00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից Ալեքսան Ալեքսանյանը

© Sputnik / Aram NersesyanԱլեքսան Ալեքսանյան
Ալեքսան Ալեքսանյան - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Ալեքսանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված, նախաքննական մարմինը կալանք կիրառելու միջնորդությամբ կդիմի դատարան։ նրա նկատմամբ կալանք կիրառելու միջնորդությամբ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Ձերբակալվել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստանի» աջակից Ա․Ա․-ն (Ալեքսան Ալեքսանյան. խմբ․) ձերբակալվել է հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։
ՔԿ–ն պնդում է, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Ս.Կ.-ի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնում է ՔԿ-ն։
Ըստ նախաքննական մարմնի՝ Ա. Ա.–ն առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ գումարներ է վճարել՝ նյութապես շահագրգռելով մասնակցել կազմակերպած ցույցերին և հավաքներին:
«Աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չի հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ է այցելել մեկ կամ մի քանի անգամ։ Հետագայում Ա. Ա.–ն այդ աշխատակիցներին ազատել է աշխատանքից։ Ա.Ա.-ն հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 դրամ, ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 դրամ»,- նշում են կոմիտեից։
Նախաքննության ընթացքում հարցաքննվել է շուրջ 500 անձ:
Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Նա ձերբակալված է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով:
Ձերբակալություններ Կոտայքում. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել
Լրահոս
0