https://arm.sputniknews.ru/20260726/ir-dem-grvohnery-dadarecneluc-hetvo-irann-ajlevs-chi-harvatsi-amn-taratsashrjanajin-objektnerin--105076484.html
Իր դեմ գրոհները դադարեցնելուց հետո Իրանն այլևս չի հարվածի ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին
Իր դեմ գրոհները դադարեցնելուց հետո Իրանն այլևս չի հարվածի ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին: 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T18:01+0400
2026-07-26T18:01+0400
2026-07-26T18:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105069446_0:79:1280:800_1920x0_80_0_0_4794c50e156d40d3201dc98908c9c5b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իրանի զինված ուժերը դադարեցրել են պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–իռազմական օբյեկտներին՝ Իրանի վրա ամերիկյան հարձակումների դադարեցումից հետո: Այս մասին, «Fars»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։ Ավելի վաղ «Axios» հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով 13 օր անընդմեջ շարունակվող հարձակումների շարքը: Մինչդեռ, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը նշել է, որ իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը:«Ցանկացած կետ, որտեղից ագրեսիա է իրականացվում մեր երկրի և մեր տարածքի դեմ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, և Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողություններն անպատասխան չեն մնա»,– հայտարարել է իրանցի խորհրդարանականը:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։Սրացում Իրանի և ԱՄՆ-ի միջև. կարևորն այս ժամին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1a/105069446_20:0:1157:853_1920x0_80_0_0_3ed00f519712a8a8900f1f4e3fdddc68.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, պատերազմ
Իր դեմ գրոհները դադարեցնելուց հետո Իրանն այլևս չի հարվածի ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. Իրանի զինված ուժերը դադարեցրել են պատասխան հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ–իռազմական օբյեկտներին՝ Իրանի վրա ամերիկյան հարձակումների դադարեցումից հետո: Այս մասին, «Fars»–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան։
Ավելի վաղ «Axios» հարթակը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով 13 օր անընդմեջ շարունակվող հարձակումների շարքը:
«Հարձակումները (ԱՄՆ–խմբ.) դադարել են։ Քանի որ մեր ռազմավարությունը պատասխան բնույթ է կրում, Իրանի հակահարձակողական գործողությունները նույնպես դադարել են»,– հայտարարել է Աքրամինիան։
Մինչդեռ, Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը նշել է, որ իշխանություններն անպատասխան չեն թողնի Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածը:
«Ցանկացած կետ, որտեղից ագրեսիա է իրականացվում մեր երկրի և մեր տարածքի դեմ, անկասկած, կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը, և Ուկրաինայի կառավարության անհեռատես գործողություններն անպատասխան չեն մնա»,– հայտարարել է իրանցի խորհրդարանականը:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։