https://arm.sputniknews.ru/20260721/makar-srbazani-nkatmamb-qreakan-hetapndumy-entaka-e-dadarecman-pastaban-104883152.html
Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան
Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան
Sputnik Արմենիա
Դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T17:12+0400
2026-07-21T17:12+0400
2026-07-21T18:40+0400
հայաստան
եպիսկոպոս
դատարան
դատավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/02/82615945_0:0:1600:900_1920x0_80_0_0_1ef8eba35f398c3e3fe53cc6bbd88395.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։Նրա խոսքով` բավարարելով բողոքը` դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։Արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:Հիշեցնենք` հունվարի 31-ին 6 եպիսկոպոսի մեղադրանք էր առաջադրվել դատական ակտը խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում` Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է (դատարանը որոշել էր կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչել և Սարոյանին վերականգնել պաշտոնում)։ Գործով դատախազը հետագայում քրեական հետապնդման ժամկետը կասեցրել էր բոլոր եպիսկոպոսների նկատմամբ։ Այդ որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին, որը մերժվել էր, հետագայում այդ որոշումը բողոքարկվել էր առաջին ատյանի դատարան։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/02/82615945_164:0:1364:900_1920x0_80_0_0_f634b7e63608e187176892f45e11642c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եպիսկոպոս, դատարան, դատավոր
հայաստան, եպիսկոպոս, դատարան, դատավոր
Մակար սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման. փաստաբան
17:12 21.07.2026 (Թարմացված է: 18:40 21.07.2026) Դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման: Այս մասին հայտնել է փաստաբան
Արմինե Ֆանյանը։
«Այս անգամ որոշումը կայացրել է դատավոր Էմմա Ավագյանը։ Որոշմամբ հաստատվել է Մակար եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով` բավարարելով բողոքը` դատարանն արձանագրել է, որ Մակար սրբազանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է առանց դրա համար անհրաժեշտ բացառիկ հիմքի պատշաճ հիմնավորման։
Արդյունքում խախտվել են օրինական և հիմնավորված դատավարական ակտի, արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում մեղադրանքի հարցի լուծման իրավունքները:
Հիշեցնենք` հունվարի 31-ին
6 եպիսկոպոսի մեղադրանք էր առաջադրվել դատական ակտը խոչընդոտելու հանցակազմով։ Խոսքը Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի (նախկինում` Գևորգ եպիսկոպոս Սարոյան) գործի մասին է (դատարանը որոշել էր
կաթողիկոսի որոշումն անվավեր ճանաչել և Սարոյանին վերականգնել պաշտոնում)։ Գործով դատախազը հետագայում քրեական հետապնդման ժամկետը կասեցրել էր բոլոր եպիսկոպոսների նկատմամբ։ Այդ որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին, որը մերժվել էր, հետագայում այդ որոշումը բողոքարկվել էր առաջին ատյանի դատարան։