https://arm.sputniknews.ru/20260722/ynddimadirneri-glkhin-qreakan-murtsh-e-kakhvats-badaljany-hh-ishkhanutjan-npatakneri-masin-104937699.html
Ընդդիմադիրների գլխին «քրեական մուրճ» է կախված․ Բադալյանը՝ ՀՀ իշխանության նպատակների մասին
Ընդդիմադիրների գլխին «քրեական մուրճ» է կախված․ Բադալյանը՝ ՀՀ իշխանության նպատակների մասին
Sputnik Արմենիա
Հայաստանի քաղաքական մշակույթը տարբերվում է եվրոպականից, որտեղ կարևոր դեր է խաղում ոչ թե դաշինքների բազմամարդությունը, այլ այս կամ այն քաղաքական գործչի անձնական... 22.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-22T20:29+0400
2026-07-22T20:29+0400
2026-07-22T20:31+0400
հայաստան
ընդդիմություն
արմեն բադալյան
իշխանություն
աժ (ազգային ժողով)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103513637_0:0:1600:901_1920x0_80_0_0_c2a977788507d02cf34c663f63579311.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր առաջնորդների գլխին քրեական գործերի «մուրճը» ճոճելով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ապահովագրել ինչպես նոր խորհրդարանում, այնպես էլ «փողոցում» քաղաքական հակառակորդների գործողությունների հետ կապված հավանական ռիսկերից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել ընդդիմադիր առաջնորդների ու աչքի ընկնող գործիչների դեմ քրեական հետապնդումները։ Հուլիսի 7-ին կալանավորվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դեռ անցյալ տարի կալանավորված Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ։Նրա գնահատմամբ՝ օգտագործելով իրենց ազդեցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում, գյուղատնտեսության ոլորտում կամ, ասենք, հենվելով Վանաձորում իրենց դիրքերի վրա` ընդդիմադիր առաջատար գործիչները կարող են ոչ միայն դատական հայցեր նախաձեռնել, այլև բողոքի ակցիաներ իրականացնել և ձեռնարկել այլ գործողություններ, ինչը իշխող ուժն ընկալում է որպես սպառնալիք իշխանության մենաշնորհին։ Իրենց համար անբարենպաստ իրադարձությունների զարգացումը կանխելու համար, մեր զրուցակցի խոսքով, իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց շտապ կարգով գործեր են հարուցում հակառակորդների դեմ, մանավանդ որ, ինչպես հայտնի է, Հայաստանում այսօր քրեական հետապնդում սկսելը մեծ դժվարություն չի ներկայացնում։ՀՀ ԱԺ-ում իշխանության և ընդդիմության միջև «դիրքային պայքար» է սպասվումՊատասխանելով այն հարցին, թե որքանով խնդրահարույց կլինի իշխանությունների համար «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստանի» ներկայությունը խորհրդարանում` Բադալյանն ընդգծեց, որ ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագրի» մեծամասնությունը որևէ լուրջ հաջողության հնարավորություն չի թողնում իշխող ուժի մրցակիցներին․ իշխանության կուսակցությունը կկարողանա մերժել ցանկացած առաջարկ, որն իրեն դուր չի գա։Բադալյանի կարծիքով՝ խորհրդարանում գործելու է 2 ուժ․ մի կողմից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», մյուս կողմից՝ ընդդիմադիր «Հայաստանն» ու «Ուժեղ Հայաստանը»։ Եվ այս ուժերից յուրաքանչյուրը փորձելու է իր կողմը գրավել հակառակ «ճամբարի» պատգամավորներին։«Այս պահին երկու հիմնական խորհրդարանական ուժ գոյություն ունի` «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը», որոնք գործում են որպես մեկ միասնական թիմ, և «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նրանց միջև դիրքային պայքար է ծավալվում, որի նպատակն է թուլացնել հակառակորդի խմբակցությանը և նրա անդամներին գրավել իրենց կողմը։ ՔՊ-ն ունի 64 մանդատ՝ ձայնի 63 հոգանոց շեմից ընդամենը 1-ով շատ։ Եթե 12 պատգամավորներ լքեն ՔՊ խմբակցությունը, ապա այն կկորցնի նույնիսկ պարզ մեծամասնությունը։ Այլ կերպ ասած՝ իշխանափոխությունը կարող է բավականին հեշտ տեղի ունենալ, հենց որ լուծվի այս 12 պատգամավորների հարցը»,-կարծում է քաղտեխնոլոգը։Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, խորհրդարանում իշխող քաղաքական ուժի համար խնդիրներ ստեղծելը պետք է զուգակցվի արտախորհրդարանական ներքաղաքական պայքարի հետ. անհնար է որևէ բանի հասնել զուտ խորհրդարանական մեթոդներով՝ առանց այսպես կոչված «փողոցի» ճնշման և աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի աջակցության։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքական մշակույթը տարբերվում է եվրոպականից, որտեղ կարևոր դեր է խաղում ոչ թե խմբակցությունների թիվը, այլ այս կամ այն քաղաքական գործչի անձնական հեղինակությունը։ Իսկ Հայաստանում, քաղտեխնոլոգի խոսքով, վճռորոշ նշանակություն ունի միայն «կոճակների» քանակը։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0f/103513637_139:0:1562:1067_1920x0_80_0_0_c3e0aa0e614204869cc8afbbcadd5dee.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ընդդիմություն, արմեն բադալյան, իշխանություն, աժ (ազգային ժողով)
հայաստան, ընդդիմություն, արմեն բադալյան, իշխանություն, աժ (ազգային ժողով)
Ընդդիմադիրների գլխին «քրեական մուրճ» է կախված․ Բադալյանը՝ ՀՀ իշխանության նպատակների մասին
20:29 22.07.2026 (Թարմացված է: 20:31 22.07.2026) Հայաստանի քաղաքական մշակույթը տարբերվում է եվրոպականից, որտեղ կարևոր դեր է խաղում ոչ թե դաշինքների բազմամարդությունը, այլ այս կամ այն քաղաքական գործչի անձնական հեղինակությունը։ Այնինչ Հայաստանում, քաղտեխնոլոգի խոսքով, որոշիչ նշանակություն ունի միայն «կոճակների» քանակը։
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. Ընդդիմադիր առաջնորդների գլխին քրեական գործերի «մուրճը» ճոճելով՝ Հայաստանի իշխանությունները փորձում են իրենց ապահովագրել ինչպես նոր խորհրդարանում, այնպես էլ «փողոցում» քաղաքական հակառակորդների գործողությունների հետ կապված հավանական ռիսկերից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։
Վերջին շրջանում Հայաստանում հաճախակի են դարձել ընդդիմադիր առաջնորդների ու աչքի ընկնող գործիչների դեմ քրեական հետապնդումները։ Հուլիսի 7-ին
կալանավորվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը, իսկ այսօր
հայտնի դարձավ, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր, դեռ անցյալ տարի կալանավորված Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի նկատմամբ։
«Ընդդիմության առանցքային գործիչների դեմ հարուցվում են քրեական գործեր, որոնք իրականում այսպես ասած «կանխարգելիչ» բնույթ ունեն։ Նպատակն այն է, որ նրանք չափազանց ազատ չզգան Ազգային ժողովում և մշտապես լինեն քրեական հետապնդման սպառնալիքի՝ այդ «քրեական մուրճի» տակ, ինչն իշխանություններին թույլ է տալիս միջամտել ցանկացած պահի․ այլ կերպ ասած՝ նպատակն է թույլ չտալ ընդդիմությանը գործել ազատ և արդար պայմաններում»,- նշեց Բադալյանը։
Նրա գնահատմամբ՝ օգտագործելով իրենց ազդեցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունում, գյուղատնտեսության ոլորտում կամ, ասենք, հենվելով Վանաձորում իրենց դիրքերի վրա` ընդդիմադիր առաջատար գործիչները կարող են ոչ միայն դատական հայցեր նախաձեռնել, այլև բողոքի ակցիաներ իրականացնել և ձեռնարկել այլ գործողություններ, ինչը իշխող ուժն ընկալում է որպես սպառնալիք իշխանության մենաշնորհին։ Իրենց համար անբարենպաստ իրադարձությունների զարգացումը կանխելու համար, մեր զրուցակցի խոսքով, իշխանությունները որպես կանխարգելիչ միջոց շտապ կարգով գործեր են հարուցում հակառակորդների դեմ, մանավանդ որ, ինչպես հայտնի է, Հայաստանում այսօր քրեական հետապնդում սկսելը մեծ դժվարություն չի ներկայացնում։
ՀՀ ԱԺ-ում իշխանության և ընդդիմության միջև «դիրքային պայքար» է սպասվում
Պատասխանելով այն հարցին, թե որքանով խնդրահարույց կլինի իշխանությունների համար «Ուժեղ Հայաստանի» և «Հայաստանի» ներկայությունը խորհրդարանում` Բադալյանն ընդգծեց, որ ԱԺ–ում «Քաղաքացիական պայմանագրի» մեծամասնությունը որևէ լուրջ հաջողության հնարավորություն չի թողնում իշխող ուժի մրցակիցներին․ իշխանության կուսակցությունը կկարողանա մերժել ցանկացած առաջարկ, որն իրեն դուր չի գա։
Բադալյանի կարծիքով՝ խորհրդարանում գործելու է 2 ուժ․ մի կողմից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», մյուս կողմից՝ ընդդիմադիր «Հայաստանն» ու «Ուժեղ Հայաստանը»։ Եվ այս ուժերից յուրաքանչյուրը փորձելու է իր կողմը գրավել հակառակ «ճամբարի» պատգամավորներին։
«Այս պահին երկու հիմնական խորհրդարանական ուժ գոյություն ունի` «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստանը», որոնք գործում են որպես մեկ միասնական թիմ, և «Քաղաքացիական պայմանագիրը»։ Նրանց միջև դիրքային պայքար է ծավալվում, որի նպատակն է թուլացնել հակառակորդի խմբակցությանը և նրա անդամներին գրավել իրենց կողմը։ ՔՊ-ն ունի 64 մանդատ՝ ձայնի 63 հոգանոց շեմից ընդամենը 1-ով շատ։ Եթե 12 պատգամավորներ լքեն ՔՊ խմբակցությունը, ապա այն կկորցնի նույնիսկ պարզ մեծամասնությունը։ Այլ կերպ ասած՝ իշխանափոխությունը կարող է բավականին հեշտ տեղի ունենալ, հենց որ լուծվի այս 12 պատգամավորների հարցը»,-կարծում է քաղտեխնոլոգը։
Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, խորհրդարանում իշխող քաղաքական ուժի համար խնդիրներ ստեղծելը պետք է զուգակցվի արտախորհրդարանական ներքաղաքական պայքարի հետ. անհնար է որևէ բանի հասնել զուտ խորհրդարանական մեթոդներով՝ առանց այսպես կոչված «փողոցի» ճնշման և աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի աջակցության։ Չէ՞ որ Հայաստանի քաղաքական մշակույթը տարբերվում է եվրոպականից, որտեղ կարևոր դեր է խաղում ոչ թե խմբակցությունների թիվը, այլ այս կամ այն քաղաքական գործչի անձնական հեղինակությունը։ Իսկ Հայաստանում, քաղտեխնոլոգի խոսքով, վճռորոշ նշանակություն ունի միայն «կոճակների» քանակը։
«Ի տարբերություն Ազգային ժողովի նախորդ կազմի, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը զգալիորեն ավելի մեծ առավելություն ուներ, հիմա ընդդիմության խնդիրը տեսականորեն պարզեցվել է։ Այլ հարց է՝ կհաջողվի՞ արդյոք տեսությունն իրականացնել գործնականում։ Ընդդիմության ջանքերը հաջողությամբ կպսակվեն, թե ոչ, ցույց կտա ապագան»,- ամփոփեց Բադալյանը։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե՝ փաստացի չկարողանալով հաղթահարել 4% անցողիկ շեմը։ Հունիսի 14–ին ԿԸՀ–ն հրապարակեց քվեարկության վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան (58287 քվե կամ 3.9893%)։ Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժեր դիմեցին ՍԴ՝ պահանջելով չեղյալ ճանաչել ընտրությունների արդյունքները։ Հուլիսի 4–ին ՍԴ–ն ԿԸՀ–ի որոշումը թողեց ուժի մեջ։