https://arm.sputniknews.ru/20260722/ihpkn-hajtnel-e-vor-amni-harvatsnerin-i-pataskhan-harvatsel-e-hvordanani-2-razmakajanneri-104927176.html
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ ԱՄՆ–ի հարձակմանն ի պատասխան հարվածել է Հորդանանի 2 ռազմակայանների
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ ԱՄՆ–ի հարձակմանն ի պատասխան հարվածել է Հորդանանի 2 ռազմակայանների
Sputnik Արմենիա
ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև ամերիկյան զինվորականների տեղակայման կենտրոնի ուղղությամբ հարվածների մասին: 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T16:26+0400
2026-07-22T16:26+0400
2026-07-22T16:39+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ռազմաբազա
հորդանան
մերձավոր արևելք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104927675_0:0:1920:1080_1920x0_80_0_0_bfc881e690ca6ab772d79354c50c3a6b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանցի զինվորականները, ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների, Հորդանանում հարձակվել են 2 բազաների վրա՝ վնասելով ուղղաթիռներ և ոչնչացնելով անօդաչու թռչող սարքեր: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ վնասվել են ամերիկյան երկու ուղղաթիռներ, հարվածներ են հասցվել զինվորականների տեղակայման կենտրոնին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորդանան
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
КСИР уничтожил партию новых дронов MQ-9 и атаковал военных США в Иордании
Sputnik Արմենիա
КСИР уничтожил партию новых дронов MQ-9 и атаковал военных США в Иордании
2026-07-22T16:26+0400
true
PT0M55S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/16/104927675_240:0:1680:1080_1920x0_80_0_0_5a62e671b7b6c2838e549e47760c5c57.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա, հորդանան, մերձավոր արևելք, видео
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ռազմաբազա, հորդանան, մերձավոր արևելք, видео
ԻՀՊԿ–ն հայտնել է, որ ԱՄՆ–ի հարձակմանն ի պատասխան հարվածել է Հորդանանի 2 ռազմակայանների
16:26 22.07.2026 (Թարմացված է: 16:39 22.07.2026) ԻՀՊԿ-ն հայտարարել է նաև ամերիկյան զինվորականների տեղակայման կենտրոնի ուղղությամբ հարվածների մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Իրանցի զինվորականները, ի պատասխան ԱՄՆ-ի հարվածների, Հորդանանում հարձակվել են 2 բազաների վրա՝ վնասելով ուղղաթիռներ և ոչնչացնելով անօդաչու թռչող սարքեր: Այս մասին ասվում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ։
«Հորդանանում թագավոր Ֆեյսալի և արքայազն Հասանի բազաների վրա հրթիռահրետանային հարձակման պատասխան գործողությունների առաջին փուլում հարվածի տակ է հայտնվել F-15 ինքնաթիռների սպասարկման անգարը։ Բացի այդ, հարձակման ընթացքում ոչնչացվել է անօդաչու թռչող սարքերի նախապատրաստման անգարը, ամբողջությամբ ոչնչացվել են ութ MQ-9 անօդաչու թռչող սարքեր, մյուս երկուսը, որոնք գտնվում էին տարածքում, լուրջ վնասներ են կրել», – ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, ԻՀՊԿ-ն հայտարարում է, որ վնասվել են ամերիկյան երկու ուղղաթիռներ, հարվածներ են հասցվել զինվորականների տեղակայման կենտրոնին, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը
հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։