https://arm.sputniknews.ru/20260721/kyhum-narek-karapetjani-veraberjal-mijnvordutjan-qnnutjuny-hetadzgvec-104889580.html
ԿԸՀ–ում Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
ԿԸՀ–ում Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
Sputnik Արմենիա
Ըստ Արամ Վարդևանյանի` այս միջնորդությունը ԿԸՀ–ն կա՛մ պետք է անհապաղ վերադարձներ դատախազությանը, կա՛մ մերժեր հիմնավորումների բացակայության հիմքով։ 21.07.2026, Sputnik Արմենիա
2026-07-21T19:10+0400
2026-07-21T19:10+0400
2026-07-21T19:30+0400
հայաստան
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
արամ վարդևանյան
նարեկ կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953695_0:219:1600:1119_1920x0_80_0_0_21fe1cf0e2c981e0c1f6f62bc5317ef4.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը հետաձգվեց։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, և այն, ըստ էության, Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։Նա պատմեց, որ դատախազությունը գործին կից մեկ ու կես հատոր փաստաթղթեր էր ներկայացրել, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր էին, մի մասն էլ ընդհանրապես կապ չուներ իրականության հետ։Ըստ Վարդևանյանի` այս միջնորդությունը ԿԸՀ–ն կա՛մ պետք է անհապաղ վերադարձներ դատախազությանը, կա՛մ մերժեր հիմնավորումների բացակայության հիմքով։Հիշեցնենք` Ալեքսան Ալեքսանյանը ձերբակալվեց հունիսի 2-ին` հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։ Հաջորդ օրը նա կալանավորվեց։ՔԿ–ի պնդմամբ` Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953695_0:0:1600:1200_1920x0_80_0_0_600eeee831b037996b2980814513e1f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ վարդևանյան, նարեկ կարապետյան
հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), արամ վարդևանյան, նարեկ կարապետյան
ԿԸՀ–ում Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց
19:10 21.07.2026 (Թարմացված է: 19:30 21.07.2026) Ըստ Արամ Վարդևանյանի` այս միջնորդությունը ԿԸՀ–ն կա՛մ պետք է անհապաղ վերադարձներ դատախազությանը, կա՛մ մերժեր հիմնավորումների բացակայության հիմքով։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը հետաձգվեց։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը։
Ավելի վաղ նա
հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ, և այն, ըստ էության, Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին է։
«Որոշակի կազմակերպչական հանգամանքներից ելնելով` որոշվեց Նարեկ Կարապետյանի նկատմամբ ՀՀ դատախազության միջնորդության քննությունը հետաձգել վաղը` ժամը 15։00–ին։ Միջնորդությունը և հնարավոր մեղադրանքը փաստացի վերաբերում է մեր գործընկեր Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի շրջանակներին»,– ասաց Վարդևանյանը` նշելով, որ այլ հանգամանքներ այս պահին դեռևս չեն բացահայտի, քանի որ հարցը դռնփակության կարգով էր քննվում։
Նա պատմեց, որ դատախազությունը գործին կից մեկ ու կես հատոր փաստաթղթեր էր ներկայացրել, որոնց մի մասը անընթեռնելի փաստաթղթեր էին, մի մասն էլ ընդհանրապես կապ չուներ իրականության հետ։
Ըստ Վարդևանյանի` այս միջնորդությունը ԿԸՀ–ն կա՛մ պետք է անհապաղ վերադարձներ դատախազությանը, կա՛մ մերժեր հիմնավորումների բացակայության հիմքով։
Հիշեցնենք` Ալեքսան Ալեքսանյանը
ձերբակալվեց հունիսի 2-ին` հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։ Հաջորդ օրը նա
կալանավորվեց։
ՔԿ–ի պնդմամբ` Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում: