու դրան չպետք է վերաբերվել որպես սովորական ավանդույթի, որ միշտ պետք է լինի։
Պոլիէթիլենային տոպրակը պետք է այնքան թանկ լինի, որ մարդիկ չգնեն. բնապահպան
Հիշեցնենք` 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելվեց մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։
Վերահսկողությունն ու վարչական պատասխանատվության իրավասությունը օրենքով վերապահվեց համայնքային կառույցներին։ 50 միկրոնից բարակ տոպրակի իրացման համար նախատեսվում է 20-30 հազար դրամի տուգանք։
Հավելենք, որ նախկինում 10-15 դրամով վաճառվող տոպրակներն այսօր վաճառվում են 50 դրամով։
Լրահոս
0