00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ով կտուժի, և որն է այլընտրանքը. պոլիէթիլենային տոպրակի և պլաստիկ տարաների արգելքի հետքերով

© freepik / freepikՊլաստիկ տարաներ
Պլաստիկ տարաներ - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2023
Պլաստիկ տարաներ
Բաժանորդագրվել
ՀՀ-ում պլաստիկ տարաներ և պոլիէթիլենային տոպրակներ արտադրող ընկերությունները լուրջ վնասներ կկրեն, քանի որ կառավարությունը որոշել է արգելել դրանց վաճառքը։ Թե որն է լինելու այլընտրանքը, ինչ մեխանիզմով է կիրառվելու արգելքը, պարզաբանել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարն արդյունք չտվեց, ինչը խոստովանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ ահա կառավարությունը որոշեց ավելի հեռու գնալ և հունվարի 1-ից ընդհանրապես արգելել դրանց վաճառքը, ընդ որում՝ ոչ միայն տոպրակների, պլաստիկ տարաների։
Եթե բնապահպանության համար դրական կողմեր կան, թեև պարզ չէ՝ ինչով է փոխարինվելու այդ արտադրանքը, ապա տնտեսության, ավելի ճիշտ՝ տնտեսվարողների համար դա բիզնեսի կորուստ է և աշխատատեղերի կրճատում։
Պլաստմասսե տարաների արտադրությամբ և դրանց վրա տպագրությամբ զբաղվող «Օվալ Պլաստիկ» ընկերության հիմնադիր-տնօրեն Վարուժան Խալաթյանի համար անհասկանալի է, որ կառավարությունը մի կողմից իրենց սուբսիդավորում է, որպեսզի նոր հաստոցներ ձեռք բերեն, նոր տեխնոլոգիաներով զինվեն, արտադրողականություն բարձրացնեն, մյուս կողմից արգելափակում է իրենց գործունեությունը։

«Միլիոնների սարքավորումներ ունենք, դրանց մի մասը վերջերս ենք ներկրել, սարքավորումներ կան, որ գնել ենք, բայց դեռ չենք ներկրել, սպասում ենք»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Խալաթյանի խոսքով՝ միայն իր արտադրամասում ավելի քան 500 մարդ է աշխատում, որոնք գործազուրկ կդառնան։ Գործարանը կփակվի, լուրջ վնասներ կկրեն։ Նա վերազինելու կամ նոր արտադրություն հիմնելու հնարավորություն չի տեսնում ։ Կարծում է, որ այսօր որևէ արտադրություն փակելն ամենահեշտ գործն է, բայց դա հարցի լուծում չէ։
«Այսօր պետք է ուսուցանել ժողովրդին, որ պլաստիկն արժեք է, որը կարելի է վերադարձնել և օգտագործել։ Դա ամենակարճ ճանապարհն է, որից օգտվում է ամբողջ աշխարհը։ Հայաստանում ևս կան վերամշակողներ, և լավ կլիներ, որ պետությունը ոչ թե փակեր պլաստիկի արտադրությունը, այլ վերամշակողներին օգներ»,-ասաց նա։
Խալաթյանն ընդգծեց, որ կառավարության անդամները իրենց հետ չեն քննարկել այդ նախագիծը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ընդամենը մեկ անգամ առցանց հանդիպում է անցկացրել, որի մասին ինքը պատահաբար է իմացել և մասնակցել իր նախաձեռնությամբ։
«Ցավոք, հանդիպեցինք ոչ կոմպետենտ մարդկանց։ Նրանք, ովքեր ծրագիր էին ներկայացրել, բացարձակ պատկերացում չունեին պլաստիկի արտադրության մասին։ Հանդիպման արդյունքները մեզ համար բավարար չէին, հարցը, ինչպես միշտ, մնաց օդից կախված»,-ասաց նա` ընդգծելով, որ իրենց հայտնի չէ, թե նախարարությունն ինչ այլընտրանք է առաջարկում պլաստիկին։
Բնապահպան Կարինե Փանոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես ժամանակակից պայմաններում հնարավոր կլինի ամբողջությամբ վերացնել այդ արտադրանքը` հաշվի առնելով, որ կան մի շարք մթերատեսակներ` սկսած աղից և շաքարավազից, որոնք վաճառվում են պոլիէթիլենային տոպրակների մեջ փաթեթավորված։
«Խանութներում վաճառվող պատրաստի սնունդը, կաթնամթերքի մեծ մասը վաճառվում են պլաստիկե տարաներով։ Վերացնելու դեպքում պետք է լինի համարժեք փոխարինող, որը չի ազդի արժեքի վրա, և կկարողանան ապահովել սանիտարահիգիենիկ պայմանները»,-ասաց նա։
Փանոսյանի խոսքով՝ վերջին տարիներին ամբողջ աշխարհում փորձ է արվում ստանալ կենսաքայքայվող տոպրակներ, որոնք բնության մեջ քայքայվում են։ Հայաստանում տարիներ առաջ փորձել են կարտոֆիլի կեղևից, մեղրամոմից բազմակի օգտագործման տոպրակներ ստանալ, սակայն քանի որ հումքը թանկ էր, սերիական արտադրություն չիրականացվեց։
Ըստ մասնագետների` քայքայվող նյութերից (ոչ օրգանական) ստացվող տոպրակներն այդքան էլ անվտանգ չեն շրջակա միջավայրի համար, քանի որ դրանք ոչ միշտ են պատրաստվում անվտանգ նյութից։
Բնապահպանն ընդգծեց, որ եթե պլաստիկի այլընտրանքը լինելու են թղթե տոպրակները, ապա կրկին բախվելու ենք էկոլոգիական խնդրի։
«Ծառերի հատումը ևս էկոլոգիական խնդիր է բերում։ Հատկապես Հայաստանը անտառային ծածկույթով աղքատ է, և մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ։ Ներկրվող թուղթն էլ մեր մոլորակի կանաչ գոտու մի մասն է»,-ասաց նա։
Փանոսյանը հիշեց, որ խորհրդային տարիներին պլաստմասսե տարաների այլընտրանքն ապակին էր, բայց դրանք ծանր են, կոտրվող և ոչ այնքան անվտանգ։
Նրա խոսքով` երբ կառավարությունը 50 միկրոնից ավելի տոպրակներ շրջանառելու որոշում ընդունեց, դրանով իսկ ավելի մեծ վնաս հասցրեց բնությանը։

