https://arm.sputniknews.ru/20260726/trampy-hetadzgel-e-irani-dem-eskalaciaji-srumy-hop-hrtirneri-sparvelu-vtangi-pattsharvov-105063176.html
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ էսկալացիայի սրումը ՀՕՊ հրթիռների սպառվելու վտանգի պատճառով
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ էսկալացիայի սրումը ՀՕՊ հրթիռների սպառվելու վտանգի պատճառով
Sputnik Արմենիա
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ առաջնորդը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով հարձակումների շարքը: 26.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-26T10:46+0400
2026-07-26T10:46+0400
2026-07-26T10:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
դոնալդ թրամփ
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104387136_0:0:1500:844_1920x0_80_0_0_1b67994f8073510e78d3c37bca02582c.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը զգալիորեն ուժեղացնելու պլանները այն մտավախությունների պատճառով, որ էսկալացիան կարող է վտանգավոր կերպով սպառել Մերձավոր Արևելքում «Patriot»-ի և ՀՕՊ այլ զինամթերքի արդեն կրճատված պաշարները, գրում է «New York Times» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:Ավելի վաղ «Axios» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները շարունակում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին վերադառնալու ծրագրեր մշակել, սակայն Թրամփը դեռ համապատասխան հրահանգներ չի տվել: Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 24-ին Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով հարձակումների շարքը, որոնք շարունակվել են 13 օր անընդմեջ:Վաշինգտոնը նաև զգուշանում է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումից, Պարսից ծոցում առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումից, գլոբալ տնտեսական ցնցումներից, ինչպես նաև էներգետիկ և միգրացիոն ճգնաժամերի խորացումից:Պարբերականի տվյալներով՝ ուժեղ հարվածները հետաձգելու որոշումը հաջորդել է հուլիսի 24-ին Թրամփի՝ խորհրդականների և կառավարության բարձրաստիճան անդամների հետ կայացած հանդիպմանը:ԶԼՄ-ները նշում են, որ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը մասնավոր կարգով զգուշացրել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է, սակայն դա վտանգավոր կերպով կսպառի հակահրթիռային զենքերի պաշարները։Ինչպես նշում է թերթը, Թրամփի մերձավոր շրջապատում գրեթե ոչ ոք էսկալացիայի պլանը խելամիտ չի համարել:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։Սրացում Իրանի և ԱՄՆ-ի միջև. կարևորն այս ժամին
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/08/104387136_235:0:1500:949_1920x0_80_0_0_37794338e0af71d4098481a6774099b4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, պատերազմ
Թրամփը հետաձգել է Իրանի դեմ էսկալացիայի սրումը ՀՕՊ հրթիռների սպառվելու վտանգի պատճառով
10:46 26.07.2026 (Թարմացված է: 10:48 26.07.2026) Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ առաջնորդը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով հարձակումների շարքը:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը զգալիորեն ուժեղացնելու պլանները այն մտավախությունների պատճառով, որ էսկալացիան կարող է վտանգավոր կերպով սպառել Մերձավոր Արևելքում «Patriot»-ի և ՀՕՊ այլ զինամթերքի արդեն կրճատված պաշարները, գրում է «New York Times» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ «Axios» պորտալը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկյան զինվորականները շարունակում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին վերադառնալու ծրագրեր մշակել, սակայն Թրամփը դեռ համապատասխան հրահանգներ չի տվել: Պարբերականի տվյալներով՝ հուլիսի 24-ին Թրամփը կարգադրել է նոր հարվածներ չհասցնել Իրանին՝ ընդհատելով հարձակումների շարքը, որոնք շարունակվել են 13 օր անընդմեջ:
«Թրամփն առնվազն առայժմ հետաձգել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու պլանները՝ մտավախություն ունենալով, որ պատերազմի ընդլայնումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում Պենտագոնի հակաօդային պաշտպանության համակարգերի համար «Patriot» հակահրթիռային որսիչների և այլ զինամթերքի առանց այն էլ կրճատված պաշարների սպառմանը», – ասվում է հրապարակման մեջ:
Վաշինգտոնը նաև զգուշանում է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումից, Պարսից ծոցում առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումից, գլոբալ տնտեսական ցնցումներից, ինչպես նաև էներգետիկ և միգրացիոն ճգնաժամերի խորացումից:
Պարբերականի տվյալներով՝ ուժեղ հարվածները հետաձգելու որոշումը հաջորդել է հուլիսի 24-ին Թրամփի՝ խորհրդականների և կառավարության բարձրաստիճան անդամների հետ կայացած հանդիպմանը:
ԶԼՄ-ները նշում են, որ Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը մասնավոր կարգով զգուշացրել է, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է, սակայն դա վտանգավոր կերպով կսպառի հակահրթիռային զենքերի պաշարները։
Ինչպես նշում է թերթը, Թրամփի մերձավոր շրջապատում գրեթե ոչ ոք էսկալացիայի պլանը խելամիտ չի համարել:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։