https://arm.sputniknews.ru/20260722/zintsarajvoghin-tsetselvov-hascrel-en-inqnaspanutjan-armluram-104916775.html
Զինծառայողին ծեծելով հասցրել են ինքնասպանության. ԶԼՄ–ները մանրամասներ են հայտնում
Զինծառայողին ծեծելով հասցրել են ինքնասպանության. ԶԼՄ–ները մանրամասներ են հայտնում
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։ 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T13:28+0400
2026-07-22T13:28+0400
2026-07-22T16:57+0400
հայաստան
զինծառայող
ինքնասպանություն
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_0:0:1600:901_1920x0_80_0_0_7852727889fc9458469293efa5c5269b.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երեկ մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Թորոսյանը ինքնասպանություն է գործել։ Դեպքից առաջ տղային ծեծի են ենթարկել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։Իրավապահ համակարգից լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։Նարեկ Թորոսյանը Ռուս-հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող էր։NEWS.am–ը հայտնում է, որ նա Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր 2 քույրերի և ծնողների հետ։ Հարևանները պատմել են, որ 6 ամսվա ծառայող էր, Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, հետո տեղափոխվել էր Ճամբարակի զորամաս։ Հարևանները տարբեր վարկածներ են առաջ քաշել, մի մասն ասել է, որ զինծառայողը կրակոցից է մահացել, մյուս մասն էլ ասել է, որ նրան կախված են հայտնաբերել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1294/01/12940172_396:0:1600:903_1920x0_80_0_0_5d46c45ede171df0c1902069dfbf8e0b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող, ինքնասպանություն, մահ
հայաստան, զինծառայող, ինքնասպանություն, մահ
Զինծառայողին ծեծելով հասցրել են ինքնասպանության. ԶԼՄ–ները մանրամասներ են հայտնում
13:28 22.07.2026 (Թարմացված է: 16:57 22.07.2026) Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Երեկ մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Թորոսյանը ինքնասպանություն է գործել։ Դեպքից առաջ տղային ծեծի են ենթարկել։ Այս մասին գրում է
ArmLur.am-ը։
Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն
հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։
«ArmLur.am-ին հասած տեղեկություններով` զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։ Ըստ նախնական վարկածի` մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար»,– գրում է կայքը։
Իրավապահ համակարգից լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։
Նարեկ Թորոսյանը Ռուս-հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող էր։
NEWS.am–ը հայտնում է, որ նա Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր 2 քույրերի և ծնողների հետ։ Հարևանները պատմել են, որ 6 ամսվա ծառայող էր, Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, հետո տեղափոխվել էր Ճամբարակի զորամաս։ Հարևանները տարբեր վարկածներ են առաջ քաշել, մի մասն ասել է, որ զինծառայողը կրակոցից է մահացել, մյուս մասն էլ ասել է, որ նրան կախված են հայտնաբերել։