00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:21
3 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի շուրջ սրացումը թափ է հավաքում. ՌԴ–ն կոչ է արել զերծ մնալ հակամարտության ընդլայնումից

© Sputnik / Pavel GhevodnyanՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
Բաժանորդագրվել
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի բացասական սցենարով զարգացումը կարող է ծայրահեղ հետևանքներ ունենալ միջազգային էներգետիկ և պարենային անվտանգության համար։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Մոսկվան կոչ է անում Պարսից ծոցում հակամարտության բոլոր կողմերին ցուցաբերել պատասխանատու մոտեցում, զսպվածություն և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հակամարտության աշխարհագրության ընդլայնում հրահրել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է նախարարության կայքում։
«Ցավով փաստում ենք, որ Պարսից ծոցում լարվածության սրացումը թափ է հավաքում։ Կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել, ինչի հետևանքով մեծ վնաս է պատճառվում Իրանի և արաբական պետությունների քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Հորմուզի նեղուցում և Կարմիր ծովում նավագնացությունը դադարեցնելու վտանգը մեծացել է», – ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ ստեղծվող իրավիճակը լրացուցիչ բարդություններ է ստեղծում տարածաշրջանային միջնորդական ջանքերի համար, որոնք ուղղված են վերականգնելու բանակցային գործընթացը ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 17-ին ստորագրված «Իսլամաբադի հուշագրի» հիման վրա։
«Այս առումով կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ցուցաբերել պատասխանատու մոտեցում և զսպվածություն, ինչպես նաև զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են զինված հակամարտության աշխարհագրության ընդլայնում և Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի հետագա վատթարացում հրահրել։ Իրավիճակի բացասական սցենարով զարգացումը կարող է հետևանքներ ունենալ միջազգային էներգետիկ և պարենային անվտանգության համար», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի մեկնաբանության մեջ։
Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում
Նախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան հետևողականորեն պաշտպանում է ռազմավարական այս կարևոր տարածաշրջանում առկա տարաձայնությունները քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելու կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր պետությունների շահերը։
«Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել այս նպատակին հասնելու համար», – նշվում է մեկնաբանության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իրանը թևակոխել են հակամարտության նոր փուլ. հուլիսի 12-ի գիշերը ամերիկացի զինվորականները գրոհել են մոտ 140 թիրախի վրա Իրանի տարածքում՝ Պարսից ծոցի ափերին և Հորմուզի նեղուցի շրջանում։
Իրավիճակի սրման նոր փուլի սկզբից՝ հուլիսի 7-ից ի վեր, ամերիկացիներն ընդհանուր առմամբ ավելի քան 300 հարված են հասցրել տարբեր օբյեկտների։ Թիրախ են դարձել իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաները, ռազմածովային օբյեկտները, զինամթերքի պահեստները, կապի ցանցերը և ափամերձ հետախուզության կետերը Իրանի հարավի Բուշեր, Գենգան և Դիրե քաղաքներում։
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ ԱՄՆ–ի հարձակմանն ի պատասխան հարվածել է Հորդանանի 2 ռազմակայանների
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել էր, որ Իրանի հետ հրադադարն ավարտված է։
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարել է միակողմանի գործարքների դարաշրջանի ավարտի մասին և նախազգուշացրել ԱՄՆ-ին, որ Իրանը վրեժ կլուծի հրադադարի համաձայնագրի պայմանները չպահպանելու համար։
Լրահոս
0