00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կաբինետներում չեն պատկերացնում, որ հնարավոր չէ արտահանման շուկան 1 օրում փոխել. Ծառուկյան

© Photo : Proposal For ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.07.2026
Բաժանորդագրվել
Ըստ գործարարի` եթե այսօր արտահանմանն ուղղված քայլեր չձեռնարկեն, վաղը խնդիրներ են առաջանալու նոր ոլորտների համար։
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից ուղերձ է հղել։
«Վերջին շրջանի իմ հանրային գործունեության հիմնական ուղերձներից են եղել ներքին համերաշխությունը, տնտեսությունը «ռուսամետի» ու «արևմտամետի» բաժանելու անթույլատրելիությունը, վերկուսակցական համագործակցության անհրաժեշտությունը, քանի որ որևէ քաղաքական ուժ միայնակ չի կարող նման բարդ իրավիճակում Հայաստանի համար լավագույն լուծումները գտնել»,–նշել է Ծառուկյանը։
Նա ընդծել է` չնայած տեղեկատվության որոշակի պակասի, ինքը պատկերացնում է այն լրջագույն դժվարությունները, որոնց առնչվում են տարբեր ոլորտների գործարարները։
«Տարիների ընթացքում մարդկանց քայլ առ քայլ ստեղծածը, դրածը կարող է ջուրն ընկնել։ Ես կողմ եմ, որ Հայաստանից արտահանումներ լինեն տարբեր ուղղություններով, ոչ միայն Եվրոպա, այլև՝ արաբական աշխարհ, ԱՄՆ և այլն, բայց հնարավոր չէ արտահանման շուկան մեկ օրում, մեկ ամսում, նույնիսկ մեկ տարում ամբողջությամբ փոխել»,–նշել է գործարարը։
Ծառուկյանի խոսքով` նոր շուկա պետք է մտնել հանդարտ, գրագետ, համբերատար՝ առանց նախկինը քանդելու, առանց նախկին տնտեսական կապերն ավերելու։ Բայց այսօր արվում է լրիվ հակառակը։ Այս ամենից օգուտ է քաղում Ադրբեջանը, որը ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից Հայաստանը դուրս ենք գալիս։
«Ավանդական շուկաներ կորցնելուց հետո չափազանց դժվար է լինելու վերադառնալ հին դիրքերին, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի անհնար։ Նրանք, ովքեր ապրում և աշխատում են իրական կյանքում, սա շատ լավ գիտեն։ Նրանք, ովքեր ապրում են կաբինետներում, սա չեն պատկերացնում»,–գրել է Ծառուկյանը։
Ըստ գործարարի` եթե այսօր քայլեր չձեռնարկել, վաղը խնդիրներ են առաջանալու նոր ոլորտների համար։ Անհրաժեշտ քայլեր են պետք, որպեսզի հայ տնտեսվարողը, գործարարը, գյուղացին չկանգնի անդառնալի կորուստների առաջ։
Ռոսսելխոզնադզորի սահմանափակումների շարքը

Մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով«Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կիրականացնիայն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ«Ռոսսելխոզնադզորն» ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարՍերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։ Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։

Մայիսի 22-ին հայտարարվեցծաղիկների ներմուծման սահմանափակմանմասին: 2026 թվականի մայիսի30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ սահմանեցՀայաստանից ներմուծվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման համար: Գործակալությունը պարզաբանեց, որ որոշումը կայացվել է հայկական միրգ–բանջարեղենի մատակարարման հետ կապված խախտումների թվի աճի պատճառով և բուսասանիտարական անվտանգությունն ապահովելու համար։

Մայիսի 30–ինՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» վերացրել է սահմանափակումները Հայաստանի չորս ձկնաբուծարաններից երկուսի նկատմամբ: Նախնական արդյունքների համաձայն՝ արտահանման թույլտվություն են ստացել դրանցից երկուսը՝ «ՄՖ Էքսպորտը» և «Ինվեստ Պլյուսը»։

Հունիսի 2-ից«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։ Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ջերմոցային վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները, որոնց ներմուծումը Ռուսաստան կասեցվել էր, կարտահանվեն այլ երկրներ։

Դիտել լիաէկրան ռեժիմովԴուրս գալ լիաէկրան ռեժիմից
Լրահոս
0