00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
2 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ինչու են զինվորներ մահանում ոչ մարտական պայմաններում. փորձագետը խոսել է պատճառների մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀ զինծառայողների համազգեստ
ՀՀ զինծառայողների համազգեստ - Sputnik Արմենիա, 1920, 23.07.2026
ՀՀ զինծառայողների համազգեստ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ԶՈւ–ում ձևավորված մթնոլորտը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի գնահատմամբ, սերտորեն շաղկապված է երկրում առկա քաղաքական և սոցիալ–հոգեբանական մթնոլորտի հետ։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. Բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող մահերը տարբեր գործոնների հետևանք են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը` անդրադառնալով հուլիսի 21–ի Ճամբարակի զորամասում տեղի ունեցած դեպքին։
Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան մասին` նշելով, որ նախաձեռնվել է քրեական վարույթ` ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Նարեկ Թորոսյանի մահը 2026 թվականի 7 ամիսների ընթացքում ՀՀ ԶՈւ–ում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան 8–րդ դեպքն է։
Կարեն Վրթանեսյանի խոսքով` առաջին գործոնը ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ դարձած պատանու խոցելի վիճակն է, երբ նա մնում է միայնակ իր խնդիրների առաջ։
«2010-ականներին զինված ուժերում ռազմական հոգեբանների ինստիտուտ ներդնելու փորձ արվեց։ Ես չէի ասի, որ դա հաջողվեց։ Ավելին` թե՛ սպաների, և թե հենց զինվորների վկայությամբ գնդերեցներն ավելի շատ էին իրենց օգնում հոգեբանորեն ինչ–որ խնդիրներ հաղթահարելու, քան հոգեբանները։ Իրականում հոգեբաններ շատ քիչ կային, սովորաբար դրանք մարդիկ էին, որոնք այլ մասնագիտություններից էին եկել, դարձել զինվորական հոգեբան։ Կարելի է ասել, որ այդ համակարգը այդքան էլ չաշխատեց։ Իսկ գնդերեցների համակարգը, որը հստակ աշխատում էր, իշխանությունները ցրեցին։ Եվ դա չէր կարող բացասաբար չազդել ԶՈւ–ում ընդհանուր մթնոլորտի վրա»,– արձանագրում է Վրթանեսյանը։
2-րդ խնդիրը, ըստ ռազմական փորձագետի, բանակում կենդանի ուժի պակասն է։ Ծառայության ժամկետը կրճատելը, նրա դիտարկմամբ, կարող է էլ ավելի դժվարեցնել ծառայությունը` էլ ավելի խորացնելով խնդիրը։
«Ծառայության ժամկետը 2 տարուց 1․5 տարի դարձնելը նշանակում է, որ ինչ-որ պահից կտրուկ ավելանալու է ծանրաբեռնվածությունը։ Օրինակ` մարտական հերթապահությունն ավելի երկար է տևելու` ծանր պայմաններում, սթրեսային պայմաններում, լարված իրավիճակներում։ Եվ այս ամենը ևս բացասաբար է անդրադառնալու մթնոլորտի վրա»,– ասում է Վրթանեսյանը։
Բանակում ձևավորված մթնոլորտը, ռազմական փորձագետի գնահատմամբ, սերտորեն շաղկապված է նաև երկրում առկա քաղաքական և սոցիալ–հոգեբանական մթնոլորտի հետ։
«Երբ մարդիկ տեսնում են, որ իշխանությունները ոչ միայն անընդհատ գնում են զիջումների, այլև գերի ընկածներին տարիներով կարող են անուշադրության մատնել, դեռ մի բան էլ արշավ անել նրանց դեմ, զինվորականներին բոլոր մեղքերում մեղադրել, այդ թվում` դավաճանության։ Ինչ–որ մեղադրանքներ են նետում ասպարեզ, որոնք հետո պարզվում է տասնյակ անգամներով չափազանցված են։ Նման պայմաններում, պարզ է, որ շատ հայրենասեր, նվիրված մարդիկ, որոնք այլ պայմաններում կգնային բանակ և իրենց դրական դերը կունենային, այսօր չեն գնում, որովհետև չեն վստահում իշխանություններին»,– ասում է Վրթանեսյանը։
Նշում է, որ բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցող մահերը իսպառ վերացնելն անիրատեսական է, բայց դրանց քանակը նվազագույնի հասցնել հնարավոր է։
«Աշխարհի բոլոր զինված ուժերում էլ նմանատիպ միջադեպեր լինում են, որոնք հանգեցնում են և՛ ինքնասպանությունների, և՛ սպանությունների և այլն։ Ես իրատեսական չեմ համարում, որ հնարավոր է իսպառ վերացնել նման երևույթները որևէ զինված ուժերում, բայց պետք համակարգված գործողություններով, հատուկ քաղաքականությամբ փորձել դրանց քանակը առավելագույնս նվազեցնել»,– ասում է Վրթանեսյանը։

Հիշեցնենք, որ ըստ ԶԼՄ–ների հրապարակումների` զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության են հասցրել։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի։
Նարեկ Թորոսյանի մահվան փաստով հարուցված վարույթի շրջանակում կալանավորվել են նրա 2 ծառայակիցները, որոնցից մեկը կրտսեր սերժանտ է, մյուսը` շարքային զինծառայող։
Լրահոս
0