00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սրացում Իրանի և ԱՄՆ-ի միջև. կարևորն այս ժամին

Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը շարունակվում է։
Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը շարունակում է մնալ ուժի մեջ, հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը։
«Իրանի դեմ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը շարունակում է լիարժեք ուժի մեջ մնալ։ Հուլիսի 25-ի դրությամբ, ամերիկյան կողմը 12 առևտրային նավ է առգրավել և շարքից հանել ևս երկուսը», - ասվում է CENTCOM-ի X սոցիալական մեդիա հարթակում տեղադրված հայտարարության մեջ։
Մասնավորապես, հուլիսի 24-ին, CENTCOM-ը Օմանի ծոցում կալանել է Մոզամբիկի դրոշի ներքո նավարկող «Lavine» նավը, այն բանից հետո, երբ «անձնակազմը բազմիցս փորձել է խախտել շրջափակումը և անտեսել է նախազգուշացումները»։
CENTCOM-ում ընդգծել են, թե ԱՄՆ ուժերը բարձր զգոնության և մարտական ​​պատրաստության մեջ։ Միևնույն ժամանակ, «The New York Times»-ը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը սրելու ծրագրերը՝ Մերձավոր Արևելքում «Patriot» հրթիռների և այլ հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված զինամթերքի սպառման վտանգի պատճառով։
Իրանի պետական ​​IRIB հեռարձակողը հայտնում է, երկրի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրանական առևտրային նավի վրա հարվածի հետ։
Իր հերթին, Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հրադադարի ավարտից ի վեր ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 200 ամերիկացի զինվոր։ Վերջին երկու շաբաթների ընթացքում հարվածներ են հասցվել նաև ԱՄՆ տասնյակ կարևոր ռազմական ենթակառուցվածքների, այդ թվում՝ կործանիչների և ռազմական պահեստների։
ԻՀՊԿ-ն սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային, եթե այն աջակցի ԱՄՆ ռազմական գործողությանը։
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խոսնակ գեներալ Հոսեյն Մոհեբին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Պարսից ծոցի երկրները և ԱՄՆ-ին ռազմական աջակցություն ցուցաբերող ցանկացած այլ պետություն Իրանի կողմից կհամարվեն օրինական ռազմական թիրախներ։ Նրա խոսքով՝ Թեհրանը առանձին գործողությունների սցենարներ է պատրաստել իրադարձությունների ցանկացած հնարավոր զարգացման համար։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0