«Ժողովուրդը պատրաստ չէր այդ որոշմանը, և քչերն են պոլիէթիլենային տոպրակով գնում խանութ»,- ասաց բնապահպանը։

Ըստ նրա՝ պոլիէթիլենային տոպրակներից կտորե բազմակի օգտագործման պայուսակների անցումը պետք է լիներ երկարատև, գրագետ, քարոզարշավի, կրթական ծրագրերի միջոցով։ Պետք էր տեսանյութերի միջոցով ցույց տալ, թե ինչ վնաս է հասցնում այդ տոպրակը մեր առողջությանը։ Պետք էր օրինակներով ցույց տալ, թե ինչ քիմիական նյութեր են արտազատվում, երբ պոլիէթիլենը քայքայվում է հողի մեջ, դա ինչպես կարող է ազդել նույն տարածքում աճող լոլիկի վրա, կամ այրվելու դեպքում օդի մեջ ինչ միկրոէլեմենտներ են տարածվում, որոնք ուղիղ ազդում եմ մարդու թոքերի վրա։
«Այժմ մարդիկ բարկանում են, քանի որ տոպրակը թանկ է, բայց շարունակում են գնել` չպատկերացնելով, թե ինչ վնաս են հասցնում շրջակա միջավայրին»,-ասաց բնապահպանը։
Պարզաբանում ստանալու նպատակով Sputnik Արմենիան գրավոր դիմել էր նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։ Պատասխանում նշվում է, որ նախարարության կողմից մշակվել և քննարկման է ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է առևտրի օբյեկտներում, առևտրի իրականացման վայրերում, շրջիկ առևտրի կետերի միջոցով, շրջածախ առևտրի միջոցով, ինչպես նաև բացօթյա առևտրի իրականացման դեպքում` մանրածախ առևտուր իրականացնելիս, սահմանել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի հստակ թիրախային խմբի (պոլիէթիլենային պարկեր և տոպրակներ, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասք և տարաներ) օտարման արգելք։
«Նախագծով սահմանված են նաև որոշակի բացառություններ, մասնավորապես՝ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի ու տոպրակների օտարման մասով, ինչպես նաև կշռափաթեթավորման համար օգտագործվող տուփերի, կոնտեյներների, ափսեների մասով»,- ասված է գերատեսչության պատասխանում։
Ընդգծվում է, որ մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային արտադրանքի թիրախային խմբի այլընտրանք կարող են հանդիսանալ երկրորդային հումքից, շրջակա միջավայրի համար անվնաս հումքատեսակներից արտադրված, ինչպես նաև բազմակի օգտագործման համանման ապրանքները։
Բացի այդ նշվում է, որ բնապահպանական, տնտեսական և սոցիալական հնարավոր խնդիրները հավասարակշռելու նպատակով՝ մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի թիրախային խմբի օտարման արգելքը նախատեսվում է կիրարկել փուլային տարբերակով։ Ըստ նախագծի՝ պոլիէթիլենային պարկերի ու տոպրակների օտարման արգելքն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից, պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման սպասքի օտարման արգելքը՝ 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների օտարման արգելքը՝ 2026 թվականի հունվարի 1-ից։
Լրահոս
0