00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
24 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում

© AP Photo / Iranian Revolutionary Guard/SepahnewsԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2026
Բաժանորդագրվել
Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում ամբողջ գիշեր աշխատել է ՀՕՊ-ը:
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. ԱՄՆ–ն գիշերը նոր հարվածներ է հասցրել Իրանին։ Այս մասին հայտնել է ամերիկյան կենտրոնական հրամանատարությունը:
«Թիրախ են դարձել իրանական ռազմական օպերատիվ կենտրոնները, ռազմածովային ուժերը, ավիացիոն անգարները, անօդաչու թռչող սարքերի պահեստները և ռազմական լոգիստիկայի ենթակառուցվածքները»,– ասվում է հաղորդագրության մեջ:
Իրանական կողմի տեղեկություններով՝ Թեհրանում ամբողջ գիշեր աշխատել է հակաօդային պաշտպանության համակարգը։
Բուշերի նահանգապետը հայտարարել է, որ նահանգի 2 շրջան ենթարկվել է ԱՄՆ-ի հարվածներին: Ըստ նախնական տվյալների՝ զոհեր և տուժածներ չկան:
Հարվածների են ենթարկվել նաև Իրանի հարավում գտնվող Խուզեստան նահանգը, Թավրիզ և Բեհբեհան քաղաքները:
Իրանի ԻՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է Քուվեյթում գտնվող ամերիկյան «Ալի աս-Սալեմ» բազայի ռադարներին հարվածելու և դրանք շարքից հանելու, ինչպես նաև քուվեյթյան Բուբիյան կղզում ռադիոլոկացիոն համալիրը շարքից հանելու մասին:
Պայթյուններ են եղել Սաուդյան Արաբիայի, Իրաքյան Քրդստանի բազաներում: Ընդ որում՝ ԻՀՊԿ կենտրոնական շտաբը հանդես է եկել նախազգուշացմամբ՝ Վաշինգտոնից հնչած սպառնալիքներից հետո.
«Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային և այլ զգայուն օբյեկտների վրա հարձակումը Թեհրանը կդիտարկի որպես լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի ուղղակի ընդլայնում, թիրախ կդառնան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների բոլոր շահերը, օբյեկտները և բազաները»:
Մինչդեռ Վաշինգտոնից շարունակում են մեղադրանքներ հնչել Թեհրանի հասցեին: Մասնավորապես, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանում «տրամադրված չեն լուրջ վերաբերվել» ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Նա Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրել է նախկին պայմանավորվածությունները տապալելու մեջ:
Իրանի ԶՈւ-ն հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստացել
Ռուբիոյի խոսքով՝ Հորմուզի նեղուցի շրջափակումը ստեղծել է վտանգավոր նախադեպ, որը կարող է կրկնվել աշխարհի այլ մասերում` ներառյալ Ասիան: Նա հավելել է, որ միջազգային առևտրի կանոնները նույնպես վտանգված են:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնհեմը համաձայնել է ԱՄՆ-ին հնարավորություն տրամադրել օգտագործել բրիտանական տարածքը՝ ռմբակոծիչների կիրառմամբ Իրանին հարվածներ հասցնելու համար:
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։
Լրահոս
0